ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը կողմ է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից իրականացվող բարեփոխումներին:
«Բանակը չբարեփոխել անհնար է: Լավ է, որ Վիգեն Սարգսյանի բարեփոխիչ է: Ես գիտեմ, որ բարեփոխումներ կան: Առաջ մարգարին էին տալիս, հիմա՝ կարագ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ազատ Արշակյանը։
Հարցին, թե ինչու են վերջերս տեղի ունենում այդքան պաշտոնանկություններ, նշեց, որ դա պատիժ է նրանց համար, ովքեր չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքը:
Բանախոսը, լրագրողների խնդրանքով, խոսեց նաև Ամանորի կորպորատիվների համար ծախսած միլիոններին՝ նշելով, որ իշխանությունը հայկական չի, խնայող չի, մսխում է մեր ռեսուրսները: «Տոնը պետք է ճոխ լինի, շեփորներ լինեն, ծաղիկներ ու խնջույքներ, բայց ձեր հնարավորությունների հաշվով արեք: Ո՞վ է հաշիվը փակելու, այն մեկ միլիոն արտագաղթա՞ծը, մեկ միլիոն աղքա՞տը: Ամեն տոնակատարություն հայ ժողովրդի համար դառնում է մի անբարեկարգ դպրոց, հիվանդանոց, զոհաբերվում է զինվորականների պահուստը»,- եզրափակեց նա:
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը