Այսօր ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդներ զրկված են ազատությունից՝ Փաշինյանի հրահանգով

Ներկայացնում ենք «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Արամ Վարդևանյանի ելույթը ԵԽԽՎ-ում․

 

Վեհաժողովի հարգարժան անդամներ,

Մենք հաճախ ընտրություններն անվանում ենք ժողովրդավարության հիմնաքար, սակայն դրանց հավերժական արժեքը հնարավորությունների հավասարությունն է՝ այն սրբազան երաշխիքը, որ բոլոր քաղաքական ուժերը կարող են մրցակցել արդար և հավասար պայմաններում։
Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է, որ հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններն ուղեկցվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած համակարգային խախտումներով՝ վարչական ռեսուրսի բացահայտ չարաշահմամբ և քրեական հետապնդումների աննախադեպ ալիքով, որն ուղղված էր ընդդիմության ներկայացուցիչների դեմ։

Այս փաստերը ձևավորեցին ընտրովի արդարադատության լայն տարածում գտած ընկալում և միտումնավոր խոչընդոտեցին ընդդիմության աջակիցների նախընտրական քարոզարշավին։

Իրավիճակը տեղում ցնցող էր․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ավելի քան 300 անդամներ ձերբակալվել կամ կալանավորվել են՝ անմեղության կանխավարկածի շարունակական խախտումներով։ Իշխանությունների այս հաշվարկված գործողությունները խորը վախի մթնոլորտ են ստեղծել։
Հնարավորությունների հավասարությունը խաթարվել է նաև այն պատճառով, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ պարոն Սամվել Կարապետյանը ապօրինաբար գտնվել է տնային կալանքում՝ զրկված լինելով նախընտրական քարոզարշավ իրականացնելու իր իրավունքից։ Այսօր ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդներ զրկված են ազատությունից՝ վարչապետ Նիկոլ ՓԱՇԻՆՅԱՆԻ քաղաքական հրահանգներով։

Ավելին, իշխող կուսակցության ընտրական ցուցակի ավելի քան 90 տոկոսը կազմված էր պետական և հանրային ծառայողներից, ինչի հետևանքով վերացվել էր կուսակցության և պետության միջև սահմանը, ինչպես նաև՝ ընտրությունների հավասարության սկզբունքը։

Քաղաքականության շուրջ բանավեճի փոխարեն իշխող կուսակցությունը տարածում էր բացահայտ ատելության խոսք և ահաբեկման հռետորաբանություն, այդ թվում՝ ընդդիմախոսների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներ, ինչպես նաև նոր պատերազմի սպառնալիք, եթե «Քաղաքացիական պայմանագիրը» չկարողանա պահպանել սահմանադրական մեծամասնությունը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը ղեկավարում էր իշխող կուսակցության հիմնադիրներից մեկը, լիովին զուրկ էր անաչառությունից։ Հանձնաժողովի սեփական նախաձեռնությամբ երկու ընտրատեղամասերի արդյունքները անվավեր ճանաչվեցին, ինչի հետևանքով ընդդիմադիր կուսակցություններից մեկը հայտնվեց ընտրական շեմից ցածր, իսկ լրացուցիչ մանդատներ փոխանցվեցին «Քաղաքացիական պայմանագրին»։ Իշխող կուսակցությունը շտապեց ամրագրել արհեստական և ապօրինի երեք հինգերորդի մեծամասնություն՝ նվազեցնելով խորհրդարանականության արժեքը։

Հարգելի՛ գործընկերներ, ժողովրդավարությունը չի կարող գոյատևել, երբ ազատության և հավասարության արժեքները պաշտպանված չեն։ Հետևաբար, այսօր Խորհրդարանական վեհաժողովում ներկայացված ընտրությունների դիտարկման զեկույցը չափազանց կարևոր նշանակություն ունի։

Իշխող կուսակցության կողմից իրականացված համակարգային խախտումները հստակ բացահայտված են, և սա կարող է ու պետք է դիտարկվի որպես հաղթանակ «Քաղաքացիական պայմանագրի» միակողմանի քարոզչության դեմ։ Հայաստանի ժողովուրդն արժանի է ընտրական գործընթացի, որն իսկապես ազատ, արդար և հավասար է։ Հայաստանի Հանրապետությունն արժանի է իրական ժողովրդավարության՝ եվրոպական լավագույն չափանիշներին համապատասխան։

Շնորհակալություն։ Աստված օրհնի Հայաստանի Հանրապետությունը։ Աստված օրհնի բոլորիդ։

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Ծեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունում Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգամավորների և ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչների հանդիպումը Բացահայտվել է ՊՈԱԿ-ներից մեկի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ յուրացում կատարելու դեպք «Ռոսատոմը» ՀՀ-ին առաջարկել է միջազգային կոնսորցիումի ձևաչափով կառուցել 1 ԳՎտ հզորությամբ նոր ԱԷԿ ՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունը Թոշակառուն պետք է սովից մեռնի․ Նիկոլը թոշակառուներին ապրելու հնարավորություն չի տալիս․ Բոզոյան (video) Ես ցնցվել էի Հասմիկ Հակոբյանի գիտելիքներից․ Արմինե Ադիբեկյան (video) «ԼՈՒՅՍ» հիմնադրամ․ Տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, աճի կառուցվածքը՝ անհավասարակշիռ Գագիկ Խաչատրյանի կալանավnրման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ փաստաբանները դիմել են ՄԻԵԴ Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կա 3 զոհ Այսօր ընդդիմադիր երեք կուսակցությունների առաջնորդներ զրկված են ազատությունից՝ Փաշինյանի հրահանգով Հարություն Աղա-Սարգսյան․ «Փաշինյանի նոր բաժանարար գիծը՝ Սփյուռքի երիտասարդության մեջ» Դատախազությունը պահանջում է Ալիկ Գևորգյանից բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ Վրաստանը վտարել է բելառուսցուն Հայաստան, որտեղ նրան ձերբակալել են, ապա ազատ արձակել Միայն գազը չի, որ կտրելու են. հաջորդ քայլին ի՞նչ է պահանջելու Պուտինը Նիկոլից. Էլբակյան (video) #ՈՒՂԻՂ․ Անգրագետներին բուծելով՝ Նիկոլը կադրային ռեզերվ ա պատրաստում իր համար․ Ադիբեկյան (video) Խայտառակություն․ Արգիշտի Մեխակյանն իր հարցազրույցում հորն անվանեց հանցագործ․ Էլբակյան (video) «Անդրանիկ Քոչարյանը բերանից թռցրեց ճշմարտությունը․ Փաշինյանը զբաղվելու է իր հարցո՞վ» (video) Առուշ Առուշանյանը պետք է պատասխանատվության ենթարկվի․ ինչի դիմաց «հերոսը» վաճառվեց․ Էդգար Էլբակյան (video) «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին. Արտակ Զաքարյան «Հրապարակ»․ Ուսանողներին տարել են Երեւանյան լիճ #ՈՒՂԻՂ․ Ինչո՞ւ ԵԽԽՎ-ն նման խիստ գնահատական տվեց Նիկոլին․ Երվանդ Բոզոյան (video) «Հրապարակ». Աննա Հակոբյանը Սյունիքում էր Հակառակը պետք է լիներ Տիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am