Հոխորտանքներ Ադրբեջանից․ «Պատմական ադրբեջանական հողեր են, վերադարձի օրը մոտ է»
Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը հայտարարել է, որ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան վերադարձը» Ադրբեջանի առջև ծառացած հիմնական խնդիրներից է։
Նրա խոսքով՝ խոսքը «պատմական ադրբեջանական հողերի» մասին է, որոնք ժամանակին, ըստ նրա, «փոխանցվել են Հայաստանին»։ Միևնույն ժամանակ Ասկերովը պնդել է, թե Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի որևէ պետության նկատմամբ։
Նա նաև նշել է, որ «այդ հողերի վերադարձի օրը մոտ է»՝ հղում անելով Իլհամ Ալիևի այն ձևակերպմանը, թե վերադարձը պետք է տեղի ունենա «ոչ թե տանկերով և զենքով, այլ ավտոմեքենաներով»։
