Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգամավորների և ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչների հանդիպումը

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Արցախի Ազգային ժողովի պատգամավորների և ՀՅԴ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի, գրասենյակների ու հանձնախմբերի ներկայացուցիչների միջև։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Արցախի պետական նախարարը և Մարդու իրավունքների պաշտպանը։

Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը կարևորել է Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների ծավալած աշխատանքը։ Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանն իր հերթին ընդգծել է, որ Արցախի հիմնախնդիրը շարունակում է մնալ կառույցի գործունեության առանցքում, և այդ ուղղությամբ հետևողական աշխատանքները կրում են երկարաժամկետ ու անփոփոխ բնույթ։ Նա նաև մատնանշել է Արցախի պետական կառույցների պահպանման անհրաժեշտությունը։

• Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են միջազգային հարթակներում Արցախի հարցի արծարծման ռազմավարությունն ու մատնանշել հետևյալ թիրախային ուղղությունները.

• Հավաքական վերադարձի իրավունք. Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանություն, այդ թվում՝ միջազգային հուսալի երաշխիքների առկայությամբ հավաքական վերադարձի իրավունքի իրացում։

• Գերիների ազատ արձակում. Ադրբեջանում պահվող հայազգի գերիների և պատանդների շուտափույթ ազատ արձակման հարցի առաջմղում։

• Մշակութային ժառանգության պաշտպանություն. Արցախի մշակութային ու պատմական ժառանգության պահպանություն և Ադրբեջանի կողմից հայկական հետքի ոչնչացման քաղաքականության հակազդում։

• Սոցիալ-կրթական աջակցություն. Բռնի տեղահանված արցախցիներին կենցաղային, սոցիալական և կրթական աջակցության ցուցաբերման մեխանիզմների ընդլայնում։

Քննարկման ավարտին կողմերը կարևորել են համատեղ ջանքերի շարունակականությունն ու փոխգործակցությունը։ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը վերահաստատել է Արցախի իշխանությունների դերակատարությունը և ընդգծել նմանօրինակ հանդիպումների նշանակությունը՝ առաջիկա աշխատանքներն առավել արդյունավետ համակարգելու գործում։

դիտվել է 169 անգամ
Լրահոս
Նախագիծն ԱԺ օրակարգում է Աններելի արարք ա․ շատ կոշտ պատասխանատվության պետք է ենթարկվի նման բան անողը․ հերոս Ալբերտի հայր (video) «Թագուհի Ղազարյա՛ն, գազը որ չլինի՝ Արաքսիկը բոխախդ կարող ա կրծի»․ Արմինե Ադիբեկյան (video) «Այ փալա՛ս, Ալիևը վզիդ դրել ա, ասել ա՝ դավայ, մինչև չանես՝ երեսիդ ստեղ նայող չկա»․պատերազմի մասնակից (video) Ինչու է ձերբակալվել Վահրամ Սահակյանը «Պետոյի էգը էնքան ա ատում էս հայ ազգին, որ հատուկ անասունացնում է»․ Արմինե Ադիբեկյան (video) Սասուն Միքայելյա՛ն, հիմա ուշադիր լսիր՝ քեզ ինչ եմ ասում․ ԵԿՄ-ականի սուր խոսքը (video) Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը Դատախազությունը բողոքարկելու է «Չաղ Ռուստամի» նկատմամբ տնային կալանք կիրառելու դատավորի որոշումը ԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտները. «Հետք» Ծեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունում Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգամավորների և ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչների հանդիպումը Բացահայտվել է ՊՈԱԿ-ներից մեկի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ յուրացում կատարելու դեպք «Ռոսատոմը» ՀՀ-ին առաջարկել է միջազգային կոնսորցիումի ձևաչափով կառուցել 1 ԳՎտ հզորությամբ նոր ԱԷԿ ՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունը Թոշակառուն պետք է սովից մեռնի․ Նիկոլը թոշակառուներին ապրելու հնարավորություն չի տալիս․ Բոզոյան (video) Ես ցնցվել էի Հասմիկ Հակոբյանի գիտելիքներից․ Արմինե Ադիբեկյան (video) «ԼՈՒՅՍ» հիմնադրամ․ Տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, աճի կառուցվածքը՝ անհավասարակշիռ Գագիկ Խաչատրյանի կալանավnրման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ փաստաբանները դիմել են ՄԻԵԴ Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կա 3 զոհ Այսօր ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդներ զրկված են ազատությունից՝ Փաշինյանի հրահանգով Հարություն Աղա-Սարգսյան․ «Փաշինյանի նոր բաժանարար գիծը՝ Սփյուռքի երիտասարդության մեջ» Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ Վրաստանը վտարել է բելառուսցուն Հայաստան, որտեղ նրան ձերբակալել են, ապա ազատ արձակել Միայն գազը չի, որ կտրելու են. հաջորդ քայլին ի՞նչ է պահանջելու Պուտինը Նիկոլից. Էլբակյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am