ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ բենզինի շուկայում առաջիկայում ֆինանսական լուրջ «ցնցումներ» են սպասվում։ Պետական եկամուտների կոմիտեն լայնածավալ ուսումնասիրություններ է սկսել ոլորտում, իսկ ՊԵԿ-ի թիրախում բենզինի շուկայում գործող մի շարք տնտեսվարողներ են։

Կայծակնային թանկացումից հետո Կառավարությունը փորձում է պարզել՝ ինչու է թանկանում բենզինի գինը՝ համաշխարհային թելադրանքով, բայց երբեք չի էժանանում նույն թելադրանքով։

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՊԵԿ-ը ուսումնասիրում է ոչ միայն բենզալցակայաններում իրականացվող վերջնական վաճառքը։ Խոշորացույցի տակ է բենզինի շրջանառության ամբողջ շղթան՝ ներմուծումից, փաստաթղթավորումից ու հարկային հաշվարկներից մինչև վերջնական իրացում։

ՊԵԿ-ի այս ակտիվությունը ուշագրավ է հատկապես բենզինի գների շուրջ շարունակվող քննարկումների ֆոնին։ Հայաստանում տարբեր վաճառքի կետերում բենզինի որոշ տեսակների գինը հասնում է շուրջ 600-800 դրամի, և տարիներ շարունակ հարց է բարձրացվում՝ ինչպե՞ս է ձևավորվում վերջնական գինը, և որքանո՞վ են դրա բոլոր բաղադրիչները թափանցիկ։

Բենզինի և դրա հավելանյութերի համար գործում են ակցիզային հարկի և ԱԱՀ-ի հաշվարկման հատուկ կարգավորումներ, ուստի ՊԵԿ-ի ստուգումների շրջանակը կարող է ընդգրկել ոլորտի ամբողջ հարկային շղթան։

«Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ գործընթացը դեռ ավարտված չէ, հետևաբար այս պահին վաղ է խոսել վերջնական թվերի և կոնկրետ տնտեսվարողների նկատմամբ կիրառվելիք պատասխանատվության չափերի մասին։ Սակայն արդեն իսկ շրջանառվում են տեղեկություններ, որ ֆինանսական հետևանքները կարող են զգալի լինել։

Հետևաբար, առաջիկայում բենզինի շուկայում հետաքրքիր զարգացումներ են սպասվում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 188 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Նիկոլը տանում է արտահերթ ընտրությունների՝ անկանխատեսելի հետևանքներով․ Երվանդ Բոզոյան (video) Ռուստամ Բաքոյանը վիրավորեց Էդգար Ղազարյանին․․․ իրավիճակը սրվեց (video) Անթույլատրելիին ենք հասել․ լսու՞մ եք՝ Փաշինյանն ինչ է ասում․ Էդգար Ղազարյանը՝ փաստերով (video) Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են հասել Բյուրականի նախկին ղեկավարը մեղադրվում է կաշառք ստանալու և լիազորությունները չարաշահելու համար Ենոքավանի ղեկավարը ԱԱԾ կեղծ աշխատակցի և ԿԲ-ի կեղծ ներկայացուցչի խաբեության զոհ է դարձել «Այ տղա՛, դե լսիր՝ ով է արել․․․ այ Ալիևի «աբսլուգ» »․ Գառնիկ Դանիելյանը պոռթկաց (video) 2027-ի հունվարից ՌԴ-ում նոր կանոններ կգործեն օտարերկրյա քաղաքացիների համար Հիմնական ռիսկը Հայաստանի էներգահամակարգի ինքնուրույն գործելու կարողության աստիճանական կորուստն է. Վահե Դավթյան Աճառյան փողոցում բախվել են «Ford Transit»-ը և «Nissan Note»-ը 7 անձ է ձերբակալվել․ նրանցից մեկի մոտ մարտական ատրճանակ է եղել․ ՆԳՆ Իրանում երգչուհին մտրակի 74 հարված է ստացել՝ առանց հիջաբի ելույթ ունենալու համար Հայե՛ր ջան, վերջապես իշխանափոխություն կարող է լինել, որը կլինի, երբ․․․ Հովհաննես Ավետիսյան (video) «Ու սա այն Եվրոպայի կարծիքն է, ուր ձին թամբած պատրաստվում է գնալ հայ ազգը». Արգիշտի Կիվիրյան «Սա արդեն իսկապես լուրջ է»․ Արման Աբովյան «Ինչպե՞ս եք վերաբերվում լրագրողին ուղղված Փաշինյանի խոսույթին»․ Ղահրամանյանը՝ ՔՊ-ականին (video) Եմենում հայտնել են 23 զոհի մասին Բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել Աննա Հակոբյանը հիմա ուրիշ գործով է զբաղված․․․ Էդգար Ղազարյանը՝ ՆԳ նախարարին ու ՔՊ-ականներին (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Սրբուհի Գալյանը երեկ «մերկացրեց» Փաշինյանի վերջնական սարսափելի ծրագիրը․ Սարգսյան (video) «Գյուղական բազմաթիվ ամբուլատորիաներ և ցանցային չհանդիսացող դեղատներ դեռևս չեն ստացել հոկտեմբեր ամսվա ֆինանսավորումը»․ Անուշ Պողոսյան Երևանում դասվարը աշակերտին ենթարկել է ֆիզիկական և հոգեբանական բռնության․ նախաքննությունն ավարտվել է «Հայկական ավիաուղիները» լքում է ավիաշուկան․ «Հետք» Դատաիրավական համակարգը քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մահացել է Ավտովթար՝ Երևանում. ավտոմեքենաներից մեկը մխրճվել է բենզալցակայանի տարածք. կա վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am