Պետք է առաջնորդվել Ռոսպոտրեբնադզորի հայտարարություններով. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Իրկուտսկի մարզում ժանտախտի վարակի հետ կապված լուրերին, հայտարարել է, որ իրավասու մարմինը՝ Ռոսպոտրեբնադզորը հետևում է իրավիճակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է РБК-ի թղթակիցը։
«Այս ոլորտում իրավասու գլխավոր գերատեսչությունը Ռոսպոտրեբնադզորն է։ Հենց նրա հայտարարություններով էլ պետք է առաջնորդվել։ Եկեք հետևենք նրանց հաղորդագրություններին», – ասել է Պեսկովը։
Նշենք, որ հոկտեմբերի 2-ին ՌԴ Իրկուտսկի շրջանի բնակչուհու մոտ արձանագրվել է մահ՝ ժանտախտ՝ թոքային ձևի կասկած ախտորոշմամբ։ Նախնական տվյալներով՝ մահվանից առաջ նա բժիշկներին պատմել է, որ ախտորոշման համար կենսանյութ հավաքելու ժամանակ պատահաբար կոտրել է վարակի հարուցիչով փորձանոթը։
Իրկուտսկի շրջանում մեկուսացվել և հոսպիտալիզացվել է մոտ 200 մարդ, որոնք շփվել են նշված անձի հետ։
Կան տեղեկություններ այն մասին, որ Իրկուտսկ քաղաքում մի քանի հիվանդանոց երեք շաբաթով կարանտինի մեջ է։
