Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին

Հնդիկ օդաչու Սմիթ Մաչչհարը, որը ծանր վիրավորվել էր սեպտեմբերի 30-ին ԱՄԷ-ից Թել Ավիվ թռչող flydubai ավիաընկերության ինքնաթիռի առևանգման փորձի ժամանակ, միջադեպից հետո առաջին անգամ նկարագրել է, թե ինչ է տեղի ունեցել օդաչուի խցիկում, նախքան դուռը բացելը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ տեսազանգի ժամանակ օդանավի հրամանատար Մաչչհարն ասել է, որ պառկած է եղել հատակին, մինչ երկրորդ օդաչուն շարունակում էր հարվածել իրեն։ Նա հասկացել է, որ ինքնաթիռն արագորեն կորցնում է բարձրությունը, և ինքը պետք է գործողություններ ձեռնարկի։

«Ես վիրավոր պառկած էի հատակին, բայց ինքս ինձ ասացի, որ պետք է վերջին ջանքը գործադրեմ և դուռը ներսից բացեմ, որպեսզի մարդիկ մտնեն օդաչուի խցիկ և օգնեն իրավիճակը վերահսկողության տակ վերցնել։ Իհարկե, ես պայքարում էի իմ կյանքի համար, բայց նաև գիտեի, որ չեմ կարող թույլ տալ, որ ուրիշները մահանան», – նշել է նա։

Հարձակվողին զսպելու համար խցիկ շտապած ուղևորները նշել են, որ երբ իրենք ներս են մտել, տեսել են օդաչուին՝ արնաթաթախ գետնին ընկած։

Ավելի ուշ իսրայելցի բժիշկը, որն ինքնաթիռում առաջին բուժօգնություն է ցուցաբերել Մաչչհարին, հաստատել է, որ օդաչուն զգալի քանակությամբ արյուն է կորցրել։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և թռիչքի ուղևորները օդաչուի գործողություններն անվանել են «հերոսական»։

ԱՄԷ-ում Հնդկաստանի դեսպանատունը հոկտեմբերի 1-ին հայտարարել է, որ Մաչչհարն «իրեն լավ է զգում և հաջողությամբ ապաքինվում է»։

Դուբայից Թել Ավիվ մեկնող ինքնաթիռում տեղի ունեցած արտակարգ միջադեպի պատճառով Սաուդյան Արաբիայում վայրէջք կատարած 174 ուղևորներն այնտեղ գտնվելուց մոտ 10 ժամ անց ապահով վերադարձել են Իսրայել: Flydubai ավիաընկերության ինքնաթիռի երկրորդ օդաչուն փորձել էր կործանել ինքնաթիռը, կռվի էր բռնվել օդանավի հրամանատարի հետ և դանակահարել նրան: Ինքնաթիռը 30 վայրկյանից պակաս ժամանակահատվածում կորցրել էր ավելի քան 4000 մետր բարձրություն: Հրամանատարին հաջողվել էր սեղմել օդաչուի խցիկը բացելու կոճակը. անձնակազմի անդամների և ուղևորների միջամտության շնորհիվ ողբերգությունը կանխվել էր: Ինքնաթիռում գտնվող մյուս օդաչուներն ապահով վայրէջք էին կատարել Սաուդյան Արաբիայի «Տաբուկ» օդանավակայանում:

Հարձակում իրականացրած երկրորդ օդաչուն Օմանի քաղաքացի է: Միջադեպից հետո Իսրայելը կստուգի երկիր չվերթեր իրականացնող բոլոր օդաչուներին:

Կատարվում է հետաքննություն տեղի ունեցածի պատճառները պարզելու համար:

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 4000-ը Արա՛, սեպտեմբերի 27-ի ձեր արածի համար Պետրոսի «փուչիկ փորը պետք է․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) Ռուսաստանը սպասում է Հայաստանի պատասխանին երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ Հաջիևն արեց վտանգավոր հայտարարություն․․․ Նիկոլից պահանջում են, որ․․․ (video) Փարպի-Աշտարակ ճանապարհին բախվել են «Honda»-ն ու «Opel»-ը. վերջինը վերածվել է մոխրակույտի. կա վիրավոր #ՀԻՄԱ․ Բացահայտվում են Կաթողիկոսի գահին տիրանալու իրական նպատակները (video) «Ալե՛ն, հիմա ինձ ո՞նց զսպեմ, որ քեզ չասեմ էն, ինչին արժանի ես այս տեսանյութի համար»․ Աշոտ Անդրեասյան (video) Հայ կնոջ ամոթանքը՝ ԱԱԾ շենքի մոտ կանգնած ոստիկաններին․ «Դու՛ք եք Նիկոլին պահում, որովհետև․․․» (video) «Սրբապիղծ Նիկո՛լ, քեզ եմ ասում՝ արա՛, գնա ու էդ կնոջը պատասխան տուր»․ Աշոտ Անդրեասյան (video) Պորտուգալիայի վարչապետը խոսել է Ռոնալդուի և Ժեզուսի հետ՝ հավաքականի հետ կապված սկանդալից հետո Հայտարարել է հրաժարականի մասին Օրը ցերեկով թուրքը մեր կնոջ մատները կտրել է․․․ ու՞մ եք մեղավոր սարքում․ Գառնիկ Դանիելյան (video) Դուք ինչքա՞ն երեսպաշտ եք․․․ Անահիտ Ավանեսյանի հայտարարությունը լսեցի՞ք (video) էս պատմական անարդարությունը չե՛նք հանդուրժելու․ չփորձվե՛ք էդ ադրբեջանցուն հանձնել․ ակցիա ԱԱԾ-ի դիմաց (video) «Արսեն Թորոսյա՛ն, վայ թաղեմ քեզ, թոշակի չհասնես…». Նարե Սոսե (video) #ՈՒՂԻՂ․ «Հանցագործին փոխանակել հայ գերիների հետ»․ Բողոքի ակցիա ԱԱԾ-ի դիմաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am