«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին. Արտակ Զաքարյան

Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը գրում է. «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին:

Շուրջ մեկ ամիս առաջ վերլուծությունների շարք էի հրապարակել, այն մասին, որ Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ, կամ ԵԱՏՄ, այլ փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը: Արդեն տեսանելի է, որ առաջիկայում նրա ձեռքից «վերցնելու են» այդ իրավունքը:

Քանի դեռ խոսքը Ռուսաստանի և Եվրամիության մասին էր, Նիկոլենք դեռ կարող էին ձևացնել, թե գործ ունեն «բազմավեկտոր», «դիվերսիֆիկացիոն» քաղաքականության հետ։ Սակայն դրան զուգահեռ, ի հայտ է գալիս ևս մեկ կոշտ երկընտրանք՝ ԱՄՆ – Իրան։

Փաշինյանն ԱՄՆ-ին ասում է. «Մենք ձեզ հետ ռազմավարական գործընկերություն ենք կառուցում», իսկ Թեհրանին՝. «Մի՛ անհանգստացեք, սա ձեզ չի սպառնում»։Առայժմ այս երկու հայտարարությունները հնարավոր է հնչեցնել միաժամանակ։

Սակայն խնդիրն առաջանալու է այն ժամանակ, երբ տարածաշրջանում ամերիկյան ներկայությունը դադարի թղթի վրա գրված մտքեր լինելուց և դառնա ֆիզիկական իրականություն։ Այդ ժամանակ էլ պարզ կդառնա, թե ինչպե՞ս է Փաշինյանի «կառավարությունը»՝ մի աթոռից մյուսը տեղափոխվելու։

Բանավոր հայտարարություններով ՀՀ կառավարիչներն իհարկե կարող են միաժամանակ «բարեկամական հարաբերություններ» պահպանել ԱՄՆ-ի հետ, «լավ հարաբերություններ» ունենալ Իրանի հետ, խոսել «եվրոպական ինտեգրման» մասին, պահպանել «տնտեսական կապերը» ՌԴ հետ և ճամարտակել, որ հենց սա է նոր բազմավեկտոր, դիվերսիֆիկացիոն քաղաքականությունը։

Այս ամենը կարող են անել մինչև իրական կարմիր գծի հետ բախվելը։

Հարցն այն է, որ Հայաստանի համար ռեգիոնալ կարմիր գծերը չեն սահմանում ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ էլ Բրյուսելը։ Մենք ունի երկու հարևան, որոնք իրական ճնշման լծակներ ունեն և որոնց համար տարածաշրջանային ուժերի հավասարակշռության փոփոխությունն անմիջական նշանակություն ունի: Դա Ռուսաստանն ու Իրանն են։

Եվրամիությունը կարող է Հայաստանին «շուկա» և վարկեր առաջարկել։ ԱՄՆ-ն կարող է առաջարկել ներդրումներ, քաղաքական աջակցություն և TRIPP։ Սակայն ո՛չ Վաշինգտոնը, ո՛չ Բրյուսելը Հայաստանի անմիջական հարևանները չեն։ Իրանը հարևան է: Ռուսաստանը նույնպես անմիջական հարևանությամբ է։

Փաշինյանի «կառավարությունը» դեռ կարող է ցատկոտել մի աթոռից մյուսը՝ Ռուսաստանից Եվրոպա, ԱՄՆ-ից Իրան, Արևմուտքից Արևելք։

Բայց երբ հերթական աթոռը չափազանց մոտենում է կարմիր գծին, առաջանում է բոլորովին այլ հարց. «Իսկ ընդհանրապես ո՞վ է անվտանգության տեսանկյունից պահում այդ աթոռը»։ Եվ հենց այդ ժամանակ էլ ավարտվում են գեղեցիկ դիվանագիտական հայտարարությունը, ու սկսվում է աշխարհագրությունը։

Իսկ, երբ աշխարհագրությունը սկսում է թեկադրել խաղի կանոնները, ավարտին է մոտենում նաև «միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը:

Ռուսաստանի պահանջը՝ ընտրել ԵԱՏՄ, թե՞ ԵՄ, ինչպես նաև մասնակցություն TRIPP-ում:

Իրանի պահանջը՝ ընդդեմ ամերիկյան ներկայության, և Հյուսի-Հարավի մեգանախագծի անխոչընդոտ գործարկումը:
Թուրքիայի և Ադրբեջանի պահանջը՝ Սյունիքով անխոչընդոտ անցում կատարելու և այն համառորեն «Զանգեզուրի միջանցք» անվանելու հարցում:

ԵՄ պահանջը՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից ու Հայաստանից դուրս մղելու հարցում:
ԱՄՆ պահանջը՝ ռեգիոնալ կոմունիկացիաների և ռեսուրսների նկատմամբ գլոբալ վերահսկողություն սահմանելու քաղաքականության հարցում…

Հիմա էլ ԵԽԽՎ-ն է հանկարծ կասկածի տակ առնում վերջին ընտրությունների արդյունքներն ու ըստ այդմ՝ գործող կառավարիչների լեգիտիմությունը:

Պատերազմական և կոշտ հակասությունների ժամանակաշրջանում մեյդան ընկնելու և բոլորի հետ «ընկերություն» անելու գավառական քաղաքականությունը հեշտությամբ վերածվելու է բոլորի հետ թշնամանալու կամ անտեսվելու վտանգավոր իրավիճակի»:

դիտվել է 180 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Անգրագետներին բուծելով՝ Նիկոլը կադրային ռեզերվ ա պատրաստում իր համար․ Ադիբեկյան (video) Խայտառակություն․ Արգիշտի Մեխակյանն իր հարցազրույցում հորն անվանեց հանցագործ․ Էլբակյան (video) «Անդրանիկ Քոչարյանը բերանից թռցրեց ճշմարտությունը․ Փաշինյանը զբաղվելու է իր հարցո՞վ» (video) Առուշ Առուշանյանը պետք է պատասխանատվության ենթարկվի․ ինչի դիմաց «հերոսը» վաճառվեց․ Էդգար Էլբակյան (video) «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին. Արտակ Զաքարյան «Հրապարակ»․ Ուսանողներին տարել են Երեւանյան լիճ #ՈՒՂԻՂ․ Ինչո՞ւ ԵԽԽՎ-ն նման խիստ գնահատական տվեց Նիկոլին․ Երվանդ Բոզոյան (video) «Հրապարակ». Աննա Հակոբյանը Սյունիքում էր Հակառակը պետք է լիներ Տիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է․ «Հրապարակ» «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում միզելու փորձ կատարող իսրայելցի հրեա տղամարդ բռնվել է Ես պնդում եմ՝ սպшնություն է եղել․ հերոս փոխգնդապետ Սուրենի հայր (video) Թրամփը հերքել է տեղեկությունները, թե ինքն Իրանին առաջարկել է պատժամիջոցների մեղմացում Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ» ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ» Արաղչին Գուտերեշի հետ հանդիպմանը կոչ է արել ՄԱԿ-ին գործողություններ ձեռնարկել ԱՄՆ ագրեսիայի դեմ Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են 2 «Mercedes», որոնցից մեկը կողաշրջվել է. կա վիրավոր Իրավիճակը Եռաբլուրում․ մարդկանց հոսքը չի դադարում (video) Սրանք նպատակ են դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհը բերելու է նոր սպառնալիքներ Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. պարզաբանում Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am