Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է օկուպացված Շուշիում «Միության ուժը–2026» զորավարժության
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը մասնակցել է «Միության ուժը – 2026» զորավարժության «Հատուկ դիտորդի օրվա» միջոցառումներին: Զորավարժությունն անցկացվում է Շուշիում՝ Ադրբեջանի, Թուրքիայի ու Ուզբեկստանի համատեղ մասնակցությամբ։
Թուրքիայի պաշտպանության նախարարության սոցցանցի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է, որ նախարար Գյուլերը Շուշի է մեկնել զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուի, ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Էրջումենթ Թաթլըօղլուի, ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Մեթին Թոքելի և ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Ռաֆեթ Դալքըրանի ուղեկցությամբ։
«Նախարար Յաշար Գյուլերը Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ միասին ուսումնասիրել են զորավարժության տարածքում ցուցադրված, ինչպես նաև զորավարժության ընթացքում կիրառված զենք-զինամթերքն ու տեխնոլոգիաները»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Ermenihaber
