Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ակտիվորեն օգտագործել դիվանագիտական խողովակները՝ Արցախում իրականացված էթնիկ զտումները, պատմամշակութային կոթողների ոչնչացումն ու յուրացումը միջազգային մակարդակով լեգիտիմացնելու համար։

«Փաստ» օրաթերթի տեղեկություններով, «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին, Ադրբեջանում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Վիկտորիա Ռոմերո Կաբալյերոյին, Մեքսիկայի ԱԳՆ-ին, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը։

«Փաստի» հետ զրույցում «ՀայաՔվեից» հայտնեցին, որ դիմումների հիմքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի նախաձեռնությամբ սեպտեմբերին բռնազավթված Արցախի տարածքներ կազմակերպված դիվանագիտական այցն է։ Ըստ կառույցի՝ նման միջոցառումներն ուղղված են հայկական պատմամշակութային ժառանգության ինքնության բացահայտ խեղաթյուրմանը, յուրացմանն ու Արցախում հայկական պատմական հետքի հետևողական վերացմանը։

«ՀայաՔվեն» արձանագրում է, որ միջազգային դիվանագետների մասնակցությամբ նմանօրինակ բեմադրությունները չպետք է ծառայեն Բաքվի կողմից Արցախում ստեղծված հակահայկական իրողությունների, մշակութային կեղծիքի և տեղահանված հայության իրավունքների անտեսման միջազգային լեգիտիմացմանը։

Միջազգային գործընկերներից «ՀայաՔվեն» պահանջում է հստակ տարանջատել Ադրբեջանի հետ բնականոն դիվանագիտական ու տնտեսական համագործակցությունը հայկական ժառանգության յուրացման քաղաքականությունից, հանդես գալ հայկական հոգևոր-մշակութային արժեքների պաշտպանության հստակ դիրքորոշմամբ, աջակցել UNESCO-ի անկախ առաքելության մուտքին Արցախ, ինչպես նաև միջազգային բոլոր ատյաններում պաշտպանել արցախահայերի՝ իրենց հայրենիք անվտանգ, արժանապատիվ և առանց նախապայմանների վերադարձի հիմնարար իրավունքը։ «ՀայաՔվեից» հայտնում են, որ հաստատակամ են հետևողականորեն բարձրաձայնել այս հարցերը միջազգային բոլոր հարթակներում։

դիտվել է 156 անգամ
Լրահոս
Կարմիր քա՞րտ, թե ևս մեկ թղթի կտոր (video) Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը ՔՊ-ն ամեն շաբաթ դեսանտ է ուղարկում Ստեփանավան. «Հրապարակ» Բաքվի «դիվանագիտական» շոուները. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Երասխի դպրոցում հայրը ներխուժել է դասասենյակ ու սկսել ծեծել աղջկան. «Հրապարակ» Ադրբեջանը փորձում է յուրացնել Նորավանքը. ԱԳՄԱՆ-ն լռում է. «Փաստինֆո» Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է Ալիկ Ալեքսանյանի անազատության ռեժիմի մեղմացումն ընդամենը առաջին քայլն է․ «Ուժեղ Հայաստան» Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Մոլդովայի տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել «ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորում Զոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլը «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը տեղափոխվում է ՄԱԿ ԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկում Ռուսները հստակ ինֆորմացիա ունեին՝ Ադրբեջանը գալիս էր Սևանի ափ. Հրանտ Բագրատյան (video) Ռուսաստանը երեկ անսպասելի քայլ արեց․ Փաշինյանի Մոսկվա այցից լավ լուրեր մի սպասեք․ Բագրատյան (video) #ՀԻՄԱ․ Նիկոլը սարսափում է մեր եկեղոցուց․ հաղթաղուղթը մեր ձեռքում էր, բայց․․․ Միքայել արքեպիսկոպոս (video) «Նիկո՛լ, բա երբ ես Ալենին, Հայկին, Վիգենին ծեփելու պատերին, տանես բերդ նստացնես» (video) Նիկոլը ձեռնտո՞ւ է․ Պուտինը այս փուլում շանս է տեսնում․ Հրանտ Բագրատյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am