Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է․ Գևորգ Դանիելյան

«Բոլորը գերազանց հասկանում են, որ երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է, ոչ թե իշխանություն ունեցող անձանց իրավիճակային ու խիստ հարափոփոխ խոստումները»,- գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։

«Հանրաքվեն, ըստ էության, միանձնյա և ժողովրդավարական կառավարման սկզբունքների փոխհարաբերության եզակի ցուցիչներից է, այն ցանկացած իշխանության իրական և ենթադրյալ լեգիտիմության լակմուսի թուղթն է։ Հատկապես՝ գլոբալիզմի հետևորդների միջավայրում այն վաղուց է որակվել որպես խիստ անհանգստացնող իրավաքաղաքական երևույթ, քանզի անհամեմատ ավելի դյուրին է վերահսկելի դարձնել միանձնյա կառավարիչներին, քան՝ մի ողջ ժողովրդի։ Դրա վառ օրինակն էր Եվրոպայի համար Սահմանադրության պայմանագրի առնչությամբ եվրոպական երկրների ղեկավարների անվերապահ նախնական ստորագրությունների փաստը։ Ի դեպ, դրանց հաջորդեցին այդ երկրներում կայացած ջախջախիչ հանրաքվեները։ Ըստ էության, ԵՄ անդամակցությանը նվիրված հանրաքվեները ևս առանձնակի բարձր ցուցանիշներով չեն ուղեկցվել։ Օրինակ, Նորվեգիան ԵՄ֊ին անդամակցելը երկու անգամ մերժել է՝ 1972թ. և 1994թ., իսկ մյուսներում այն կազմել է միջինը 65 տոկոս, օրինակ՝ Մալթայում, Էստոնիայում, Լատվիայում և այլն։

Այնուամենայնիվ, բոլորը գերազանց հասկանում են, որ երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է, ոչ թե իշխանություն ունեցող անձանց իրավիճակային ու խիստ հարափոփոխ խոստումները, և հենց դրանով է բացատրվում հանրաքվեների նկատմամբ այսչափ մեծ հետաքրքրասիրությունը։

2013թ. ձևավորված սահմանադրական բարեփոխումների հանձնախմբում ինքս էի ստանձնել հանրաքվեի սահմանադրաիրավական հիմքերի մշակման աշխատանքը։ Ընդ որում, հատկապես քաղաքացիական նախաձեռնության համար առաջադրել էի անհամեմատ մատչելի նախադրյալներ։ Սակայն այս առնչությամբ լուրջ տարաձայնություններ ու քննարկումներ ունեցա միջազգային փորձագետների հետ, որոնք ամեն գնով անթաքույց ձգտում էին նսեմացնել հանրաքվեի դերը, պատճառաբանելով, որ արհեստավարժ խորհրդարանի պարագայում ողջամիտ չէ իբր պատասխանատվությունը ժողովրդի վրա թողնելը։

Սա, անշուշտ, երկակի ստանդարտների դասական դրսևորում էր, քանզի իրենք հրաշալի գիտեին, որ ժողովրդավարության հարուստ փորձ ունեցող երկրներում ճիշտ հակառակ դիրքորոշումն է իշխում, միայն Շվեյցարիայում 500-ից ավել հանրաքվե է կազմակերպվել։ Իմ դիրքորոշումը եղել է այն, որ այդպիսի պատճառաբանությունը բացառապես քաղաքական հաշվարկների վրա կառուցված նկրտում է։ Ինչևէ, հանձնախմբի մի քանի անդամների աջակցությամբ հաջողվեց առնվազն վերպետական միջազգային կազմակերպություններին միանալու, դրանցից դուրս գալու, ինչպես նաև տարածքների փոփոխության հարցերը պարտադիր դարձնել հանրաքվեի նյութ։

Առաջիկայում կփորձեմ հնարավորինս հակիրճ անդրադառնալ նաև «տարածք» եզրույթի հստակ մեկնաբանությանը, առնվազն մեկ անգամ ևս լրացուցիչ փաստարկներով հստակ ու միանշանակ կհիմնավորեմ, որ Տիգրանաշենը որևէ կերպ չի կարող համարվել ադրբեջանական տարածք։ Ի դեպ, 1989թ. դեռևս խորհրդային շրջանում ինքս էլ եմ Հայաստանի կողմից ձևավորված պատվիրակության կազմում Թբիլիսի քաղաքում մասնակցել Տիգրանաշենի առնչությամբ ադրբեջանական իշխանության նախաձեռնած տարածքային արհեստական վեճին, որի արդյունքներով մեկ անգամ ևս որոշվեց, որ ադրբեջանական պատվիրակության փաստարկները բացահայտ անհիմն են, ուստի այլևս դրան երբեք չեն անդրադառնա։

Դրանից հետո Ադրբեջանից բռնագաղթված փախստականներին անարգել տեղավորեցինք Տիգրանաշենում…»։

դիտվել է 106 անգամ
Լրահոս
Ալիևի նացիստական թեզն ու զավթողական ֆանտազիաները ևս խաղաղության ցուցի՞չ են․ ադրբեջանագետ Խոշոր ավտովթար՝ Երևանում. Ազատության պողոտայում բախվել են «Tesla»-ն ու 2 «Kia»-ները. կան վիրավորներ Աննախադեպ բան է եղել․․․ պիտի անընդհատ բարձրաձայնել սրա մասին․ Աննա Գրիգորյան (video) Եթե մայրս Սեդրակին տեսնի, էս գործը կփլվի՞․ Լևոն Քոչարյան (video) Ո՞վ ես դու, Սուրեն Պապիկյան․ Աննա Գրիգորյանի կոշտ խոսքը՝ Շաքիի դեպքի մասին (video) Շաքիում ադրբեջանցու կրակոցից վնասված կնոջ ոտքի ոսկորը փշրվել է, ոտքը պահպանելու խնդիրը դեռ կա ԵԽԽՎ-ում Փաշինյանն ամբողջությամբ «մերկացվել է»․ Լևոն Քոչարյանը մանրամասնում է (video) Ծրագրվել է սպանություն՝ տնային կալանքի տակ գտնվող քրեական հեղինակություն համարվող անձի կողմից. ՆԳՆ ԱՄՆ-ն բրիտանական ռազմաբազայից դուրս է բերել իր բոլոր B-1 մարտական ռմբակոծիչները. WSJ Խայտառակ մանրամասներ․ քանի դիվերսանտ է ներթափանցել Հայաստան ու ինչ ճանապարհով․ Հայկ Նահապետյան (video) Ուկրաինա այցելած Մերցը հայտարարել է Կիևին լրացուցիչ 1 մլրդ եվրոյի ռազմական օգնության մասին Այս բարդույթն էլ Ալիևին դրդում է խոսելու իր միայնակ հաղթանակի մասին, ինչից փաստերը չեն խմբագրվում Ծավ գյուղի խմելու ջրի ավազանի մոտ 3 անձ ապօրինի իրականացրել է հանքարդյունաբերական աշխատանքներ #ՈՒՂԻՂ․ Ինչ վիճակում է Ռոբերտ Քոչարյանը․ մանրամասներ գործից ու առաջիկա զարգացումներից (video) Ուժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. «Ուժեղ Հայաստան» Ծանր հետևանքներ են լինելու․ Ռուսաստանի ղեկավարությունը շատ խիստ քայլերի է անցել․ Սամվել Կարապետյան (video) Երկարաժամկետ ու կայուն քաղաքականության երաշխիքը հենց հանրաքվեն է․ Գևորգ Դանիելյան «Հյունդայի» մեքենայի վարորդն ու ուղևորը ոչ սթափ վիճակում կրակել են պարեկների վրա․ 2 պարեկ վիրավորվել է #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցի դիվերսանտը Հայաստանում է․ Ալիևի խիստ հայտարարությունը չուշացավ․ Հայկ Նահապետյան (video) Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը ԱԺ-ում ՔՊ-ն «քննիչ հանձնաժողով» ստեղծեց՝ ՀԱԵ հալածանքը շարունակելու նպատակով. Ռուբեն Մելիքյան Սպասվում է առանց տեղումների եղանակ «Իշխանությունն ու «սոցցանցային ընդդիմությունը» կարողանում են օրակարգը կրկին վիժեցնել». Շիրազ Խաչատրյան «Ադրբեջանական քարոզիչներն արդեն նման նկարներ են տարածում և հոխորտում». Մհեր Հակոբյան Ֆրանսիայում մեկ շաբաթ տևած աշակերտական բողոքների ընթացքում ավերվել կամ հրկիզվել է 24 լիցեյ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am