Սպասվում է առանց տեղումների եղանակ
Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 5-ի գիշերը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 5-ի և 6-ի՝ առավելապես երեկոյան ժամերին, 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 8-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։
Եղանակը Երևանում
Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 5-ի գիշերը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 5-ին կեսօրից հետո, 6-8-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-9-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Եղանակը մարզերում
Երևան քաղաքի հոկտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 32․5°C (2022թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` 0.5°C (1954թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 15.6°C
