24News-ին Գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ բողոքարկելու են Ռուստամ Ստեփանյանի (Չաղ Ռուստամ) նկատմամբ տնային կալանք կիրառելու դատավորի որոշումը:
«Դատական ակտը ստանալուց հետո Վերաքննիչ բողոք կներկայացվի»,-նշեցին դատախազությունից:
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 28-ին, Մասիս Մելքոնյանի որոշմամբ Ռուստամ Ստեփանյանի և Աշոտ Կուրեղյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով:
Նշենք, որ նիստն անցկացվեց դռնփակ ռեժիմով:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Ռուստամ Ռոբերտի Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սերգեյ Գագիկի Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու սպանելու նպատակով մի խումբ անձանց՝ Աշոտ Տիգրանի Կուրեղյանի, Հարություն Արծվիկի Սահակյանի և Սուրեն Արմենի Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել ու պահել ակոսափող հրազեն հանդիսացող «ԱԿ-103» տեսակի, 7.62մմ տրամաչափի, «171252475» համարի գործարանային արտադրության ինքնաձիգ և ակոսափող հրազենից կրակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 7.62մմ տրամաչափի գործարանային արտադրության առնվազն 54 փամփուշտ, այնուհետև Աշոտ Կուրեղյանի հետ կազմակերպել և ղեկավարել են մյուս հանցակիցների՝ Հարություն Սահակյանի ու Սուրեն Գրիգորյանի գործողությունները, որոնց անմիջական մասնակցությամբ 2024թ. հունիսի 11-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար կյանքից զրկել՝ սպանել են Սերգեյ Գագիկի Գրիգորյանին:
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 11-ին սպանվեց Սերգեյ Գրիգորյանը (Ֆազ)։
Քննությամբ պարզվել էր, որ «Չաղ Ռուստամ» մականվամբ հայտնի Ռ. Ստեփանյանի և «Ֆազ» մականվամբ հայտնի Ս.Գրիգորյանի միջև անձնական հարցի կապակցությամբ դեռևս 2018 թվականից ձևավորվել են թշնամական հարաբերություններ: Իրավիճակն առավել լարվել է 2020թ. դեկտեմբերին, որի պատճառը եղել է Ռ.Ստեփանյանի մտերիմ անձի ինստագրամյան էջից սեռական բնույթի հայհոյանքների տեսքով մեկնաբանություններ գրելը Ս․Գրիգորյանի և վերջինիս մտերմուհու վերաբերյալ:
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը