«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը տեղափոխվում է ՄԱԿ

«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը տեղափոխվում է ՄԱԿ․ ո՞ւր է Փաշինյանի «անշրջելի խաղաղությունը», ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում Baku Initiative Group-ը կազմակերպել է «Վերադարձի իրավունք և ապագաղութացում. հետաձգված պատմական արդարության վերականգնում» խորագրով միջազգային համաժողով։

Սա ՄԱԿ-ի պաշտոնական օրակարգ չէր, այլ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում հարթակի օգտագործում։ Բաքվի կողմից էական է եղել հենց հարթակի օգտագործումը։

Ադրբեջանական APA գործակալության ներկայացմամբ՝ սա ՄԱԿ-ի շրջանակում անցկացված առաջին նման քննարկումն էր, որի ընթացքում բարձրացվել է «Հայաստանի կողմից ադրբեջանցիների էթնիկ զտման» հարցը։

Բաքուն պնդում է, թե հարյուր հազարավոր ադրբեջանցիներ բռնի տեղահանվել են «ներկայիս Հայաստանի տարածքում գտնվող իրենց պատմական հողերից», իսկ Հայաստանում ադրբեջանական մշակութային և կրոնական ժառանգությունը՝ տեղանունները, մզկիթները, գերեզմաններն ու այլ հուշարձաններ, համակարգված ոչնչացվել, պղծվել կամ յուրացվել են։

Սրանք ադրբեջանական կողմի հայտնի պնդումներն են, սակայն առավել էական են ոչ թե արդեն ծանոթ քարոզչական թեզերը, այլ դրանցից բխող քաղաքական պահանջները։

Միջոցառման ընթացքում առաջ է քաշվել ադրբեջանցիների՝ Հայաստան «անվտանգ և արժանապատիվ վերադարձի» կազմակերպման հարցը՝ միջազգային վերահսկողության և երաշխիքների միջոցով(խոսքը միայն վերադարձի մասին չէ, այլ նաև սեփականության վերականգնման, արխիվների հասանելիության և մոնիտորինգի։ «Արևմտյան Ադրբեջանը» դրվել է ապագաղութացման ընդհանուր փաթեթի մեջ)։ Խոսվել է նաև իրավաբանորեն պարտադիր համաձայնագրի անհրաժեշտության մասին, իսկ համաժողովի ավարտին ընդունվել է ՄԱԿ-ի հատուկ զեկուցող նշանակելու վերաբերյալ դիմում։

Այսպիսով, Բաքուն փորձում է «Արևմտյան Ադրբեջանի» և «վերադարձի իրավունքի» կոնցեպցիաները տեղափոխել միջազգային քաղաքական ու իրավական օրակարգ։

«Ապագաղութացում», «էթնիկ զտում», «պատմական արդարություն», «վերադարձի իրավունք» և «միջազգային երաշխիքներ» ձևակերպումներով Հայաստանի տարածքին վերաբերող օրակարգն Ադրբեջանը ներկայացնում է մարդու իրավունքների ու միջազգային իրավունքի լեզվով՝ դրան միջազգային լեգիտիմություն հաղորդելու նպատակով։

Հատկանշական է նաև ժամանակագրությունը։

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նույն նստաշրջանում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը խոսում էր Հայաստանի հետ «դե ֆակտո խաղաղության» և խաղաղ գործընթացի անշրջելիության մասին՝ չմոռանալով «ադրբեջանցիների վերադարձի» թեման։ Ընդամենը օրեր անց նույն Նյու Յորքում միջազգային հարթակ էր տրամադրվում Հայաստանի տարածք ադրբեջանցիների «վերադարձի» պահանջի առաջմղմանը։

Մի կողմից, Բաքուն խոսում է խաղաղության, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման և հարաբերությունների կարգավորման մասին, մյուս կողմից՝ միջազգային օրակարգ է տեղափոխում մի կոնցեպցիա, որի շրջանակում Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասը ներկայացվում է որպես ադրբեջանցիների «պատմական հայրենիք», իսկ նրանց վերադարձը՝ միջազգային մեխանիզմներով ապահովման ենթակա իրավունք։

Հենց այստեղ է Հայաստանի համար հիմնական վտանգը։

«Վերադարձի իրավունքը» միջազգային իրավունքում գոյություն ունեցող հասկացություն է, սակայն Բաքուն այն ներառում է «Արևմտյան Ադրբեջանի» ավելի լայն քաղաքական կոնցեպցիայի մեջ՝ դարձնելով ժողովրդագրական էքսպանսիայի գործիք:

Ուստի Բաքվի «վերադարձի» օրակարգը հնարավոր չէ դիտարկել հումանիտար հարթության վրա։ Ադրբեջանը հետևողականորեն գնում է Հայաստանի նկատմամբ երկարաժամկետ ճնշման գործիքի ստեղծմանը:

Այս համատեքստում խնդրահարույց են Նիկոլ Փաշինյանի՝ «խաղաղության անշրջելիության» մասին պնդումները։

Եթե խաղաղությունն իսկապես անշրջելի է, ապա ինչո՞ւ է Բաքուն խաղաղության մասին հայտարարություններին զուգահեռ միջազգային հարթակներում ինստիտուցիոնալացնում «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը։

Եթե կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, ապա ինչպե՞ս է այդ սկզբունքի հետ համատեղվում Հայաստանի Հանրապետության տարածքի ներկայացումը որպես ադրբեջանցիների «պատմական հողեր»։

Եվ ի՞նչ երաշխիք ունի Հայաստանը, որ այսօր «վերադարձի իրավունք» անվան տակ առաջ մղվող օրակարգը վաղը չի վերածվի ժողովրդագրական, քաղաքական, իսկ հետագայում՝ նաև տարածքային նոր պահանջների։

Այս հարցերի համոզիչ պատասխանները չկան։

Հետևաբար խաղաղության անշրջելիությունը չի կարող հիմնավորվել միայն Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով կամ ցանկություններով:

Ավելին, Փաշինյանի՝ «անշրջելի խաղաղության» մասին պնդումները չունեն բավարար փաստական հիմք։

Իշխանությունը պարտավոր է արձանագրել, որ «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպցիան անհամատեղելի է տարածքային ամբողջականության ճանաչման հետ։

Հակառակ դեպքում «անշրջելի խաղաղության» թեզը կարող է վերածվել միակողմանի և նվաստացուցիչ զիջումների արդարացման»,-գրել է նա։

դիտվել է 120 անգամ
Լրահոս
Որտե՞ղ է գտնվում Վրաստանում ձերբակալված ՀՀ քաղաքացին. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել Մոլդովայի տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել «ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորում Զոհված զինծառայողի մոր կյանքը փրկելու համար մնացել է 1,6 միլիոն դրամ․ դրամահավաքի վերջին փուլը «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը տեղափոխվում է ՄԱԿ ԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկում Ռուսները հստակ ինֆորմացիա ունեին՝ Ադրբեջանը գալիս էր Սևանի ափ. Հրանտ Բագրատյան (video) Ռուսաստանը երեկ անսպասելի քայլ արեց․ Փաշինյանի Մոսկվա այցից լավ լուրեր մի սպասեք․ Բագրատյան (video) #ՀԻՄԱ․ Նիկոլը սարսափում է մեր եկեղոցուց․ հաղթաղուղթը մեր ձեռքում էր, բայց․․․ Միքայել արքեպիսկոպոս (video) «Նիկո՛լ, բա երբ ես Ալենին, Հայկին, Վիգենին ծեփելու պատերին, տանես բերդ նստացնես» (video) Նիկոլը ձեռնտո՞ւ է․ Պուտինը այս փուլում շանս է տեսնում․ Հրանտ Բագրատյան (video) Նիկոլը շատ լավ գիտի ու չի ասում՝ Ջերմուկը Պուտինը պահեց. Հրանտ Բագրատյան (video) Թուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփուշտների գործարան Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել Արմեն Սարգսյանն Ամուլսարի բաժնետոմսերը վաճառել է 60 մլն դոլարով․ իր դեմ շտապ պետք է քրգործ սկսվի (video) Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է Եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար Կոկոն արտահանձնվել է Հայաստանին. «Հրապարակ» Թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը․ կան զոհեր և վիրավորներ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչները կմասնակցեն «Աղոթքի նախաճաշ»-ի երկրորդ համաժողովին Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում արձանագրվել են համակարգային խնդիրներ Ընտրել են Վոլոդինին ԱՄՆ-ն պաշտոնապես ավարտել է Իրաքում իր ռազմական առաքելությունը Թուրքական ավիաընկերությունները չեղարկել են դեպի Իրան չվերթները. վերադարձվել է ավելի քան 50.000 տոմս Փաշինյանը ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնից
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am