Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան այժմ գոյություն չէր ունենա, ինչպես և Իսրայելը. Թրամփ
Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան այժմ գոյություն չէր ունենա, ինչպես և Իսրայելը: Այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Time ամսագրին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես շատ բան եմ արել Սաուդյան Արաբիայի համար։ Ես պաշտպանում եմ Սաուդյան Արաբիան։ Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան այժմ գոյություն չէր ունենա, ինչպես և Իսրայելը։ Նրանց ջնջած կլինեին երկրի երեսից», - ասել է նա:
Թրամփն ավելացրել է, որ ինքը հիանալի հարաբերություններ ունի Սաուդյան Արաբիայի ղեկավարության հետ։
