ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 28-ին տեղի է ունեցել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի երկրորդ հանրային լսումը։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկվա լսումը ևս երկար չի տևել՝ մոտավորապես 10 րոպե։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման շրջանակում սեփականատերերի կողմին, այդ թվում՝ Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունների ներկայացուցիչներին, պատշաճ իրազեկում է իրականացվել՝ լսմանը մասնակցելու համար։

Սակայն, ըստ մեր տեղեկությունների, Սամվել Կարապետյանի կողմի որևէ ներկայացուցիչ չի ներկայացել և չի մասնակցել քննարկմանը։ Արդյունքում, շուրջ 10 րոպե արձանագրումներից հետո, լսումն արագ ավարտվել է։

Պաշտոնական հաղորդագրություններում ևս նշվում է, որ լսմանը մասնակցել են ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը, ՀԾԿՀ անդամ Սերգեյ Աղինյանը, էներգետիկ համակարգի ընկերությունների ներկայացուցիչներ, քաղաքացիներ։

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռոմանոս Պետրոսյանը վերջին շրջանում բազմիցս հայտարարել է, որ սեփականատերերի կողմին համապատասխան ծանուցումներ են ուղարկվում, սակայն վերջիններս չեն ներկայանում հանրային լսումներին։

Հիշեցնենք՝ ՀԷՑ-ի 100 տոկոս բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու կառավարության նախագիծը նախատեսում է, որ բաժնետոմսերի ձեռք բերողը կլինի Հայաստանի Հանրապետությունը, որի անունից հանդես կգա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։ Նախագծում որպես հիմնավորում նշվում է էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերի ռազմավարական նշանակությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ընկերության սեփականատերերը մերժել են կառավարության ներկայացրած գնառաջարկը։

Այսպիսով, իշխանությունը ՀԷՑ-ի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և հետագայում ընկերության բաժնետոմսերի օտարման գործընթացն առաջ է տանում՝ այն ներկայացնելով որպես պետության կողմից ռազմավարական ենթակառուցվածքի նկատմամբ վերահսկողություն սահմանելու անհրաժեշտություն։

Ինքը՝ Սամվել Կարապետյանը, սեպտեմբերի 11-ին հայտարարել էր, որ «ՀԷՑ-ը չի վաճառվում»։

Միաժամանակ, երեկվա լսումից հետո Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ ՀԷՑ-ի բաժնետոմսերի 100 տոկոսը մինչ օրս գրավադրված է միջազգային խոշոր բանկերում ունեցած պարտավորությունների դիմաց։ Նրա խոսքով՝ ժամանակավոր կառավարման ստանձնման պահին ընկերությունն ունեցել է ավելի քան 400 մլն դոլարի ֆինանսական պարտավորություններ, այդ թվում՝ ավելի քան 120 մլն դոլար միջազգային խոշոր բանկերում։

Ըստ կառավարության ներկայացրած ընթացակարգի՝ հանրային լսումներից հետո նախագիծը պետք է անցնի պետական և իրավական փորձաքննություն, ապա ներկայացվի վարչապետի աշխատակազմ։ Դրանից հետո հանրության գերակա շահի ապահովման նպատակով նախատեսվում է սկսել բաժնետոմսերի օտարման գործընթաց, որի շրջանակում պետք է իրականացվի դրանց շուկայական արժեքի գնահատում և օրենքով սահմանված կարգով փոխհատուցում տրամադրվի սեփականատերերին։

Սակայն հարցը շարունակում է մնալ քաղաքական և իրավական գործընթացի կենտրոնում․ մի կողմից՝ իշխանությունը հայտարարում է, որ ՀԷՑ-ի պետականացման իրավական ձևակերպումն առաջ է գնում, մյուս կողմից՝ ընկերության սեփականատերը հրապարակային կերպով շարունակում է պնդել, որ ՀԷՑ-ը չի վաճառվում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 138 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Ինչո՞ւ ԵԽԽՎ-ն նման խիստ գնահատական տվեց Նիկոլին․ Երվանդ Բոզոյան (video) «Հրապարակ». Աննա Հակոբյանը Սյունիքում էր Հակառակը պետք է լիներ Տիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է․ «Հրապարակ» «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում միզելու փորձ կատարող իսրայելցի հրեա տղամարդ բռնվել է Ես պնդում եմ՝ սպшնություն է եղել․ հերոս փոխգնդապետ Սուրենի հայր (video) Թրամփը հերքել է տեղեկությունները, թե ինքն Իրանին առաջարկել է պատժամիջոցների մեղմացում Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ» ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ» Արաղչին Գուտերեշի հետ հանդիպմանը կոչ է արել ՄԱԿ-ին գործողություններ ձեռնարկել ԱՄՆ ագրեսիայի դեմ Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են 2 «Mercedes», որոնցից մեկը կողաշրջվել է. կա վիրավոր Իրավիճակը Եռաբլուրում․ մարդկանց հոսքը չի դադարում (video) Սրանք նպատակ են դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհը բերելու է նոր սպառնալիքներ Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. պարզաբանում Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին #ՈՒՂԻՂ․ Գա՞զ, թե՞ Նիկոլ․ հայ ժողովուրդն ընտրության առաջ է․ Էդգար Էլբակյան (video) Մաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան «Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասին «Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ Լիխաչով Ինչե՞ր են պայմանավորվել թշնամու հետ (video) Իշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ Վարդանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am