Նիկոլ Փաշինյանի գլուխը խառն էր․ մի ֆեյսբուքյան պատմություն

Այսօր առավոտյան հանկարծ մտքովս անցավ, որ ահագին ժամանակ է մարդ չեն բռնել: Ու շատ արագ գտա բացատրությունը` Նիկոլ Փաշինյանի գլուխը խառն էր` գերմանական ինչ որ մրցանակ, Նյու Յորք... բայց արդեն օրվա վերջին «բացը» լրացրին` Վահրամ Սահակյանը` Արամայիս Սահակյանի որդին ձերբակալվեց` մի ֆեյսբուքյան գրառման համար:

Ի դեպ, սա այս իշխանությունների նորամուծությունն է յուրիսպրուդենցիայի պատմության մեջ` ամբողջ աշխարհը հեղեղված է ոչ ցենզուրային խոսքով, իշխանության ներկայացուցիչներն ատելության խոսքի, անհանդուրժողականության մաստեր- կլաս են ցուցադրում, ՔՊ-ական պատգամավորը ԵԽԽՎ ամբիոնն օգտագործում է հայոց եկեղեցու առաջնորդի հասցեին չարախոսելու համար...իրենք մի արվեստագետի են ձերբակալում, ով անհիշելի ժամանակներից և անխտիր բոլորի հասցեին բաց ու դաժան խոսելու սովորույթ ունի...

Վահրամ Սահակյանի ոճն իմը չի, անգամ մի հրապարակման առիթով կոնֆլիկտ ենք ունեցել, բայց սա այն դեպքն է, երբ մեր անձնական համակրանք-հակակրանքը ոչ մի նշանակություն չունի:

Մի երկրում, որտեղ իշխանական պատգամավորն ամբիոնից ասում է` պետք է արմատախիլ արվի հարյուրամյա կուսակցությունը, իսկ Քրիստինե Վարդանյանը պետք է վերջին դաշնակցականը լինի (չգիտես` անիծում է, թե կուսակցությունը փակելու կոչ անում), մի երկրում, որտեղ ՔՊ պաշտող ամեն երկրորդ թափթփուկ արցախցիներին ասում է` մեռնեք, սատկեք, Բաքվի բանտում խոշտանգվող անձանց մահն է ցանկանում և Ալիևին խրախուսում, որ ցմահ տա իր հայրենակիցներին...մի երկրում, որտեղ պետության առաջին դեմքը կամերայի առաջ վիզը կտրելու ժեստ է անում ու բղավում` «դու ինչի՞ չես զոհվել, այ ստահակ»...կարելի՞ է խոսել որևէ մեկի ատելության խոսքի մասին...
Իսկ ի՞նչ է ասել Վահրամ Սահակյանը, որ ատելության խոսք են համարել: Նախ, որևէ անուն չկա գրառման մեջ, ուստի տուժող չկա, դիմող չկա: Երկրորդ. հայհոյանքն ինքնին չի կարող ատելության խոսք համարվել, կարող է առնվազն վիրավորանք դիտվել` եթե անձը քաղհայցով դիմի դատարան: Երրորդ, մարդն ընդամենը իր վրդովմունքն է հայտնել` բյուջեից Անկախության տոնին ոմանց միլիոններ վճարելու առիթով:

Իսկ կա՞ որևէ նորմալ մարդ, ում չի զայրացրել Թաթայի 20 միլիոնը, մյուսների` 17, 10...միլիոնները մի քանի անճաշակ երգի համար...նախ այդ բյուջեն մեր հարկերից է ձևավորվում, իրենք էլ օրը հարյուր անգամ ասում են` ժողովուրդն է ամեն ինչ որոշում, իշխանությունը ժողովրդինն է: Հիմա ժողովրդից մեկը` այդ ժողովրդի անունից իր ցասումն է հայտնել ժողովրդի փողերը քամուն տալու համար...ի՞նչ սխալ բան է արել:

Բա եթե Անկախության օրը բազմահազարանոց լսարանի առաջ, իր երկրի գլխավոր տոնին մարդն անվճար չի երգում, երգելն իր համար պատիվ չի համարում, կամ էլ` առավելագույնը մի շատ սիմվոլիկ հոնորարով չի երգում, այլ մի թոշակառուի 30 տարվա թոշակին համարժեք գումար է պահանջում, ուրեմն իրեն հասնում են նման խոսքերը:
Հանրային միջոցների նման տնօրինումը և անօրինական է, և անբարոյական: Վահրամ Սահակյանն էլ այդ արարքին համարժեք գնահատական է տվել... արվեստագետին բնորոշ լեքսիկոնով:

 

ՀԵՂԻՆԱԿ

Արմինե Օհանյան

hraparak.am

դիտվել է 321 անգամ
Լրահոս
Խոշոր վթար «Նոր Զովք»-ի դիմաց, պայքարում են 9-ամյա տղայի կյանքի համար, վարորդներից մեկը ՊՆ զինծառայող է ՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի․ իրավիճակը՝ երկրում Արագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցում Տիրադավների խրախճանքը. «Հաջորդ Վեհափառը մեզանից մեկն է լինելու». «Իրավունք» Գագիկ Ծառուկյանի հետ առնչվող քրեական վարույթներով իրավապահները կրկին ակտիվացել են. «Ժողովուրդ» Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ» ՔՊ-ն Աբովյանի ընտրություններին կմասնակցի Հովհաննես Աբրահամյանի թեկնածությամբ․ որոշումը կա. Ժողովուրդ Նիկոլ Փաշինյանի գլուխը խառն էր․ մի ֆեյսբուքյան պատմություն 19.9 մլն դրամ եկամուտ, 9 անշարժ գույք․ ի՞նչ ունեցվածք ունի Արաքսի համայնքապետ Ղազար Ղազարյանը ԱԺ-ից 4 ՔՊ-ական և մեկ ընդդիմադիր պատգամավոր՝ Ամերիկայում. ի՞նչ են սովորելու և ո՞վ է վճարում ՔԿ-ն հրաժարվում է տրամադրել 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների և զոհվածների անվանացանկը Փոքր Վեդիի դպրոցում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով վնասվածք Երևանում վնասել են բանկերից մեկի սպասարկման բաժնի ղեկավարի Changan-ը՝ պատճառելով 1 մլն դրամի վնաս Բագրատ Սրբազան․ «Մեզ վախեցնում են պատերազմով և առաջարկում ստորացած խաղաղություն» Գագիկ Բեգլարյանը հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ Հայտնի է՝ ում է մակագրվել Վահրամ Սահակյանի գործը Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բարձրացված խնդիրները լուծվել են. ՄԻՊ Նախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն է Պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿ Կայա Կալասը Դամասկոսում մի շարք հանդիպումներ է անցկացրել Ավագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am