Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բարձրացված խնդիրները լուծվել են. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այց է իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ տեղում ծանոթանալու ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովման վիճակին, պահման պայմաններին և բարձրացված խնդիրներին։

Այցի ընթացքում Պաշտպանն ու ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են ազատությունից զրկված անձանց, ծանոթացել նրանց կողմից բարձրաձայնված հարցերին, ինչպես նաև ՄԻՊ միջամտությամբ դրանց տրված լուծումներին։

Վերջին շրջանում «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող ազատությունից զրկված անձանց, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Խաչատրյանի և այլոց իրավունքների առնչությամբ բարձրացված մի շարք խնդիրներ իրավասու մարմինների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում ստացել են լուծում, իսկ մյուս հարցերի առնչությամբ Պաշտպանի մանդատի շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր։

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և իրավասու մարմնի հանձնառությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրներին լուծումներ տալու ուղղությամբ։

Որպես ընդհանուր սկզբունք` Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի նկատմամբ վերաբերմունքը պետք է լինի արժանապատիվ և համապատասխանի մարդու իրավունքների ժամանակակից չափանիշներին` բացառելով անհարկի խստացված կամ արտոնյալ մոտեցումները:

Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է անդրադարձել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահման պայմաններին առնչվող խնդիրներին՝ ընդգծելով դրանց համակարգային բնույթը և պահանջելով պայմանների բարելավման ուղղությամբ անհրաժեշտ համակարգային լուծումներ։

Այցի ընթացքում բարձրացված հարցերը ևս կհասցեավորվեն իրավասու մարմիններին։

դիտվել է 80 անգամ
Լրահոս
Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ Հայտնի է՝ ում է մակագրվել Վահրամ Սահակյանի գործը Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բարձրացված խնդիրները լուծվել են. ՄԻՊ Նախիջևանում Թուրքիայի, Ադրբեջանի ու Ուզբեկստանի համատեղ զորավարժություն է Պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿ Կայա Կալասը Դամասկոսում մի շարք հանդիպումներ է անցկացրել Ավագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք» Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից մեկը՝ կռունկավարը, ՀՀ քաղաքացի է, երկուսը՝ Իրանի «Արա՛, տանում էիր՝ սպանեիր մեզ․ բայց չմեռանք, որ էսօր գանք ու քթիցդ բերենք»․ Մանուել Մանուկյան (video) Նախագիծն ԱԺ օրակարգում է Աններելի արարք ա․ շատ կոշտ պատասխանատվության պետք է ենթարկվի նման բան անողը․ հերոս Ալբերտի հայր (video) «Թագուհի Ղազարյա՛ն, գազը որ չլինի՝ Արաքսիկը բոխախդ կարող ա կրծի»․ Արմինե Ադիբեկյան (video) «Այ փալա՛ս, Ալիևը վզիդ դրել ա, ասել ա՝ դավայ, մինչև չանես՝ երեսիդ ստեղ նայող չկա»․պատերազմի մասնակից (video) Ինչու է ձերբակալվել Վահրամ Սահակյանը «Պետոյի էգը էնքան ա ատում էս հայ ազգին, որ հատուկ անասունացնում է»․ Արմինե Ադիբեկյան (video) Սասուն Միքայելյա՛ն, հիմա ուշադիր լսիր՝ քեզ ինչ եմ ասում․ ԵԿՄ-ականի սուր խոսքը (video) Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը Դատախազությունը բողոքարկելու է «Չաղ Ռուստամի» նկատմամբ տնային կալանք կիրառելու դատավորի որոշումը ԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտները. «Հետք» Ծեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունում Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգամավորների և ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչների հանդիպումը Բացահայտվել է ՊՈԱԿ-ներից մեկի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ յուրացում կատարելու դեպք «Ռոսատոմը» ՀՀ-ին առաջարկել է միջազգային կոնսորցիումի ձևաչափով կառուցել 1 ԳՎտ հզորությամբ նոր ԱԷԿ ՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am