ԱՄՆ՝ «Բաց աշխարհ». ԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր՝ Ամերիկայում. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավորների համար արտասահմանյան գործուղումները կարծես դարձել են խորհրդարանական առօրյայի անբաժանելի մասը։ Այս անգամ հերթը ԱՄՆ-ինն է․ ԱԺ-ից հինգ պատգամավոր մեկնել է Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ԱՄՆ Կոնգրեսի շրջանակում իրականացվող «Բաց աշխարհ» (Open World) ծրագրին։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի ստորագրած գործուղման կարգադրության համաձայն՝ 2026 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ը Վաշինգտոն և Մանչեսթեր են գործուղվել հինգ պատգամավոր։ Նրանցից չորսը իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ են, իսկ մեկը՝ ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր։

Իշխանական ՔՊ-ից ԱՄՆ են մեկնել՝

Թագուհի Ղազարյանը,

Նոնա Հովհաննիսյանը,

Վլադիմիր Խաչատրյանը,

Միքայել Խաչատրյանը։

Ընդդիմությունից՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթևոսյանը։

Այսպիսով, պատվիրակության կազմում 4 իշխանական և 1 ընդդիմադիր պատգամավոր է։

Իսկ ի՞նչ է «Բաց աշխարհը»

Open World-ը 10-օրյա մասնագիտական փոխանակման ծրագիր է, որի ընթացքում տարբեր երկրների պատվիրակությունները ծանոթանում են ԱՄՆ կառավարման և օրենսդրական համակարգերին։ Ծրագիրը սկսվում է Վաշինգտոնում, որտեղ մասնակիցները հանդիպումներ են ունենում Կոնգրեսի անդամների և նրանց աշխատակազմերի հետ, իսկ այնուհետև այցելում են ԱՄՆ տարբեր համայնքներ՝ հանդիպելով իրենց ոլորտի ամերիկյան գործընկերներին։

Այսինքն՝ ծրագրի գաղափարը ոչ թե պարզապես «գնալ-տեսնել-վերադառնալն» է, այլ ամերիկյան կառավարման փորձը տեղում ուսումնասիրելը։ Բայց թե ինչ կարող են անել ԱՄՆ գործուղված հայրենի պատգամավորները, դեռ անհասկանալի է։

Հայաստանի համար նախատեսված այս կոնկրետ ծրագրի պաշտոնական նկարագրության մեջ նշված է, որ պատգամավորները պետք է ծանոթանան՝

օրենսդրական վերահսկողության մեխանիզմներին,

քաղաքականության մշակման գործընթացին,

ԱՄՆ Կոնգրեսի հետ աշխատանքի և կապերի կառուցմանը,

կուսակցական կառույցների աշխատանքին,

դաշնային և նահանգային օրենսդիր մարմինների կառուցվածքին,

գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների միջև զսպումների և հակակշիռների համակարգին։

ԱՄՆ-ի պաշտոնական ծրագրի նկարագրությամբ՝ մասնակիցները նաև հանդիպում են օրենսդիրների և օրենսդրական աշխատակազմերի հետ՝ ամերիկյան օրենսդրական գործընթացին առաջին ձեռքից ծանոթանալու և հետագա մասնագիտական կապեր ստեղծելու նպատակով։

Ավելին, հենց այս պատվիրակության համար ԱՄՆ-ում նախատեսված է նաև հոկտեմբերի 1-ին Մանչեսթերում՝ Նյու Հեմփշիրում, հանդիպում, որտեղ World Affairs Council of New Hampshire-ը ընդունելու է Հայաստանի խորհրդարանի պատվիրակությանը։

Հատկանշական է մեկ հանգամանք․ Open World-ի պաշտոնական կայքը ծրագիրը բնորոշում է որպես 10-օրյա մասնագիտական փոխանակում, մինչդեռ ՀՀ ԱԺ-ից հրապարակված գործուղման տեղեկության համաձայն՝ այս հինգ պատգամավորների տվյալ գործուղման ժամկետը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 1-ն է՝ ընդամենը չորս օր»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 118 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին պաշտպանելը նշանակում է պաշտպանել Հայ Առաքելական Եկեղեցին. Սամվել դպիր Գրիգորյան ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված սպառնալիք․ Աբրահամյան Հանեք այս օրենքը․ դուք հենց հիմա ավելորդ ֆինանսական բեռ եք ստեղծում քաղաքացիների վրա․ Մնացականյան (video) Փնտրվում է Վայքի ՔՊ-ական թեկնածուի դեկանը համ ֆեյք դեկանի հետքերով. «Իրավունք» Այդ ո՞ւմ լավ աշխատանքի համար են տրվում այդքան պարգևավճարներ․ դուք տեսե՞լ եք՝ ինչ վիճակ է․ Աբրահամյան (video) Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել #ՀԻՄԱ․ Նիկոլականնե՛ր, սպասեք՝ հետևանքները շատ ծանր են լինելու․ Դերենիկ Մալխասյան (video) Վեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործում Երուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքը Սասունյան. Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում ելույթ ունենալո՞ւ, թե՞ ամերիկահայ ուսանողներին պառակտելու նպատակով Իրավիճակը ԱԺ–ում․ «Շատ էկզոտիկ զանգեր ա հա գալիս ձեզ․ անջատեք էդ ձենը»․ Մեսրոպ Մանուկյան (video) Ադրբեջանի կողմից հայկական մշակութային օբյեկտները «Կովկասյան Աղվանքի» ժառանգություն ներկայացնելը հայկական ժառանգության ինքնության ժխտման համակարգային քաղաքականություն է Աշխարհաքաղաքական դատավարության հակառուսական կողմը ԱՄՆ՝ «Բաց աշխարհ». ԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր՝ Ամերիկայում. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում. «Ժողովուրդ» 3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածել Պուտինը արգելել է Ռուսաստանից մի շարք երկրներ մեկ միլիոնից ավելի կանխիկ ռուբլուց ավելի գումարի արտահանումը Սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվեց վարչական հսկողություն․ նոր մանրամասներ Բախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ը․ վերջինը բախվել է կայանված «Toyota Camry»-ին․ անչափահաս ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց Ավինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ ի՞նչ է կատարվում Երևանի իշխանության ներսում. «Ժողովուրդ» Հ1 ու Թաթա՛, ձեր ներողությունը փաթաթեք, վազելին քսեք ու․․․ Արշակ Զաքարյան (video) Կարեն Կարապետյանի թոռը միջազգային մրցանակ է շահել․ «Հրապարակ» Իջևանի դպրոցներում Փաշինյանի լոզունգներն են փակցված․ «Հրապարակ» «Արմեն Գրիգորյանի մահը մարսեցին, դրա համար էլ «շոուն» շարունակվում է»․ Ռուբեն Մխիթարյան Քաղաքապետը «խաղաղություն» է խոստանում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am