Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեխեքը գալիս են, տեսնում են, որ դարպասի կողպեքը կոտրված է։ Աղջիկը զանգում է, ասում է՝ մամ, կոտրված է կողպեքը, մարդ է մտել տունը։ Այդ պահին հեռախոսը չի անջատել, այդպես խոսալով մտել է, տեսել է խոհանոցը սաղ թափթփվում, էդտեղ հաց է սարքել կերել։ Մտել են զալ, տեսել են պառկած է ավտոմատը ձեռքին։ Հասել է երեխեքի վրա, երեխաները գոռացել են՝ ձեռք չտաս, չխփես։ Մայրը հեռախոսի միջից լսել է։ Քույրս դանակը վերցրած, ամուսնու հետ հասել են գյուղ։

Եկել, տեսել է, որ դարպասը փակ է, հարևանի կողմով մտել է պատի վրայից թռել, անցել է։ Ասում է՝ մտա ներս, երեխեքը գոռացին՝ մամ, առաջ մի արի, զինված ա։ Ասում է՝ ո՞նց կլինի, երեխեքը զինված մարդու հետ ներսն են։ Ասում է՝ էլ չեմ նայել, ո՞նց եմ առաջ գնացել։ Որ իրեն տեսել է խառնվել է, զենքը պահել է երեխու կողմ, որ կրակի, քույրս ձեռքը պահել է երեխու դիմաց, իր իր մատերին է խփել, հիմա երեք մատը չկա։ Ճկույթի կողքի երկու մատների ծայրերն են ամպուտացված և բութ մատը։

Հետո կրակել է ոտքին։ Այդ պահին պատրոնները վերջացել են, ուզեցել է նորից լիցքավորի, այդ պահին քույրս այդ վիրավոր վիճակով հասել է, դանակով խփել է մի քանի հարված, վզին, կրծքավանդակին, գլխին։ Այդ պահին, որ արնաքամ եղած, թուլացած ընկել է քույրս, նորից հարձակվել է վրան, նորից խփել է, թե զենքով է խփել, չգիտեմ։ Ասում է՝ արդեն էլ չեմ հիշում, ուշագնաց է եղել։
Այդ պահին 15 տարեկան տղան՝ Քաջիկը, որ տեսել է մայրն ուշագնաց է եղել, բռուցքով հարվածել է ադրբեջանցու գլխին, այդ հարվածից երեխայի մատներն է կոտրվել» ,- գրել է նա։

դիտվել է 288 անգամ
Լրահոս
ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ՆԳՆ-ում ստացվել է 3 ահազանգ Առանձնապես խոշոր չափերի կաշառք՝ Տերտերասարի հանքավայրի ապօրինի շահագործումը թույլ տալու դիմաց «Կապիտուլյացիան որպես խաղաղություն են ներկայացնում»․ Ոսկան Սարգսյան Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «Honda»-ն․ կան վիրավորներ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 11:00-ի դրությամբ Հայ ժողովուրդը ստիպված է վճարել, քանի դեռ բոլոր պատերազմներն ու բանակցությունները տանուլ տված Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության ղեկին «Սեփական ճակատագիրն ուրիշին հանձնողն անտեր է, քանի որ ինքն իրեն տեր կանգնելուց հրաժարվել է. արցախցիներն այժմ այդ վիճակում են». Արման Մելիքյան Նոյեմբերյանում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է 3100 ընտրող ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Ավետիսյանի ներկայությունը թիվ 22/13 ընտրատեղամասում խոչընդոտում է բնականոն աշխատանքին. Համլետ Մազմանյան Հայաստան է ներթափանցում ցիկլոն. սպասվում է առատ ձյուն. Գագիկ Սուրենյան «Մարզպետի աշխատակազմում տվյալներ չունեն»․ Ոսկան Սարգսյան «Այս պնդմամբ փորձում է կասկածամտություն ու անհամերաշխություն սերմանել ընդդիմության շարքերում». Ռուբեն Մելիքյան Այցելած 154 տեղամասերից 25-ում արձանագրվել է թվով 29 խախտում․ «Անկախ դիտորդ» Գնում ենք բացարձակ հաղթանակի. Արման Ավետիսյան «Սարահարթ բնակավայրի վարչական ղեկավարն իր ավտոմեքենայում նստած վերահսկում է ընտրողներին». Գոհար Մելոյան «Հայաստանի միակ փրկօղակը․․․»․ Հայկ Այվազյան Վերսկսված արեգակնային բռնկումները կտևեն մի քանի օր Հայոց Հովվապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա ժողովրդին․ Մայր Աթոռ Մյանմայում հարսանեկան արարողության վայրին հասցված ավիահարվածը խլել է 21 մարդու կյանք Խորեն Ծատուրյանը դարձել է պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն Հաշվի չառնելով իմ 4 անչափահաս երեխաների գոյությունը՝ ինձ դատապարտել են․ ես այդ հանցանքը չեմ գործել․ Դավիթ Համբարձումյան Հռենոսի ջրի մակարդակի ռեկորդային անկումից հետո Գերմանիայի շրջակա միջավայրի նախարարն առաջարկել է փոխել գետի հունը Իրանը երեք նոր փոքրածավալ ԱԹՍ է ներկայացրել Իսպանիայում տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրություն Ռուսաստանի ԶՈւ-երը հարվածել են Կիևում գտնվող էլեկտրական ենթակայանին և ջերմաէլեկտրակայանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Նոյեմբերի 26-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am