Ռուսաստանը դրոնով հարվածել է Կիևում Միջուկային հետազոտությունների ինստիտուտին․ ԶԼՄ-ներ
Ռուսական բանակը ԱԹՍ-ով հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի Միջուկային հետազոտությունների ինստիտուտի տարածքին։
Այս մասին հայտնում է «Суспільне»-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական տեսչությանը։
Նշվում է, որ ինստիտուտի տարածքում գտնվում է ВВР-М հետազոտական ռեակտորը։ Սեպտեմբերի 30-ի գիշերը հասցված հարվածի հետևանքով տարածքում հրդեհ է բռնկվել, որը հետագայում մարվել է։
Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական տեսչության տվյալներով՝ ռեակտորը և անվտանգության համար կարևոր համակարգերը չեն վնասվել։ Ռադիացիոն ֆոնի փոփոխություն նույնպես չի արձանագրվել։
