Թմրանյութ տեղադրող երիտասարդը ձերբակալվել է․ առգրավվել է 21 փաթեթ մարիխուանա

Սեպտեմբերի 17-ի երեկոյան Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները «Հաղթանակ» զբոսայգում շրջագայելիս նկատել են մի երիտասարդի, որը ծառերի մոտ կասկածելի իր էր տեղադրել և բջջայինով լուսանկարել։ Իրավապահներին տեսնելով՝ երիտասարդը դրսևորել է կասկածելի վարքագիծ և ինչ-որ իր փորձել թաքցնել տաբատի տակ։

Թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու կասկածանքով երիտասարդը ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայով լցված երեք փաթեթ։

Վիլնյուսի փողոցի 18-ամյա բնակիչը հայտնել է, որ նման մի քանի փաթեթ արդեն տեղադրել է տարբեր հատվածներում ու մարիխուանայով փաթեթներ ունի նաև տանը։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ արդեն տեղադրված հինգ փաթեթ հայտնաբերվել է նույն զբոսայգում, երեք փաթեթ՝ Վիլնյուսի փողոցի մոտակայքում, ևս 10 փաթեթ՝ երիտասարդի տանը։
18-ամյա երիտասարդի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Հանգամանքները պարզվում են։

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Ավիրել են տունս, ամեն ինչ ավիրում են․․․ ակցիա կառավարության դիմաց (video) Լա՛վ իմացիր՝ դու պարտվել ես․ Բագրատ Սրբազանը հիշեցրեց Փաշինյանի խոսքերը (video) Եղանակի կանխատեսում հոկտեմբեր ամսվա համար «Բացե՛ք արկղը»․ ոստիկանը կառավարության դիմաց բացել տվեց գերիներին ուղղված նամակների արկղը (video) ԿԳՄՍ նախարարությունը չի ընդունել կամավոր ատեստավորման հայտերը Սարսափելի մանրամասներ գերիների խոշտանգումներից․ «Չգիտենք՝ ինչքան կդիմանան»․ Արտակ Բեգլարյան (video) «Էժանագին կռուտիտ է»․ Արմեն Աշոտյանը՝ սեպտեմբերի 27-ին Թաթայի համերգը հեռարձակելու մասին (video) #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ «Ի՞նչ խաղաղություն․ Ադրբեջանը սկսում է Հայաստանի գրավումը»․ Լարիսա Ալավերդյան (video) Թմրանյութ տեղադրող երիտասարդը ձերբակալվել է․ առգրավվել է 21 փաթեթ մարիխուանա Սարոյանը չի՞ ընկալում եզրակացությունների բովանդակությունը, թե՞ գիտակցաբար ներկայացնում է հակառակը Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին․ Գագիկ Սուրենյանը մանրամասնում է (video) Իշխանությունը զբաղված է ապազգային արժեքների ներմուծմամբ Բախվել են «Dodge Dart»-ը և «Mercedes»-ը․ «Dodge Dart»-ի անվահեծանը շպրտվել է Բերդավանում դիրքեր են հանձնում․ մեզ լուրեր են գալիս․ Բագրատ Սրբազան (video) Կարևորում ենք՝ իշխանությունները հարգեն Սահմանադրությամբ ճանաչված Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը Այս իշխանության ամենսասարսափելի դավաճանությունն էր դա․ Բագրատ Սրբազան (video) Կարմիր քա՞րտ, թե ևս մեկ թղթի կտոր (video) Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը ՔՊ-ն ամեն շաբաթ դեսանտ է ուղարկում Ստեփանավան. «Հրապարակ» Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am