ՔՊ-ն Աբովյանի ընտրություններին կմասնակցի Հովհաննես Աբրահամյանի թեկնածությամբ․ որոշումը կա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ երկար ընդմիջումից հետո երեկ՝ սեպտեմբերի 29-ին, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։

Մեր տեղեկություններով՝ նիստի առանցքային հարցերից մեկը եղել է առաջիկայում կայանալիք Աբովյանի համայնքապետի ընտրությունները, մասնավորապես՝ ՔՊ-ի ընտրական ցուցակի և այն գլխավորող թեկնածուի հարցը։

Ինչպես ավելի վաղ գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը, իշխանության ներսում քննարկվում էր Հրազդանի անտառտնտեսության տնօրեն Հովհաննես Աբրահամյանի թեկնածությունը։ Նրա անունը որպես ՔՊ-ի հնարավոր թեկնածու շրջանառվում էր դեռ սեպտեմբերի սկզբից։

Իսկ «Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ երեկ Աբրահամյանը ներկայացել է ՔՊ վարչության նիստին, ելույթ է ունեցել, և քննարկվել է նրա թեկնածության առաջադրման հարցը։ Մեր տեղեկություններով՝ այս պահին կուսակցության ներսում որոշումը նրա թեկնածության շուրջ արդեն ձևավորված է։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 17-ին հայտարարել էր, որ ՔՊ-ն Աբովյանի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է առանձին ցուցակով, սակայն այն ժամանակ չէր հայտնել ցուցակը գլխավորողի անունը։

Իսկ ի՞նչ է կատարվում Էդուարդ Բաբայանի շուրջ

Հետաքրքիր է, որ ՔՊ-ի կողմից սեփական թեկնածուի առաջադրումը չի նշանակում, թե իշխանությունը պատրաստվում է խոչընդոտել գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանի մասնակցությանը։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներսում այս պահին չկա որոշում Բաբայանի առաջադրմանը խոչընդոտելու կամ նրա հնարավոր մասնակցությունը կանխելու վերաբերյալ։

Այսինքն՝ Աբովյանի դեկտեմբերյան ընտրություններում կարող է ձևավորվել բավական հետաքրքիր իրավիճակ․ ՔՊ-ն մասնակցում է սեփական ցուցակով և սեփական թեկնածուով, իսկ գործող համայնքապետ Էդուարդ Բաբայանը ևս կարող է շարունակել իր քաղաքական պայքարը։

Ընդ որում, իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ-ի ներսում բարձր ակնկալիքներ չունեն սեփական թեկնածուի արդյունքից։ Մեր տեղեկություններով՝ կուսակցության ներսում հասկանում են, որ Աբովյանում ՔՊ-ի թեկնածուի համար հեշտ չի լինելու անհրաժեշտ քանակի ձայներ ապահովել և ավագանիում մեծամասնություն ձևավորել։

Այդուհանդերձ, որոշումը՝ սեփական թեկնածուով մասնակցել ընտրություններին, կայացված է։

Հատկանշական է, որ Հովհաննես Աբրահամյանի թեկնածության մասին հրապարակված տեղեկություններում նրան ներկայացրել էին որպես Հրազդանի անտառտնտեսության տնօրեն, աբովյանցի և ՔՊ-ի անդամ։

Այսպիսով, դեկտեմբերին Աբովյանում սպասվում է իշխանության համար ուշագրավ ընտրական փորձություն․ ՔՊ-ն մտնում է պայքարի մեջ իր թեկնածուով, մինչդեռ գործող համայնքապետի հնարավոր մասնակցությունը ևս շարունակում է մնալ օրակարգում»։

դիտվել է 208 անգամ
Լրահոս
Խոշոր վթար «Նոր Զովք»-ի դիմաց, պայքարում են 9-ամյա տղայի կյանքի համար, վարորդներից մեկը ՊՆ զինծառայող է ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի․ իրավիճակը՝ երկրում Արագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցում Տիրադավների խրախճանքը. «Հաջորդ Վեհափառը մեզանից մեկն է լինելու». «Իրավունք» Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ» Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ» ՔՊ-ն Աբովյանի ընտրություններին կմասնակցի Հովհաննես Աբրահամյանի թեկնածությամբ․ որոշումը կա. Ժողովուրդ Նիկոլ Փաշինյանի գլուխը խառն էր․ մի ֆեյսբուքյան պատմություն 19.9 մլն դրամ եկամուտ, 9 անշարժ գույք․ ի՞նչ ունեցվածք ունի Արաքսի համայնքապետ Ղազար Ղազարյանը ԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր՝ Ամերիկայում. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում ՔԿ-ն հրաժարվում է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների և զոհվածների անվանացանկը Փոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածք Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնաս Բագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն» Գագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ Հայտնի է՝ ում է մակագրվել Վահրամ Սահակյանի գործը Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բարձրացված խնդիրները լուծվել են. ՄԻՊ Նախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն է Պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿ Կայա Կալասը Դամասկոսում մի շարք հանդիպումներ է անցկացրել Ավագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am