«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ.ի՞նչ է կատարվում ՀՀ-ում․«Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական օրակարգում վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները, Եկեղեցու շուրջ ստեղծված լարվածությունն ու կառավարման համակարգում առկա խնդիրները շարունակում են մնալ հանրային ամենաթեժ քննարկումների կենտրոնում։ Երկրում ստեղծված իրավիճակը, պետական ինստիտուտների արդյունավետության հարցը, ինչպես նաև դիվանագիտական ճակատում տեղի ունեցող զարգացումները բազմաթիվ մտահոգությունների և վերլուծությունների առիթ են տալիս՝ ստիպելով փնտրել համակարգային լուծումներ։

Այս թեմայի շուրջ «Փաստ» օրաթերթը զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի հետ, որը ներկայացրել է իր տեսակետները երկրում տիրող իրավիճակի, կառավարման համակարգի խնդիրների և առաջարկվող լուծումների վերաբերյալ։

Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի և կառավարության հրապարակած զեկույցների վերաբերյալ Արշակ Կարապետյանը նկատեց, որ դրանք իրեն հիշեցնում են անցյալ դարասկզբին բոլշևիկների կողմից իրականացվող հետապնդումները։ Նա ընդգծեց, որ բոլշևիկներին ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ. նրանք ցանկանում էին ազատվել կրոնից, հայտարարում էին, թե Աստված չկա, և բոլորը գնում են դեպի կոմունիզմ՝ նպատակ ունենալով պահպանել իշխանությունը։ Ըստ բանախոսի, եթե նրանք չվերացնեին եկեղեցիներն ու մզկիթները, չէին կարողանա 70 տարի մնալ իշխանության ղեկին։
Անդրադառնալով հարցին, թե ինչ զուգահեռներ կան այն ժամանակվա և այսօրվա իրադարձությունների միջև, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը շեշտեց, որ այսօր Հայաստանում տեղի է ունենում նույն հետապնդումը եկեղեցականների և քաղաքական կուսակցությունների նկատմամբ։

Գեներալ-մայորի փոխանցմամբ, չկա մի ընդդիմադիր կուսակցություն, որի ղեկավարները ենթարկված չլինեն հետապնդումների, որոնք շարունակվում են նաև վիրտուալ դաշտում։ Միևնույն ժամանակ նա հիշեցրեց, որ մեր Եկեղեցին հետապնդումների դեմ պայքարի մեծ փորձ ունի. 30-ական թվականներին բոլ շևիկները բազմաթիվ եկեղեցիներ քանդեցին, Ներքին գործերի նախարարի ցուցումով սպանվեց Խորեն Ա Կաթողիկոսը, սակայն այդ նույն նախարարին հետագայում գնդակահարեցին։ «Եկեղեցուն հետապնդելը ոչ մի իշխանության փրկություն չի բերել»,արձանագրեց Կարապետյանը։

Խոսելով Եկեղեցու դեմ իրականացվող քայլերի շարժառիթներից՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարարը նշեց, որ մեր Եկեղեցու դեմ արշավները միշտ սկսվել են Նիկոլ Փաշինյանի արտասահմանյան այցելություններից հետո։ Հաշվի առնելով Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ նրա հանդիպումը՝ բանախոսը պնդեց, որ Փաշինյանը հանդիպումից առաջ ցանկանում էր ցույց տալ, թե կատարում է Էրդողանի ցուցումը Հայոց եկեղեցու հանդեպ։ Նա հավելեց, որ Հայոց եկեղեցին այսօր միակ ազգային օրգանն է, որը պաշտպանում է հայերի ազգային նպատակները, իսկ Փաշինյանը պարզապես կատարում է Էրդողանի և Ալիևի ցանկությունները։ Կարապետյանի համոզմամբ, մեր անկախությունն այսօր ավելի ծանր վիճակում է, քան Խորհրդային Միության կազմում եղած ժամանակ, որովհետև այն ժամանակ մեր ժողովուրդը գոնե ձայնի իրավունք ուներ։

Դիտարկելով Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտական կորպուսի աշխատանքը՝ Արշակ Կարապետյանն ընդգծեց, որ արտաքին քաղաքականությունը ղեկավարում է Նիկոլ Փաշինյանը, որը չունի բարձրագույն կրթություն և եղել է կասկածելի լրագրող, որը գումարներ է ստացել ԱՄՆ դեսպանատնից։ Այնինչ, Ադրբեջանի նախագահ Ալիևը ստացել է պրոֆեսիոնալ միջազգային կրթություն, դասախոսել է, մեծացել է էլիտար ընտանիքում։ Ըստ զրուցակցի, մեր երկրի ղեկավարն այս ոլորտում անգրագետ է։ Նա համեմատական անցկացրեց նաև երկու երկրների դեսպանների միջև՝ նշելով, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը պատմաբան է, Ռուսաստանում դեսպան Գուրգեն Արսենյանը հիմնականում զբաղվել է բիզնեսով, Չինաստանում դեսպան Սերգեյ Մանասարյանն ավարտել է գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիկայի ֆակուլտետը, և միայն Ֆրանսիայում դեսպան Արման Խաչատրյանն ունի համապատասխան կրթություն։ Մինչդեռ Ադրբեջանի դեսպանները ԱՄՆ-ում (Խազար Իբրահիմ), Ֆրանսիայում (Լեյլա Աբդուլաևա) և Ռուսաստանում (Ռահման Մուստաֆաև) ունեն համապատասխան կրթություն, ԱԳՆ-ում և ՆԱՏՕ-ում աշխատանքի երկարամյա դիվանագիտական փորձ։

Իսկ ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակից դուրս գալու համակարգային փոփոխություններին, ապա Արշակ Կարապետյանը փաստեց, որ Հայաստանում դիվանագիտությամբ, պաշտպանությամբ, ոստիկանությամբ և հետախուզությամբ զբաղվում են համապատասխան կրթություն չունեցող մարդիկ։ Պետությունը հսկայական միջոցներ է ծախսում մարդկանց կրթության վրա, սակայն նրանք չեն աշխատում իրենց մասնագիտությամբ։ Նա առաջարկում է կադրային քաղաքականությունն ամրապնդել Սահմանադրությամբ և այնտեղ ամրագրել մի տող, ըստ որի՝ բոլոր ոլորտների ղեկավարները պետք է լինեն համապատասխան մասնագետներ։

Ամփոփելով զրույցը՝ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը շեշտեց, որ Հայաստանի ներքին պոտենցիալը բավարար չէ զարգացման համար, մենք չենք կարող զարգանալ առանց արտաքին աշխարհի և պետք է օգտագործենք Սփյուռքի ռեսուրսները՝ դառնալով «Հարավային Կովկասի Իսրայել»։ Կարապետյանի համոզմամբ՝ անհրաժեշտ է փոխել կառավարման ողջ համակարգը, դառնալ նախագահական երկիր, իսկ բոլոր ոլորտների ղեկավարները պետք է լինեն բարձր պրոֆեսիոնալներ, քանի որ մեր փրկությունը մեր ձեռքերում է։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Արծվանիկի պոչամբարի պատվարը կառուցվելու է նոր մեթոդով (video) Փաշինյանը կոնկրետ իմացել է ադրբեջանցու դիվերսիայի մասին․ «խիարը թարս աճեց»․ Ռոբերտ Մարգարյան (video) «Վազգենը խելագարված ասեց՝ էս երեխուն ու՞ր ես տանում, կսպանեն»․ Աշոտ Երկաթի հուշերը (video) Ոչ մի քրգործ չի կոտրի վանաձորցիների կամքը․«Հայաստան» դաշինքը սա որակում է որպես քաղաքական հետապնդում Տավուշում ուսուցիչը տետրով հարվածել է աշակերտին, ապտակել ու հրել, փոխտնօրենը՝ անկյուն է կանգնեցրել Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի Թափթփուկներին մի տեղ է սպասվում․ Սամվել Կարապետյանն՝ իր ամենամեծ բացթողման մասին (video) «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ.ի՞նչ է կատարվում ՀՀ-ում․«Փաստ» ՇՏԱՊ. Զենքով ադրբեջանցին Հայաստանում. Ալիևը հրահանգ է իջեցրել Փաշինյանին. Իշխան Սաղաթելյան (video) Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը․ «Հրապարակ» Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ» Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը․ «Ժողովուրդ» Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում․ «Հրապարակ» Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը․ «Փաստ» Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագործին Մի քանի անգամ փորձել եմ կանգնեցնել պատերազմը․ գիտե՞ք՝ ինչ էր անում Փաշինյանը․ Սամվել Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը բացառիկ մանրամասներ է հայտնում գերությունից առաջ Բակո Սահակյանի հետ զրույցից (video) Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանին միանալը․ «Փաստ» Արթուր Օհանյանը կալանավորվել է Տեռորիստը ավտոմատով խաղաղասե՞ր. Նիկոլի «խաղաղությունը» մտավ մեր տուն (video) Հարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում «Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am