Ուկրաինա այցելած Մերցը հայտարարել է Կիևին լրացուցիչ 1 մլրդ եվրոյի ռազմական օգնության մասին

Գերմանիան շարունակելու է աջակցել Ուկրաինային. այս մասին հոկտեմբերի 4-ին Կիև կատարած այցի ընթացքում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ հայտարարելով Ուկրաինային լրացուցիչ 1 մլրդ եվրոյի ռազմական օգնություն տրամադրելու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ նա այցելել է չորս տարի շարունակվող պատերազմի հետևանքով զոհված զինվորների հուշահամալիր, ինչպես նաև Գիտությունների ակադեմիա, որտեղ նախորդ շաբաթ անօդաչու սարքի հարվածի հետևանքով առնվազն երկու մարդ էր զոհվել։

Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսում Մերցը հայտարարել է նաև էներգետիկ ոլորտի վերականգնման համար 350 մլն եվրո հատկացնելու մասին։ Մերցը հավաստիացրել է, որ Գերմանիան շարունակում է մնալ Ուկրաինայի ամենահետևողական աջակիցը։

«Մենք դա անում ենք ոչ միայն Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Մենք դա անում ենք նաև մեր սեփական շահերից ելնելով, քանի որ խոսքը Եվրոպայի անվտանգության մասին է», – ասել է Մերցը՝ նշելով, որ Ռուսաստանը կիբերհարձակումներ և ապատեղեկատվական արշավներ է իրականացնում, որոնք ուղղված են եվրոպական ժողովրդավարական կարգին։

Մերցի հետ Կիև այցելած գերմանական ընկերությունների ղեկավարները Ուկրաինայի կառավարության և գործարարների հետ ստորագրել են 14 համաձայնագիր՝ շուրջ 6,6 մլրդ եվրո ընդհանուր արժեքով։Համաձայնագրերից մեկով Ուկրաինան գերմանական Diehl Defence ընկերությունից կստանա IRIS-T հակաօդային պաշտպանության հրթիռներ։ Մեկ այլ պայմանավորվածություն կնքվել է Hensoldt ընկերության հետ ռադարային սարքավորումների մատակարարման, իսկ Quantum Systems-ի հետ՝ ռեակտիվ անօդաչու սարքեր որսացող սարքերի մատակարարման վերաբերյալ։

«Այս այցի կարևորությունն այն է, որ ոչ միայն Գերմանիան է օգնում Ուկրաինային, այլև Ուկրաինան կիսվում է իր գիտելիքներով և փորձով, ինչպես նաև պատվերներ է տրամադրում։ Իսկ դա ենթադրում է աշխատատեղեր Գերմանիայի համար», – ասել է Զելենսկին։

Նա նաև հայտնել է, որ Ուկրաինան և Գերմանիան մոտ են լայնածավալ պաշտպանական համաձայնագրի վերջնականացմանը։ Նրա խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում է անօդաչու սարքերի, հրթիռների և համապատասխան ծրագրային ապահովման արտադրություն։

դիտվել է 35 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Անգեղակոթի գյուղապետը կոչ է արել ինքնպաշտպանության․ Նաիրա Զոհրաբյան (video) Անբարոյականություն․գիտե՞ք՝ ինչ խայտառակություն են տարածում զինված ադրբեջանցուց պաշտպանված կնոջ մասին (video) ՌԴ ԶՈւ-ն էլեկտրական ենթակայան է խnցել Խարկովի մարզում. ՊՆ Բացառիկ մանրամասներ․ինչպես են ռուսները կանգնեցրել ադրբեջանցիների հարձակումը Սյունիքի վրա․ Նահապետյան (video) Մայր Աթոռին հատկացված շինությունները Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը մանիպուլիացիա է Ալիևի նացիստական թեզն ու զավթողական ֆանտազիաները ևս խաղաղության ցուցի՞չ են․ ադրբեջանագետ Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ Աննախադեպ բան է եղել․․․ պիտի անընդհատ բարձրաձայնել սրա մասին․ Աննա Գրիգորյան (video) Եթե մայրս Սեդրակին տեսնի, էս գործը կփլվի՞․ Լևոն Քոչարյան (video) Ո՞վ ես դու, Սուրեն Պապիկյան․ Աննա Գրիգորյանի կոշտ խոսքը՝ Շաքիի դեպքի մասին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վնասված կնոջ ոտքի ոսկորը փշրվել է, ոտքը պահպանելու խնդիրը դեռ կա ԵԽԽՎ-ում Փաշինյանն ամբողջությամբ «մերկացվել է»․ Լևոն Քոչարյանը մանրամասնում է (video) Ծրագրվել է սպանություն՝ տնային կալանքի տակ գտնվող քրեական հեղինակություն համարվող անձի կողմից. ՆԳՆ ԱՄՆ-ն բրիտանական ռազմաբազայից դուրս է բերել իր բոլոր B-1 մարտական ռմբակոծիչները. WSJ Խայտառակ մանրամասներ․ քանի դիվերսանտ է ներթափանցել Հայաստան ու ինչ ճանապարհով․ Հայկ Նահապետյան (video) Ուկրաինա այցելած Մերցը հայտարարել է Կիևին լրացուցիչ 1 մլրդ եվրոյի ռազմական օգնության մասին Այս բարդույթն էլ Ալիևին դրդում է խոսելու իր միայնակ հաղթանակի մասին, ինչից փաստերը չեն խմբագրվում Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտ 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ #ՈՒՂԻՂ․ Ինչ վիճակում է Ռոբերտ Քոչարյանը․ մանրամասներ գործից ու առաջիկա զարգացումներից (video) Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. «Ուժեղ Հայաստան» Ծանր հետևանքներ են լինելու․ Ռուսաստանի ղեկավարությունը շատ խիստ քայլերի է անցել․ Սամվել Կարապետյան (video) Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է․ Գևորգ Դանիելյան «Հյունդայի» մեքենայի վարորդն ու ուղևորը ոչ սթափ վիճակում կրակել են պարեկների վրա․ 2 պարեկ վիրավորվել է #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցի դիվերսանտը Հայաստանում է․ Ալիևի խիստ հայտարարությունը չուշացավ․ Հայկ Նահապետյան (video) Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am