Վերջին 10 օրում 13 կին է սպանվել Թուրքիայում
2026-ի սեպտեմբերի 19-ից 28-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայի տարբեր քաղաքներում սպանվել է 13 կին։ Նրանցից 12-ը սպանվել են իրենց ներկա կամ նախկին ամուսինների կողմից, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Թուրքիայի «Կանանց սպանությունների դեմ պայքարի հարթակի» (KCDP) ներկայացուցիչ Շաֆաք Յաղմուր Քարադաշն անդրադարձել է իրավիճակին։ Ըստ նրա՝ այն փաստը, որ կանայք մեկը մյուսի հետևից սպանվել են այդքան կարճ ժամանակահատվածում, անշուշտ, ցնցող է, բայց, ցավոք, իրենց տեսանկյունից դա զարմանալի չէ, որովհետև ամեն ամիս ականատես են լինում նմանատիպ դեպքերի։
Հարթակի ներկայացուցիչը պնդել է, որ անհրաժեշտ է անցկացնել արդյունավետ հետաքննություն՝ պարզելու, թե արդյոք կանանց կասկածելի մահվան պատճառը տղամարդկանց բռնությունն է: Նրա դիտարկմամբ՝ հանցագործները փոխվում են, բայց պայմանները և մեխանիզմները, որոնք կանանց դարձնում են խոցելի, այդպես էլ թերևս չեն փոխվում։
