ՔՊ-ն պատրաստվում է Եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» հրապարակել․ ինչ է սպասվում ԱԺ-ում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այսօրվանից՝ հոկտեմբերի 6-ից մեկնարկող ԱԺ հերթական նիստերը խոստանում են շատ թեժ լինել։ Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները նպատակ են դրել ամեն գնով ԱԺ-ում ստեղծել եկեղեցու հետ կապված քննիչ հանձնաժողովը ու այդ հանձնաժողովի միջոցով եկեղեցու հետ կապված «բացահայտումներ» անել ու դրանք հրապարակել։

Նշենք, որ ԱԺ օրակարգում ընդգրկվել է ընդամենը երկու նախագիծ։

Առաջինը կառավարության ներկայացրած՝ «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծն է։ Դրանով նախատեսվում է օրենքում լրացում կատարել՝ հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու վերաբերյալ։ Նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է։ Այս հարցն այսօր արդեն քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում և ստացել դրական եզրակացություն։

Երկրորդ և առավել ուշագրավ հարցը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա հետևանքով հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին նախագիծն է։

ԱԺ նախագահի հայտարարության համաձայն՝ այս քննիչ հանձնաժողովն արդեն իրավունքի ուժով ստեղծված է՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով։ Այժմ խորհրդարանը պետք է որոշի դրա անդամների թիվը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախագծի հեղինակները 39 ՔՊ-ական պատգամավորներն են։

ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյան, ՔՊ խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյան, Ալխաս Ղազարյան, Արայիկ Հարությունյան, Արման Եղոյան, Հասմիկ Հակոբյան, Սիսակ Գաբրիելյան, Նազելի Բաղդասարյան, Բաբկեն Թունյան, Հակոբ Սիմիդյան, Տաթևիկ Գասպարյան, Լևոն Լևոնյան, Գարիկ Սարգսյան, Վահե Ղալումյան, Արաքսյա Վարդանյան, Լուսինե Բադալյան, Քնարիկ Հարությունյան, Սարիկ Մինասյան, Նարեկ Գրիգորյան, Սերգեյ Բագրատյան, Սարգիս Խանդանյան, Ծովինար Վարդանյան, Նատալյա Սինորյան, Լյուդվիգ Գյուլնազարյան, Սուրեն Հովհաննիսյան, Տրդատ Սարգսյան, Սյուզաննա Սայադյան, Նարեկ Ղահրամանյան, Ռուզաննա Երեմյան, Տարոն Չախոյան, Նարեկ Բաբայան, Նելլի Բավեյան, Ահարոն Սահակյան, Վոլոդյա Հակոբյան, Արամ Խաչատրյան, Տիգրան Գալստյան, Լուսինե Ավետիսյան, Ռոման Համբարձումյան, Ալեքսեյ Սանդիկովը։

ArmLur.am-ը երեկ գրել էր, որ իշխանության նախաձեռնած քննիչ հանձնաժողովի նպատակն, ըստ նախագծի՝

Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության հետևանքով առաջացած, իշխանության ձևակերպմամբ, «ճգնաժամը»,
հոգևորականների բարեվարքության, խախտումների և պատժելիության դեպքերը,
Եկեղեցու թեմերում, կառույցներում և Մայր Աթոռի ստորաբաժանումներում ֆինանսական տեղեկատվության թափանցիկության և հարկային պարտավորությունների հարցերը,
Եկեղեցու ինքնակառավարման համակարգում Ազգային-եկեղեցական ժողովների, Եպիսկոպոսաց և Եկեղեցական ներկայացուցիչների ժողովների պատշաճ գումարման հարցերը,
Եկեղեցու կողմից տիրապետվող կամ տնօրինվող գույքի իրավական կարգավիճակը,
Եկեղեցու և պետական իշխանության տարածքային ու բարեփոխումների քաղաքականության հետ կապված հարցերը,
ինչպես նաև Հայաստանում գործող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Նահանջիկ» կառույցի հետ կապված խնդիրները։

ArmLur.am-ի հրապարակման համաձայն՝ քննիչ հանձնաժողովը նախատեսվում է ձևավորել 11 անդամից՝ 7 ՔՊ-ական և 4 ընդդիմադիր պատգամավորից, իսկ հանձնաժողովը կգլխավորի ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը։

Նախատեսվում է նաև, որ հանձնաժողովը կկարողանա պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջել փաստաթղթեր, տեղեկություններ և այլ նյութեր, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում պահանջել համապատասխան անձանցից գրավոր ու բանավոր հայտարարություններ։ Հանձնաժողովի գործունեության ժամկետը նախատեսվում է մինչև վեց ամիս։

Սա, իհարկե, իշխանությունների գլխավոր նպատակն է լինելու ԱԺ առաջիկա քառօրյանում։ Իսկ ընդդիմադիրներն էլ, ըստ մեր տեղեկությունների, հաշտ չեն լինելու այս հանձնաժողովի ստեղծման հետ կապված։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ընդդիմադիրները նպատակ ունեն շատ կոշտ արձագանքել այս հանձնաժողովի ձևավորմանը։ Նշենք, որ երկու ընդդիմադիր խմբակցություններն էլ հրաժարվել են ՔՊ-ի ստեղծած հանձնաժողովում աշխատել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Ռուսաստանի ՀՕՊ ուժերը 12 ժամում ոչնչացրել են ուկրաինական 38 անօդաչու թռչող սարք Մոտենում է քաղաքական ռեպրեսիաների, շանտաժների ու գերեվարումների հերթական ալիքը. փաստաբան Քոլեջի աշակերտները դպրոց են գնացել ատրճանակով ու դանակով «Բժիշկ Վահան Վարդապետյանը կոչ է անում ունեզրկել ու բանտարկել անմեղ մարդկանց». Հովհաննես Իշխանյան Ներկայացված պատկերը միակողմանի ու մանիպուլյատիվ է․ Արցախ կամերային նվագախումբ «246 անգամ անհամաչափ առևտուր. ո՞ւմ է ձեռնտու «խաղաղությունը»». Սուրեն Սուրենյանց 5 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր վթար է եղել․ կա զոհ և 3 վիրավոր Սիրուն չի, Տիկին Գալյան․․․ ազնիվ չէ, բոլորովին ազնիվ չէ․․․ «Օջախ Ագրո»-ի կողմից Հայաստան են ներկրվում մեծ քանակությամբ խոզեր և իրացվում շուկայում՝ բոլոր հնարավոր խախտումներով. զգուշացում Գեղամ Նազարյանը ներողություն կխնդրի. դատարանը պարտավորեցրել է Հայաստանը խոպան չէ. «Ուրարտու»-ի նախկին գլխավոր մարզիչը՝ Ջորկաեֆի ՀՖՖ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին Թուրքիան խուսափում է ուղիղ ցեղասպանություններից՝ նախընտրելով իր թույլ հարևաններին «թուրքացնել» «Որդիական հավատարմությամբ գործողը երկիրը մատուցում է թուրքական աշխարհին». Ալեն Ղևոնդյան «Այսօրվա Հայաստանի ղեկավարության թշվառ արտաքին քաղաքականության մեջ չկա ո՛չ գիտելիք, ո՛չ սկզբունք, ոչ էլ հայկական շահ». Արմեն Աշոտյան «Ռիմանի հիպոթեզը ապցուցվեց. հանում եմ 2019թ-ին Նիկոլ Փաշինյանին արված առաջարկը». Լևոն Զուրաբյան Փաշինյանը հերթով իր հռչակած նշաձողերը հանում է «ազգայինի» ցանկից. Լևոն Զուրաբյան Ավտովթար Արագածոտնի մարզում․ մեքենան մի քանի պտույտ գլորվել և հայտնվել է դաշտում, կա 4 վիրավոր Պարեկներն ու երիտասարդները մեքենայում բռնկված կրակից փրկել են ՌԴ քաղաքացուն ու ընտանիքի անդամներին Աշնան վերջին լիալուսինը՝ Երկրին ավելի մոտ «Լեռնավանում քարոզարշավը ուղեկցվել է հայհոյանքներով ու քաշքշուկով». Դանիել Իոաննիսյան «ԱՄՆ նախագահի այս տրամադրությունները հետևանք են նաև Շենժենում տեղի ունեցած Պուտին-Սի-Թրամփ եռակողմ հանդիպման համատեքստի». Սուրեն Սուրենյանց
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am