«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Չնայած բոլորն անհանգիստ ու անհամբեր սպասում են ապրիլին՝ ենթադրելով, որ խոշոր փոփոխություններ են լինելու կառավարման համակարգում, սակայն մենք տեղեկացանք, որ գրեթե ոչ մի փոփոխություն չի լինելու։ Բանն այն է, որ մինիմում-ծրագիրը մեկն է՝ Սերժ Սարգսյանի անցնցում, հարթ, վստահության մեծ ռեսուրսով վարչապետ նշանակվելը։
Ուստի բոլոր խնդիրների լուծումը հետաձգվել է մինչև տարեվերջ՝ ոչ մի առանցքային պաշտոնյա այս փուլում չի փոխվելու։ Բոլորով հաշտ-համերաշխ, ուրախ-զվարթ, առանց ավելորդ դժգոհների ու դժգոհությունների լուծելու են թիվ մեկ խնդիրը։ Բոլոր կառուցվածքային, կադրային, բովանդակային փոփոխությունները, տեղափոխությունները կկատարվեն տարեվերջին, երբ իշխանության հավերժացման հետ կապված կրքերը հանդարտված կլինեն, մանր-մունր բողոքի ակցիաները՝ ճնշված, և երկիրը կմտնի երկարատև թմբիրի շրջան»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը