«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորում

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում «ՎԱԶ 2105» մակնիշի ավտոմեքենան Գագարին բնակավայրից դեպի Ծաղկունք բնակավայր տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով հայտնվել ձորում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգու օպերատիվորեն ժամանած «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Ներսիկ Գրիգորյանի, գումարտակի ծառայության տեսուչ Բակուր Սարիբեկյանի, վաշտի հրամանատար Հրաչյա Գևորգյանի գլխավորությամբ։

Վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել գումարտակի հրամանատար Ա. Խաչատրյանը, ոստիկանության Սևանի բաժնի պետ Վարդան Սահակյանը և 1-ին վաշտի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանը։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գարիկ Ղազարյանն ու Արայիկ Դավթյանը։Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և օրվա պատասխանատու, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Մայիլյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Սևան» բժշկական կենտրոնում քննարկվում է վիրավորներին, որոնց կյանքի համար պայքարում են բժիշկները, ռեանիմոբիլով տեղափոխեն Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Ալիկ Ալեքսանյանի անազատության ռեժիմի մեղմացումն ընդամենը առաջին քայլն է․ «Ուժեղ Հայաստան» Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Մոլդովայի տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել «ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորում Զոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլը «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը տեղափոխվում է ՄԱԿ ԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկում Ռուսները հստակ ինֆորմացիա ունեին՝ Ադրբեջանը գալիս էր Սևանի ափ. Հրանտ Բագրատյան (video) Ռուսաստանը երեկ անսպասելի քայլ արեց․ Փաշինյանի Մոսկվա այցից լավ լուրեր մի սպասեք․ Բագրատյան (video) #ՀԻՄԱ․ Նիկոլը սարսափում է մեր եկեղոցուց․ հաղթաղուղթը մեր ձեռքում էր, բայց․․․ Միքայել արքեպիսկոպոս (video) «Նիկո՛լ, բա երբ ես Ալենին, Հայկին, Վիգենին ծեփելու պատերին, տանես բերդ նստացնես» (video) Նիկոլը ձեռնտո՞ւ է․ Պուտինը այս փուլում շանս է տեսնում․ Հրանտ Բագրատյան (video) Նիկոլը շատ լավ գիտի ու չի ասում՝ Ջերմուկը Պուտինը պահեց. Հրանտ Բագրատյան (video) Թուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփուշտների գործարան Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Արմեն Սարգսյանն Ամուլսարի բաժնետոմսերը վաճառել է 60 մլն դոլարով․ իր դեմ շտապ պետք է քրգործ սկսվի (video) Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար Կոկոն արտահանձնվել է Հայաստանին. «Հրապարակ» Թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը․ կան զոհեր և վիրավորներ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները կմասնակցեն «Աղոթքի նախաճաշ»-ի երկրորդ համաժողովին Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում արձանագրվել են համակարգային խնդիրներ Ընտրել են Վոլոդինին ԱՄՆ-ն պաշտոնապես ավարտել է Իրաքում իր ռազմական առաքելությունը Թուրքական ավիաընկերությունները չեղարկել են դեպի Իրան չվերթները. վերադարձվել է ավելի քան 50.000 տոմս
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am