Արևմուտքը կանաչ լույս է վառում

«Հրապարակ»-ը գրում է․

Սպիտակ տան Հավատքի հարցերի գրասենյակի ավագ խորհրդական Փոլա Ուայթ–Քեյնին, որ այս օրերին Հայաստանում է եւ երեկ մասնակցել է Աղոթքի նախաճաշի մեկնարկային միջոցառմանը:

Նա, ինչպես եւ սպասվում էր, չի դատապարտել ՀՀ իշխանությունների՝ եկեղեցու եւ վեհափառի դեմ ավելի քան մեկ տարի ձգվող արշավը։ Սա նշանակում է, որ «առաջադեմ» Արեւմուտքը կանաչ լույս է վառում կաթողիկոսին ամեն գնով գահընկեց անելու Փաշինյանի ապազգային ծրագրի առջեւ։ Նախօրեին Փաշինյանն էր հյուրընկալել ամերիկացի պաշտոնյային եւ կառավարության հաղորդագրությունից արդեն պարզ էր ԱՄՆ–ի վերաբերմունքը Հայաստանում կատարվող զազրելի իրադարձություններին․ «Տիկին Ուայթ-Քեյնը նշել է, որ շահագրգիռ են սերտորեն համագործակցել ինչպես ՀՀ Կառավարության, այնպես էլ ԱՄՆ-ի հայ հոգևոր առաջնորդների հետ», նշված է հանդիպման մասին տարածած հաղորդագրությունում, որում ինչպես երեւում է խոսք չկա Հայ Առաքելական եկեղեցու մասին, ընդհանրական նշվում է միայն «հայ հոգեւոր առաջնորդների» մասին, որոնք, ի դեպ, կարող են տարբեր կրոնական կազմակերպությունների առաջնորդներ լինել։

Որքան էլ տարակուսելի է՝ իշխանությունների՝ եկեղեցու նկատմամբ պահվածքը չի դատապարտել նախաճաշի մասնակից հոգեւորականը, մեզ պատմեցին, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնող Դանիել եպիսկոպոս Ֆընտգյանը բավականին զուսպ եւ զգուշավոր ելույթ է ունեցել՝ պարբերաբար ընդգծելով, թե եկեղեցու եւ կառավարության փոխհարաբերությունները պետք է լինեն կառուցողական դաշտում: Հիշեցնենք, որ «Աղոթքի նախաճաշը» Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ։ Առաջին անգամ այն մեր երկրում անցկացվեց անցյալ տարի՝ նոյեմբերի 14-15-ը, այս տարի հոկտեմբերի 2-3-ին է։ Անցյալ տարի ամերիկյան Christian Prayer Breakfast-ի մոդելով ՀՀ իշխանությունների կազմակերպած «Աղոթքի նախաճաշի» մի քանի մասնակիցներ երկրի ղեկավարությանը կոչ էին արել ազատ արձակել Հայ առաքելական եկեղեցու ձերբակալված հոգևորականներին:

Հոկտեմբերի 2-3-ին Երևանում նախատեսվող հավաքը լինելու է Հայաստանում աղոթքի երկրորդ նախաճաշը, իսկ դրա օրակարգը, ըստ կազմակերպիչների, ներառելու է ոչ միայն կրոնական թեմաներ, այլև միջազգային կրոնական ազատությունը, Մերձավոր Արևելքի համայնքների ապագան, Երուսաղեմի հայկական ժառանգությունը, քրիստոնեական զբոսաշրջությունը, էթիկական տնտեսագիտությունը և արհեստական բանականության զարգացման հետ կապված բարոյական ու հոգևոր հարցերը»։

Չնայած այս «նախաճաշին» նախորդող օրերին Բաքվից հնչող ռազմատենչ՝ Արցախի հայկական քրիստոնեական ժառանգությունը յուրացնելու ցանկության մասին հայտարարություններին, Երեւանում ընթացող Աղոթքի նախաճաշի օրակարգում չկա Արցախում մնացած եկեղեցիների հարցը։

Հիշենք, որ Ալիևի օգնական Հաջիևը օրերս հայտարարեց, որ քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինը ընդունվել է Կովկասյան Ալբանիայում, որը ոչ թե հայերի, այլ ադրբեջանցիների հայրենիքն է։ Ալիեւի օգնականը նաեւ երկրում հավատարմագրված տասնյակ դիվանագետների Լեռնային Ղարաբաղ ուղեկցելու ժամանակ, պնդել էր, թե Գանձասարն ու Դադիվանքը աղվանական եկեղեցիներ են: Իսկ Գանձասար այցի ընթացքում ծաղրող մեկնաբանություններ էր արել հայկական հին ձեռագրերի վերաբերյալ: Բացելով գրքերի մակետները՝ Հաջիևը դիվանագետներին ցույց էր տվել դատարկ էջերը, ինչին ներկաները ծիծաղով էին արձագանքել:

դիտվել է 196 անգամ
Լրահոս
Քրեական և համայնքային ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդուն Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության․ Մելիքյան Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Արևմուտքը կանաչ լույս է վառում Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը Պետք է քննարկվի ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛. Արագածոտնի թեմ Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է #ՀԻՄԱ․ Դիվերսիոն ներթափանցում՝ «արյ*նալի պատերազմից առա՞ջ». Շահինյանը՝ Շաքի ներթափանցման մասին (video) Սահմռկեցուցիչ մանրամասներ․ Սիսիանում մարդիկ սարսափած են (video) #ՀԻՄԱ․ «Ադրբեջանը մի քանի օպերացիայով փուռը տվեց Նիկոլին». Հովհաննես Իշխանյան (video) Կոնկրետ քայլեր կան․․․ հեռացնելու ենք սրանց․ Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց (video) Հենց հիմա լցվեք անձնագրայիններ․․․ խայտառակություն, անձնագրերը դառնում են 30 հազար դրամ․ Ստեփանյան (video) Արյ*նը հենց այնպես չի թափվել, դուք հասկանու՞մ եք․․․ Աշոտ Երկաթ (video) Արծվանիկի պոչամբարի պատվարը կառուցվելու է նոր մեթոդով (video) Փաշինյանը կոնկրետ իմացել է ադրբեջանցու դիվերսիայի մասին․ «խիարը թարս աճեց»․ Ռոբերտ Մարգարյան (video) «Վազգենը խելագարված ասեց՝ էս երեխուն ու՞ր ես տանում, կսպանեն»․ Աշոտ Երկաթի հուշերը (video) Ոչ մի քրգործ չի կոտրի վանաձորցիների կամքը․«Հայաստան» դաշինքը սա որակում է որպես քաղաքական հետապնդում Տավուշում ուսուցիչը տետրով հարվածել է աշակերտին, ապտակել ու հրել, փոխտնօրենը՝ անկյուն է կանգնեցրել Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի Թափթփուկներին մի տեղ է սպասվում․ Սամվել Կարապետյանն՝ իր ամենամեծ բացթողման մասին (video) «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ.ի՞նչ է կատարվում ՀՀ-ում․«Փաստ» ՇՏԱՊ. Զենքով ադրբեջանցին Հայաստանում. Ալիևը հրահանգ է իջեցրել Փաշինյանին. Իշխան Սաղաթելյան (video) Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը․ «Հրապարակ» Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am