Բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կա 5 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի «Տառերի պուրակ»-ի հարևանությամբ բախվել են «Lexus» և «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Հանրապետական շտապօգնության կայանի Աշտարակի շտապօգնության բժշիկների հերթապահ խմբերը տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Մանուկ Սարգսյանի, վաշտի հրամանատար Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են պարեկները։Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արթուր Մնոյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվելու են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին Թրամփն ամեն օր Իրանին կարող է հաղթել միայն սեփական երևակայության մեջ․ Ռեզայի Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև ԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ» Մահաբեր շրջադարձը փակում են Բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կա 5 վիրավոր Հայտնի են դաշտից պատգարակով հեռացած Բանդիկյանի բուժհետազոտության արդյունքները Սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի Հարվածել են ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա Հաստատվել է՝ փաստաբանին վարույթից հեռացնելու ու որպես վկա հարցաքննելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ է Ինչպես է Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի վիճակը Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Առանց կարմիր գծի նոր իշխանությունը դառնում է նոր խնդիր․ Հակոբ Բադալյան Քրեական և համայնքային ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդուն Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության․ Մելիքյան Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Արևմուտքը կանաչ լույս է վառում Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը Պետք է քննարկվի ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am