«Հրապարակ»․ Ես վստահաբար կասեմ, որ իրենց չի հաջողվելու քանդել եկեղեցին

Փաշինյանական ռեժիմը շարունակում է թիրախավորել Հայ առաքելական եկեղեցին: Եկեղեցու դեմ հրապարակած կառավարության ՊՈԱԿ-ի «զեկույցը» դեռ չէր հասցրել հանրությունը մարսել, երեքշաբթի օրը ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանը, ԵԽԽՎ-ում հակադարձելով բրիտանացի պատվիրակ Էդվարդ Լինի պնդումներին, որ «աշխարհի հնագույն ազգային եկեղեցին` Հայ առաքելական եկեղեցին, հալածվում է իր իսկ պետության կողմից, ապօրինաբար կալանավորվում են հոգեւորականներ», ՀԱԵ վերաբերյալ բրիտանացու հնչեցրած հայտարարությունները որակեց «խիստ անտեղյակ» եւ հայտարարեց, թե Հայաստանի կառավարությունն ու պետությունը ոչ թե պայքարում են Եկեղեցու դեմ, այլ պաշտպանում են այն․ «Եպիսկոպոսների նկատմամբ ձեռնարկված գործողությունները կապված չեն նրանց՝ հոգեւորական լինելու հանգամանքի հետ: Եպիսկոպոսները չեն ձերբակալվել այն պատճառով, որ եպիսկոպոս են։ Նրանց նկատմամբ կան քրեական գործեր։ Վերջնական որոշում կայացնողը մենք չենք, դա դատարանի իրավասությունն է: Քրեական գործերը վերաբերում են Հայաստանի քաղաքացիների դեմ ենթադրյալ ահաբեկչական գործողություններին։ Պատճառն այն է, որ Հայոց կաթողիկոսի աթոռն այժմ զբաղեցնող անձը, ըստ մեր ունեցած փաստերի ու փաստաթղթերի, ուղղակիորեն ներգրավված է Հայաստանի պետությունը տապալելուն ուղղված ապօրինի գործողություններում։ Նրա եղբայրը միջազգային գործակալ է՝ մի երկրի գործակալ, որը…»։ Այս բառերի վրա էլ նրա ելույթն ընդհատեց նախագահողը՝ հորդորելով վերադառնալ քննարկվող թեմային եւ իր ողջ տեսքով ցուցադրելով այդ զազրելի ելույթին իր վերաբերմունքը։ Հրապարակը զրուցել ենք Տեր Փառեն քահանա Առաքելյանի հետ:

- ՔՊ-ականներն այն աստիճան կատաղի են պայքարում Հայ առաքելական եկեղեցու դեմ, որ անգամ Եվրոպայում են բամբասում հայ հոգեւորականներից, եւ խայտառակությունը հասել է այնտեղ, որ ԵԽԽՎ նիստը նախագահողն է ընդհատում ՔՊ-ական կնոջ խոսքը: Լսե՞լ եք ՔՊ-ական կնոջ ելույթը, ինչպե՞ս եք գնահատում այս դիպվածը:

- Զեկույցից սկսած՝ այդ ելույթով վերջացրած, անամոթություն է: Փորձում են սեւացնել Եկեղեցին, սակայն այլ բան է, թե ինչ ես ցանկանում, այլ բան է, թե ինչ է ստացվում: Եկեղեցին իր տեղում է, Եկեղեցին իր ծառայությունները կատարում է, մենք ենք Եկեղեցու մեջ, եւ մեզնից լավ ոչ ոք չգիտի, թե ինչ է կատարվում Եկեղեցու ներսում: Առավոտյան ժամը 8-ից ծառայության մեջ ենք, մինչեւ գիշեր: Մեր ծառայության բովանդակությունը չի փոխվել եւ չի փոխվելու այս ամենից: Պղտորում են, մարդկանց ցավեցնում են, բայց ես կասեմ, որ չի կարելի քրիստոնյա մարդկանց հոգիները պղտորել: Արդեն քանի տարի է՝ այս իրավիճակն է, սա մեզ համար նոր երեւույթ չէ: Էջմիածինը՝ Վեհափառի գլխավորությամբ, մի քանի հայտարարությամբ է հանդես եկել, կոչեր ենք արել, հորդորներ, Վեհափառը հայրաբար հորդորել է` դադարեցնել այս ամենը, մենք էլ նույնն ենք պնդում: Շատ ու շատ կարեւոր հարցեր կան, ճիշտ կանեն՝ այդ հարցերով զբաղվեն: Մեր եկեղեցին իր առաքելության մեջ է, թողեք այն մնա իր առաքելության մեջ:

- Բայց Վեհափառը որքան հայրաբար հորդորներ է անում, իշխանավորներն ավելի են լկտիանում:

- Վեհափառն այլ կերպ չի կարող: Հայրն այլ ձեւով չի կարող վարվել: Լույսը լույս է տալիս ամենուր: Արեւը լուսավորում է ամենուր, անկախ այն բանից՝ արեւի տակ աղբ է, թե՝ գեղեցիկ անտառ: Վեհափառը հայրաբար է վարվում, դա տարիներով ապացուցված երեւույթ է: Իսկ թե ինչու են իշխանավորներն այսպես վարվում, դա իրենք գիտեն, սակայն ես վստահաբար կասեմ, որ իրենց չի հաջողվելու քանդել Եկեղեցին:

- Իսկ կառավարության հրապարակած զեկույցին ի՞նչ գնահատական կտաք:

- Զեկույցի մեջ սեւով սպիտակի վրա գրված է այն ամենը, ինչ չորս տարի շարունակ ասում են: Ես կարծում եմ, որ այն գրել են, որպեսզի թեման թարմ պահեն: Անկեղծ` չեմ էլ ուզում անդրադառնալ այդ զեկույցին: Եթե ինչ-որ լուրջ զեկույց լիներ, անպայման կանդրադառնայի, բայց այդ անլուրջ զեկույցին չեմ էլ ցանկանում անդրադառնալ:

- Տիրադավներից մի քանիսը նորից ակտիվացել են:

- Հայ հոգեւորականը պետք է խոսի եկեղեցու մասին, հոգեւորի մասին: Հոգեւորականի գործը հոգու մասին խոսելն է, եթե մարդիկ այլ թեմաներից են խոսում, ուրեմն իրենք այլ բանի կարիք ունեն:

- Օրինակ, Ստեփան Ասատրյանը կիրակի օրը Հանրայինի «Մեծ բանավեճի» ժամանակ ասում էր, որ բոլոր նրանք, ովքեր այս տարիներին փորձել են Եկեղեցին բարեկարգել, կարգալույծ են հռչակվել:

- Նախ ասեմ, որ մեծ համբերություն ունեք, որ այդ հաղորդումը նայել եք: Ինչ վերաբերում է այդ անձի պնդումներին, ապա Եկեղեցին բարենորոգող մարդիկ Եկեղեցուն են ծառայում, ծառայում են իրենց մտքով, գործով եւ խոսքով: Եկեղեցին բարենորոգողները մենք ենք: Եկեղեցին բարենորոգելուց առաջ նախ պետք է ասեն, թե ինչ է Եկեղեցին, որն է իրենց «բարենորոգման» նպատակը: Հայ առաքելական եկեղեցին բարենորոգվում է ամեն օր: Մի մտածող ասել է` ես այնքան բարեկամներ ունեմ, որ ժամանակ չունեմ իմ թշնամիների մասին խոսելու….

 

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, բեր թուղթը մտցրա աչքս, ես էլ ներողություն խնդրեմ, լեզուս հետ քաշեմ․ Բագրատյան (video) Նիկոլը հենց էդ պահին պետք ա Ալենին ասեր՝ձենդ կտրի․ռուսները շատ ծանր գնով են պահել Սյունիքը․Բագրատյան (video) #ՈՒՂԻՂ․ Արա՛, հասկանում ե՞ք՝ բոլոր թղթերով Տիգրանաշենը մերն ա․ Հրանտ Բագրատյան (video) Գյումրիում ձերբակալվել է ռուսական ռազմաբազայի 25-ամյա զինծառայողը «Հրապարակ»․ Ես վստահաբար կասեմ, որ իրենց չի հաջողվելու քանդել եկեղեցին Թաթա Սիմոնյա՛ն, ում ա պետք քո ներողությունը․դու էդ քո ստացած փողերով գիտես՝ ինչ պետք ա անեիր․արցախցի (video) FlyDubai-ի անձնակազմի կազմում երկու օդաչու է եղել՝ մեկը Ռուսաստանից, մյուսը՝ Ուկրաինայից Հակասահմանադրական զեկույցով ՀՀ իշխանությունը միջամտում է Եկեղեցու ներքին կյանքին․ «Հայաքվեն»՝ ԵՀԽ-ին Flydubai ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում՝ առևանգման մասին ազդանշանից հետո Նոր մանրամասներ` Երևանում երեկ տեղի ունեցած՝ 3 աշխատակիցների մահվան դեպքից Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում Դուբայից Թել Ավիվ թռչող ինքնաթիռն արտակարգ իրավիճակի ազդանշան է տվել Օրը 5000 դրամն ինչի՞ մեծ փող ա․ ֆինանսական սկանդալի մեջ հայտնված ՔՊ-ականի եղբայրն արդարանում է (video) Կաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին. Սամվել դպիր Գրիգորյան ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված սպառնալիք․ Աբրահամյան Հանեք այս օրենքը․ դուք հենց հիմա ավելորդ ֆինանսական բեռ եք ստեղծում քաղաքացիների վրա․ Մնացականյան (video) Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերով. «Իրավունք» Այդ ո՞ւմ լավ աշխատանքի համար են տրվում այդքան պարգևավճարներ․ դուք տեսե՞լ եք՝ ինչ վիճակ է․ Աբրահամյան (video) Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել #ՀԻՄԱ․ Նիկոլականնե՛ր, սպասեք՝ հետևանքները շատ ծանր են լինելու․ Դերենիկ Մալխասյան (video) Վեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում Երուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքը Սասունյան. Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով Իրավիճակը ԱԺ–ում․ «Շատ էկզոտիկ զանգեր ա հա գալիս ձեզ․ անջատեք էդ ձենը»․ Մեսրոպ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am