Մարդիկ ապահովագրավճար են տալիս, բայց բուժման համար կրկին վճարում են. Անուշ Պողոսյան

Հունվարի 1-ից 200.000 դրամից ցածր աշխատավարձ ստացող քաղաքացիները նույնպես ներգրավվելու են առողջության ապահովագրության համակարգում։

Aysor.am-ի հետ զրույցում «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանն անդրադարձել է փոփոխությանը՝ մտահոգություն հայտնելով ինչպես գործող ապահովագրական համակարգի, այնպես էլ դրա ընդլայնման հետևանքների վերաբերյալ։

Ըստ Պողոսյանի՝ ապահովագրության ներդրումից հետո ՀՀ քաղաքացիների առողջապահական սպասարկումը դարձել է հերթերով, սպասարկման խնդիրներով և վճարումներով լի․

«Անհասկանալի հերթեր են, անհասկանալի սպասարկում է, և մարդիկ ստիպված վճարում են այդ անհասկանալի բուժօգնության համար։ Եթե նախկինում քաղաքացիների համար առկա էր անվճար բժշկական օգնության բաղադրիչ, ապա այսօր արդեն համավճարներ են առկա։

Աննախադեպ մի բան է եղել Հայաստանում. մինչև 18 տարեկան երեխաները, ովքեր ունեին անվճար բժշկական օգնության հնարավորություն, արդեն սպասարկվում են համավճարով։ Տարբեր հիվանդությունների դեպքում որոշակի թվից ավելի այցելությունները բժշկին, դառնում են վճարովի»։

Փորձագետի խոսքով՝ խնդիրն առավել զգալի է դառնում քրոնիկ հիվանդություններ ունեցողների դեպքում։

Անդրադառնալով սպասվող փոփոխություններին, Պողոսյանը նշել է.

«200.000 դրամից ցածր ստացողները խոցելի խավ են․ հարկավոր է ընդգծել, որ 200.000 դրամը «կեղտոտ» աշխատավարձն է, և երբ դրանից հանում ենք հարկերը, այդ 200 000-ը զգալիորեն նվազում է։ Ուստի այդ քաղաքացիներն արդեն իսկ դժվարությամբ են հոգում իրենց ծախսերը այս թանկացումների պայմաններում, և նրանց համար ապահովագրության վճարը կարող է լրացուցիչ բեռ դառնալ։ Պիտի վճարեն ապահովագրության համար, հետո գնան հերթեր կանգնեն, համավճարներ մուծեն, նոր ստանան որոշակի բժշկական օգնություն և սպասարկում»։

Անուշ Պողոսյանն ընգծել է, որ ապահովագրության ընդլայնման վերաբերյալ որոշումը կայացվել է առանց ռիսկերը գնահատելու․

«Ինչպես հախուռն ներդրվեց ապահովագրությունը, այնպես էլ այս որոշումն է։ Ուզում են ապահովագրվածների ծածկույթ ապահովեն, վճարներ հավաքեմ, իսկ թե ինչ բժշկական օգնություն ցույց կտան՝ ժամանակի ընթացքում կհասկանան»Լ

Փորձագետը ապահովագրությունը բաժանել է երկու փուլի. մինչև ընտրությունները և ընտրություններից հետո։

«Մինչև ընտրությունները մարդիկ շատ լավ սպասարկվեցին ապահովագրության շրջանակներում։ Այդ ժամանակահատվածում քաղաքացիները ստացել են անվճար բժշկական օգնություն և սպասարկում, մինչդեռ համավճարների հետ կապված խնդիրներն առավել սրվել են ընտրություններից հետո։

Բկ-ների տնօրենների և նախարարության միջև եղել է պայմանավորվածություն, որի արդյունքում քաղաքացիների համար ընտրություններից առաջ ապահովվել է ավելի լավ սպասարկում, որպեսզի բնակչությունը գոհ լինի։Իսկ այսօր քաղաքացիների համար առողջապահական համակարգը դարձել է նյարդայնացնող։

Խնդիրը միայն վճարների մեջ չէ, կան նաև բժշկական ծառայությունների որակի և դրանց հասանելիության հետ կապված խնդիրներ։Ընտանեկան բժիշկների համար ևս ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը հանգեցնում է ուղեգրումների սահմանափակման»։

Արդյունքում, Անուշ Պողոսյանի խոսքով, քաղաքացիները հաճախ նախընտրում են չընկնել քաշքշուկների մեջ և պարզապես վճարել մասնավոր բժշկական ծառայության համար։

դիտվել է 197 անգամ
Լրահոս
Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետը հորդորում է բերքահավաք իրականացնել Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները ռազմական հանցագործներ են և պետք է ստանան իրենց արժանի պատիժը. Ալիև Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Ստացվում է, որ մեր պետական սահմանի անվտանգությունն ու արդարադատությունը կարգավորվում են զուտ Բաքվի քմահաճույքով ու հեռախոսազանգով. Շիրազ Խաչատրյան Շաքի մտած զինված ադրբեջանցուց բացի մի շատ վտանգավոր բան էլ կա․ Արշակ Զաքարյանը զգուշացնում է (video) «Դուք անցաթուղթ եք տրամադրում ադրբեջանցիներին»․ Դանիելյանը՝ իշխանություններին Թրամփը ներկայացրել է համաշխարհային խաղաղության հասնելու «բաղադրատոմսը» Շաքիում ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է, երեխաների վիճակը՝ բավարար․ Ավանեսյան Էջմիածնում վթարային ջրանջատում կլինի Առու՛շ, ստացա՞ր Նիկոլից․ զինված ադրբեջանցին կրակեց Սյունիքում հայ կնոջ վրա․ Նարե Սոսե (video) Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ Ինչքան կբարձրանան թոշակները հունվարի 1-ից եւ ինչու է կրճատվում թաղման նպաստը (video) Ադրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ մեկի դաստակն է կոտրվել, մյուսի մոտ փափուկ հյուսվածքների սալջարդ է Մարդիկ ապահովագրավճար են տալիս, բայց բուժման համար կրկին վճարում են. Անուշ Պողոսյան Նիկոլ Փաշինյանը 6 մլն դրամի հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ «ԵԽԽՎ զեկույցով թքեցին հայ ժողովրդի երեսին»․ Էդիկ Անդրեասյան (video) Գլխների՛դ կպչի ձեր «ինքնիշխանությունը»․ Մելիքյանը՝ ՔՊ-ին ու «փորձագետներին» Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել է Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Օդի ջերմաստիճանը կնվազի․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին 2018-ի հոկտեմբերի 2-ը ՀՀ նորագույն պատմության մեջ կմնա որպես խորհրդարանի վրա հարձակման օր Ադրբեջանը սպասում է մի վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխությունների․ Հաջիև Ադրբեջանը երբեք չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները ու մտնելու է բոլորի տները Հայ երիտասարդության շրջանում պահպանվում են ռևանշիստական տրամադրությունները․ Հաջիև
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am