Ռուս օլիգարխների «խաղերն» ԱՄՆ-ում ու Թրամփի պատժամիջոցների ցուցակը

ԱՄՆ-ը ընդլայնեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Պաշտոնական հայտարարությամբ Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարությունը հանդես է եկել ուրբաթ երեկոյան: Ղրիմի բռնակցման և Ուկրաինայի արևելքում ձեռնարկված գործողությունների պատճառով սահմանված պատժամիջոցների գործողությունն այսուհետ կտարածվի ևս 21 ռուսաստանցի գործարարների և պաշտոնյաների, ինչպես նաև 9 ընկերությունների վրա: Պատժամիջոցների նոր ցանկում են հայտնվել Ռուսաստանի էներգետիկայի նախարարության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, «Технопромэкспорт», «Силовые машины» ընկերությունները, երկրի խոշորագույն էներգետիկ ընկերություններից մեկի` «Сургутнефтегаз»-ի դուստր ձեռնարկություններից մի քանիսը, ինչպես նաև ՌԴ էներգետիկայի նախարարի տեղակալ Անդրեյ Չերեզովը և նախարարության դեպարտամենտի նախագահ Եվգենի Գրաբչակը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ռուսաստանցի օլիգարխների ներկայացուցիչները լոբբիստական արշավ են վարել Վաշինգտոնում Կրեմլին մոտ կանգնած օլիգարխների ցուցակում իրենց անունների հայտնվելը կանխելու նպատակով: The New York Times-ի զրուցակիցների տեղեկությամբ՝ ռուս տասնյակ ունևոր քաղաքացիներ վարձել էին ամերիկացի լավագույն իրավաբաններին և լոբբիստներին՝ պարզելու համար, թե արդյոք իրենց անունները նշված կլինեն այդ ցուցակում և արդյոք կարելի է ինչ-որ բան անել դրանում չհայտնվելու համար: Ցուցակում անվան հայտնվելը չի հանգեցնում մարդկանց դեմ ավտոմատ կերպով պատժամիջոցների սահմանման: Սակայն լոբբիստների խոսքով՝ իրենց հաճախորդներն անհանգստացած են, որ իրենք ապագայում կարող են պատժամիջոցների տակ հայտնվել, և որ միջազգային ֆինանսական ձեռնարկությունները կհրաժարվեն նրանց հետ գործ ունենալ մեծ ռիսկի պատճառով: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը օրերս Դավոսում ներկայացրեց ամերիկյան տեսլականը՝ ազդարարելով, որ՝ «հիմա ունենք լրիվ նոր Միացյալ Նահանգներ»: Դավոսի այս տարվա Համաշխարհային տնտեսական ֆորումի ամենասպասված ուղերձներից մեկը ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթն էր, որի ընթացքում նա ներկայացրեց Ամերիկայի և աշխարհի տնտեսական կապերի, ինչպես նաև գլոբալ քաղաքական զարգացումների և մարտահրավերների կարգավորման իր տեսլականը. «Ես հավատում եմ Ամերիկային, և որպես Միացյալ Նահանգների նախագահ ես միշտ առաջնահերթությունը կտամ Ամերիկային, ինչպես և աշխարհի բոլոր լիդերները պետք է առաջնային համարեն իրենց ղեկավարած երկրները»: Թրամփն դավոսյան ուղերձում խոսեց ամերիկյան բարեփոխումների մասին, ասելով, որ տարիներ տևած քննարկումներից հետո հենց իր վարչակազմն է իրականացրել հարկային ոլորտի հիրավի պատմական նշանակության բարեփոխումը: «Բիզնեսն ազատականացվում է, բյուրոկրատական արգելքները չեղարկվում են, երբ այս տարվա փետրվարի 1-ին շարքային ամերիկացին կստանա ռոճիկի անդորրագիրը, կհամոզվի, որ ավելի մեծ գումար է տանում տուն», ֊ նշեց ԱՄՆ նախագահը՝ հավելելով. «Կարծում եմ՝ հիմա ունենք լրիվ նոր Միացյալ Նահանգներ, երկիր, որտեղ մարդիկ ամբողջ աշխարհից ցանկանում են գալ և ներդրումներ անել: Այն, ինչ հիմա կատարվում է պարզապես աննախադեպ է», - հավելեց նա: Թրամփի հավաստիացմամբ, ԱՄՆ-ի տնտեսությունը ծաղկում է շնորհիվ բարեփոխումների, և երկիրն ավելի գրավիչ ու մրցունակ է դառնում ոչ միայն ամերիկացի, այլև օտարերկրացի ներդնողների համար: «Համեցեք Ամերիկան», ֊ նշեց Թրամփը, դիմելով ներկաներին, ու հավելեց․ ֊ «Նախևառաջ Ամերիկան» կարգախոսը բնավ չի նշանակում մեկուսացում, քանի որ երբ զարգանում է Միացյալ Նահանգները՝ զարգանում է նաև ամբողջ աշխարհը: Նա նշեց, որ Ամերիկան պատրաստ է բոլոր երկրների և տնտեսական միավորումների հետ վարել տնտեսական գործարքներ, բայց մեկ պայմանով՝ խաղի կանոնները պետք է լինեն արդար ու հավասար: Ի դեպ՝ ակնարկելով Ռուսաստանը, սակայն այդ երկրի անունը չտալով, Թրամփը խոսեց էներգետիկայի մասին, ասելով, թե ԱՄՆ-ի նպատակներից մեկն է դիվերսիֆիկացնել աշխարհում էներգակիրների մատակարարումը. «Ոչ ոք էներգակիրների հարցում չպետք է կախված մնա մեկ երկրից»: Խոսելով միջազգային մարտահրավերների մասին, Թրամփն ասաց, որ ԱՄՆ-ի համար առաջնահերթություն են Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը և ահաբեկության դեմ պայքարը․ «Մենք շարունակում ենք մեր գործընկերներին հորդորել՝ պայքարել Իրանի կողմից ահաբեկիչներին սատարելու քաղաքականության դեմ և արգելափակել այդ երկրում միջուկային զենքի ստեղծումը, մենք նաև դաշնակիցների հետ աշխատում ենք «Իսլամական պետության» պես ջիհադական ահաբեկչական կառույցները ոչնչացնելու ուղղությամբ և շատ հաջող ենք դա անում: Ուրախ եմ հայտնել, որ «Իսլամական պետության» դեմ կռվող դաշինքը Սիրիայում և Իրաքում վերագրավել է այդ մարդասպանների կողմից հսկվող տարածքների գրեթե 100 տոկոսը»: Ի դեպ, Դավոսում առաջարկեցին Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի պատերազմի ծրագիր մշակել: ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Էշթոն Քարթերը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումում ելույթում նշեց, որ ՌԴ-ի հետ պատերազմը բավական հնարավոր սցենար է համարում և Պենտագոնին կոչ է արել այդ դեպքի համար մանրամասն ծրագիր մշակել: «Մենք պետք է պատրաստ լինենք ոչ միայն կիբերհարձակումների, այլև «կանաչ մարդուկների» ներխուժմանը, օրինակ՝ Բալթիկա, որտեղ Ռուսաստանը կարող է օգտագործել ազգային փոքրամասնություններին: Արձագանքման ռազմավարություն է պետք ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ՝ ՆԱՏՕ-ին»,- ասել է Քարթերը: Ըստ նրա՝ վերջին 25 տարիներին Արևմուտքը Ռուսաստանին ռազմական հակառակորդ չի համարել, բայց հիմա իրավիճակն արմատապես փոխվել է: Մետաքսյա Շալունց

դիտվել է 1230 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am