Ինչ կապ ունեն դեսպան Սարգսյանն ու իր ընտանիքը «Լիդիան Արմենիա»-ի հետ

Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնին առաջադրված Արմեն Սարգսյանը Շանթ հեռուստաընկերության հետ զրույցում հերքել է մամուլի տեղեկություններն այն մասին, թե ինքը «Լիդիան Արմենիա» ընկերության հետ բիզնես կապեր ունի։ «Ես, իմ ընտանիքի կամ ընտանիքի հետ կապված որևէ անդամ, որևէ կազմակերպություն, ընկերություն երբեք, նախկինում, այսօր, ամենայն հավանականությամբ` վաղը այդ ընկերության բաժնետեր չենք եղել, չենք լինելու և չենք։ Սա կարճ ձևակերպումն է»։ Արմեն Սարգսյանը պատմել է, որ «Լիդիան» ընկերության կամ Ամուլսարի պատմության հետ ինքն առնչվել է վերջին անգամ հինգ տարի առաջ։ Բացի դրանից`«Լիդիանը» Կանադայում գրանցված ընկերություն է, այսինքն ՝ բաց ընկերություն է։ «Կանադան, լինելով աշխարհի լավագույն պետություններից մեկը, որտեղ լեռնարդյունաբերությունը լավ կազմակերպված է, բաց ընկերության բոլոր բաժնետերերը հստակ են։ Կարող են հարցում անել Լիդիանին կամ Կանադայի համապատասխան մարմիններին՝ արդյոք Արմեն Սարգսյանը, կինը, որդիները, հորաքրոջ տղան, կամ որևէ մեկը ընկերության բաժնետեր եղե՞լ են, թե՞ ոչ։ Պատասխանը լինելու է՝ ոչ։ Դրա համար շատ ժամանակ պետք չէ։ Լիդիանի հետ իմ հարաբերությունը եղել է շատ պարզ․սա հին պատմություն է։ «Լիդիան» ընկերությանը ծանոթացել եմ երկու հոգու միջոցով։ Կարինե Ղազինյանը, որպես դեսպան, ասաց, որ կա այսպիսի ընկերություն, հետաքրքրված է Հայաստանով, երկրաբանությամբ է զբաղված։ Մյուսը Լիդիան ընկերության բաժնետեր ընկերություններից մեկի ղեկավարն է` անունը Ջոզեֆ Ուգուրլյան է։ Ջոզեֆը հայկական ծագում ունի, նա ինձ ներկայացրեց և առաջարկեց, որ ես խորհուրդ տամ, թե ինչպես Լիդիանն աշխատի Հայաստանում և առաջարկեց, որ ես դառնամ խորհրդատու։ Միայն այդ ֆունկցիայով, ընդ որում` անկախ խորհրդատու»։ Արմեն Սարգսյանը նշել է, որ ընկերության հետ անմիջական առնչություն ունեցել է զուտ այնքանով, որ կարճ ժամանակահատված եղել է խորհրդի կազմում, հետևաբար չէր էլ կարող բաժնետեր լինել։ «Այդ խորհուրդի անդամ ես եղել եմ ընդամենը երեք ամիս, որի ժողովներին նույնիսկ չեմ մասնակցել: Իմ կարծիքն առանձին շարադրել եմ ու հրաժարական տվել, դուրս եկել», - ասել է Արմեն Սարգսյանը։ Վերջինս միաժամանակ հավելել է, որ կա ևս մեկ հանգամանք, որը բացառում է իր՝ այդ ընկերության բաժնետեր լինելը: «Նույն ընկերության բաժնետերեր են եղել Համաշխարհային բանկը և Եվրոպական բանկը: Այդ կազմակերպությունները չեն ներդնում ընկերությունների մեջ, որտեղ նախկին կամ ներկայումս գործող պետական ծառայող կա»,- ասել է նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը։

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am