ԱՄՆ-ն բրիտանական ռազմաբազայից դուրս է բերել իր բոլոր B-1 մարտական ռմբակոծիչները. WSJ
«ԱՄՆ-ն Ֆեյրֆորդի բրիտանական ռազմաբազայից դուրս է բերել իր բոլոր B-1 մարտական ռմբակոծիչները, հայտնում է Ռիա նովոստին, հղում անելով՝ The Wall Street Journal-ին։
«ԱՄՆ-ն դուրս է բերել իր բոլոր ռմբակոծիչները։ Որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով՝ այդ օբյեկտի դեմ ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու կասկածների ֆոնին», — ասվում է հրապարակման մեջ»։
Թերթի տեղեկություններով՝ այնտեղ տեղակայված էր մոտ մեկ տասնյակ նման ինքնաթիռ։ Դրանք վերաբաշխվել են ԱՄՆ-ում, սակայն, ըստ տեղեկությունների, շարունակում են պահպանել մարտական պատրաստվածությունը։
