Երևանի Հրազդան կիրճում թալանել են «Վայրի դրախտ» ռեստորանային համալիրը. կասկածյալը դեպքի վայրում մնացել է քնած

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել հունվարի 28-ին Երևանի Հրազդան կիրճում գտնվող «Վայրի դրախտ» ռեստորանային համալիրից կատարված գողության փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 15։00-ի սահմաններում Երևան քաղաքի Այգեձոր փողոցի բնակիչ՝ 47-ամյա Մ. Ս.-ն դիմել է Ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ գողություն է կատարվել նշված ռեստորանային համալիրից, որտեղ էլ իր տարածքում հայտնաբերել է իրեն անծանոթ մի մարդու, որը պառկած է գետնին և ինքը չգիտի՝ նա քնած է, թե մահացած։ Նշված վայր են մեկնել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորի և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայութան գնդի 3-րդ վաշտի աշխատակիցները։ Պարզվել է, որ հունվարի 25-ին, ժամը 18։00-ից մինչև հունվարի 28-ի ժամը 15։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դիտավորյալ կոտրել են ռեստորանային համալիրի դռան ապակին, այնուհետև կոտրել պահեստի դուռը, որտեղից գողացել են փայտյա ջահ, «Նաիրի» տեսակի 5 հատ 25 տարեկան կոնյակ, «Աբսոլյուտ» տեսակի օղի և 3 լիտր տարողությամբ 10-ից ավելի կոմպոտներ։ Ոստիկանները Մ. Ս.-ի մատնանշված տարածքում հայտնաբերել են Երևան քաղաքի Զ. Սարկավագի փողոցի բնակիչ, 40-ամյա Ա. Ս.-ին, ով «ալկոհոլային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից էլ որշ ժամանակ անց գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Ոստիկանության Մաշտոցի բաժին։ Ոստիկանները կասկածում են, որ նա գողությունը կատարել է ու հետո այնտեղից գողացված խմիչքի մի մասը խմել, գինովցել ու մնացել է դեպքի վայրում քնած։ Այս վարկածը ճշտվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 136 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am