Տավուշում ուսուցիչը տետրով հարվածել է աշակերտին, ապտակել ու հրել, փոխտնօրենը՝ անկյուն է կանգնեցրել

Սեպտեմբերի 23-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժին է դիմել Տավուշի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 43-ամյա Ա․ Խ․-ն և հայտնել, որ իր որդին՝ 13-ամյա Է․ Խ․-ն, սեպտեմբերի 22-ին դպրոցում գնացել է դասասենյակ, որպեսզի մասնակցի մաթեմատիկայի դասաժամին, սակայն դասասենյակի դուռը բաց թողնելու պատճառաբանությամբ նույն դպրոցի ուսուցիչ՝ Տավուշի մարզի բնակիչ 64-ամյա Հ․ Մ․-ն, հարձակվել է երեխայի վրա, գոռգոռացել, տետրով հարվածել գլխին, ապտակել և հրելով գցել սեղանի վրա, որից վերջինս աջ աչքի շրջանում այտուց է ստացել և լացելով նստել է նստարանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի մայրը ոստիկաններին հայտնել է, որ դասաժամի ավարտից հետո Է․ Խ․-ն դուրս է եկել դպրոցից և հետ է վերադարձել միայն 6-րդ դասաժամի ավարտին, որպեսզի դասասենյակից վերցնի պայուսակը։ Այդ ընթացքում ներս է մտել նույն դպրոցի փոխտնօրեն, Տավուշի մարզի բնակիչ 56-ամյա Գ․ Ա․-ն, ով հանդիսանում է Հ․ Մ․-ի կինը, գոռգոռացել, անպատվել՝ ասելով, որ ինչ լինում է, աղջկա նման պատմում է ծնողներին, և վերջինիս ապտակել, հրելով տարել է իր աշխատասենյակ, որտեղ անկյուն է կանգնեցրել՝ նշելով, որ դա նրա տեղն է, և պետք չէ նրա սովորելը, այլ պետք է ամեն օր այդպես կանգնած մնա։ Ըստ ծնողի՝ երեխան մեկ դասաժամ անցկացրել է փոխտնօրեն Գ․ Ա․-ի սենյակում՝ անկյուն կանգնած վիճակում, որից հետո վերցրել է պայուսակը և վերադարձել տուն։

Դեպքի փաստով ոստիկանության տարածքային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության տարածքային քննչական բաժին, որտեղ ՀՀ քր. օր. 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում։

դիտվել է 161 անգամ
Լրահոս
«Ռադդ քաշի՛, ովա՞ քեզ բռնել․․․»․ Արամ Սարգսյան (video) «Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան «Սա խաղաղությա՞ն, թե՞ պատերազմի սպառնալիքի տակ Ալիևի կողմից Հայաստանի նվաճման սահմանադրություն է»․ Վահե Սարգսյան «Նիկոլը լուրջ վտանգի մեջ է․ Մի քանի քայլից կհայտնվի թակարդում» (video) «Ռուսաստանը լավ դաշնակից չէ, բայց ուժեղ թշնամի կարող է դառնալ»․ Ոսկան Սարգսյան ՇՏԱՊ․ «Փաշինյանը փողերի ազդեցության տակ վախենում է, որ կբացահայտվի․ փոխարինող է փնտրում»․ Շահինյան (video) «Անձնագրային ծառայությունը քաղաքացիների ծննդավայրի հարցում անգրագիտություն է դրսևորում»․ Տիգրան Աթանեսյան «Երևանը ռեզին չէ, որ օրեցօր բուսնող շենքերին դիմակայի»․ Գևորգ Ստեփանյան «Զիջումների ու սեփական իրավունքներից հրաժարվելու գնով գրված տեքստը չի կարող խաղաղություն բերել»․ Նաիրի Սարգսյան «Դու փու՛ռն ես տալիս․․․ հիմա՞ր եք դուք, հարցիս պատասխանե՛ք՝ հիմա՞ր եք»․ Արման Աբովյան (video) Վիետնամի փողոցային սննդային կետում պայթել է կենցաղային գազօջախ. կան զոhեր և վիրավորներ Yerevan.Today-ին, Hayeli.am-ին դատի տալով՝ Փաշինյանը ցույց է տալիս՝ մեզանից վտանգ է տեսնում․ Սևակ Հակոբյան Միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ կանխելու Արցախի հայկական ժառանգության ոչնչացումը Ալիևը TRIPP-ին «Զանգեզուրի միջանցք» է ասել ու նշել, որ այն իրականանում է Բաքվի նախաձեռնությամբ Ռուսական պետական արգելքի հետևանքով չեղարկվել է «Մոնթե» ֆիլմի ցուցադրությունը ՌԴ մի շարք քաղաքներում Դատավոր Մնացական Մարտիրոսյանը Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործը վարույթ է ընդունել «Նիկոլ Փաշինյանը համապատասխան տեղն է ուղարկել ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանին» Ինչո՞ւ է արցախցիների անձնագրում ծննդավայրը նշվում Ադրբեջան․ ՆԳ նախարարի արձագանքը (video) Ադրբեջանից եմ հարցնում,Դուք Ռուսաստանից եք խոսում․«էթնիկ զտողն ո՞վ է»․լրագրողը «նեղը գցեց» ՔՊ-ականին (video) Նիկո՛լ, հենց հիմա արի Տավուշ ու տե՛ս՝ ինչ սպшնդ է եղել․ Գառնիկ Դանիելյան (video) Դատավորնե՛ր, խոսե՛ք․որոշվում է ձեր ճակատագիրը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր, իրավաբան Հարությունյան (video) Հերթական հայցը՝ ընդդեմ ԶԼՄ-ների. Փաշինյանը դատի է տվել yerevan.today-ի գլխավոր խմբագրին և «Հայելի ակումբ»-ը Ապացույցներ կան․ Արփինե Սարգսյանը փակագծեր բացեց Վալոդյա Գրիգորյանի սպшնությունից (video) Էսքանից հետո ինչո՞վ է Փաշինյանը գնալու Մոսկվա․ Արամ Սարգսյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը տանում է արտահերթ ընտրությունների՝ անկանխատեսելի հետևանքներով․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am