Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ստրասբուրգում ընթանում է ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի չորրորդ մասը, որի աշխատանքներին մասնակցում են նաև ընդդիմադիրները, մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը, «Հայաստան» խմբակցությունից՝ Լևոն Քոչարյանը:

Երեկ կարևոր օր էր, քանի որ քննարկվում էր ուղղակիորեն Հայաստանին վերաբերող հարց, այն է՝ հունիսին կայացած ԱԺ հակաժողովրդավարական, ռեպրեսիաներով ու մրցակիցների թիրախային կալանավորումներով ուղեկցված, ձայների հաշվարկի ժամանակ ուղղակի աղաղակող «նկարչությամբ» աչքի ընկած ընտրությունները:

Ի՞նչն է ուշագրավ: Այն, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) դիտորդական պատվիրակությունն է նույնիսկ բարձրաձայնում ընտրական խայտառակությունների մասին: Այսինքն, խախտումներն այնքան ահավոր ու ահռելի են եղել, որ նույնիսկ Փաշինյանի իշխանությանը «ձեռքով-ոտքով» պահող եվրակառույցները չեն կարողանում դրա մասին լռել: Ավելին, առանձին դրվագներով պարզապես «ջրում են» փաշինյանական իշխանության քարոզչությունը ընտրությունների մասով:

Ի մասնավորի, որպես հիմնական խնդիրներից մեկը նշվում է նախընտրական արշավի բնույթը, որը եղել է ծայրահեղ ծանր և բևեռացված: Հիմնական զեկուցողը՝ ԵԽԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավար Դամիեն Կոտյեն, անդրադարձել է նաև հանրային ոլորտի աշխատողների նկատմամբ ճնշումներին, ինչպես նաև սոցիալական և տնտեսական այն միջոցառումներին, որոնք կառավարությունն իրականացրել է անմիջապես ընտրություններից առաջ: Մտահոգություն է հայտնվել նաև ընդդիմության թեկնածուների և ակտիվիստների նկատմամբ քրեական հետապնդումների մասով:

Նրա խոսքով, այս հանգամանքների համախումբը լուրջ հարցեր է առաջացրել նախընտրական արշավի մասնակիցների հավասար հնարավորությունների ապահովման տեսանկյունից:

ԵԽԽՎ հանձնարարականների թվում են ֆինանսավորման կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացումը, ինչպես նաև վարչական ռեսուրսների չարաշահման համար պատժամիջոցների կիրառումը:

Հիմնական պահերից մեկն այն է, որ քվեարկության արդյունքների վերաբերյալ ԿԸՀ որոշումը լուրջ հարցեր է առաջացրել: Կոտիեի ելույթում ամենակոնկրետ դժգոհությունը վերաբերել է մի շարք ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) որոշմանը:

Նրա խոսքով, մի քանի ընտրական տեղամասերի արդյունքները չճանաչելու ԿԸՀ որոշումն էական նշանակություն է ունեցել «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցության՝ խորհրդարանական ներկայացվածության համար: Դիտորդական պատվիրակության կարծիքով, այն որոշումները, որոնք կարող են ազդել քաղաքական ուժի խորհրդարանական ներկայացվածության վրա, պետք է ուղեկցվեն հստակ և ստուգելի հիմնավորմամբ:

Ինչպես տեսնում ենք, ԵԽԽՎ դիտորդներն ու դիտորդական խմբի ղեկավարը բավականին լավատեղյակ են իրողություններին, չնայած գերադասում են երբեմն լղոզված արտահայտվել դրանց մասին՝ քաղաքական պատճառներով: Ավելին, չնայած հենց իրենց կողմից արձանագրված խախտումներին, նաև նշում են, թե Հայաստանում խորհրդարանական ընտրությունները, ընդհանուր առմամբ, անցել են կազմակերպված, ժողովրդավարական են եղել և այլն: Բայց այդ թեմային, երկակի ստանդարտներին կանդրադառնանք առանձին:

Հիմա արձանագրենք, որ չնայած քաղաքականացված կողմնակալությանը, նույնիսկ ԵԽԽՎ-ի դիտորդական առաքելությունն է ստիպված եղել զեկույցի մակարդակով արձանագրել իրենց փայփայած իշխանության խնդրահարույց գործողությունները:

Կարծում ենք, որ դա նաև ընդդիմադիր առանձին ուժերի շարունակական ու համառ աշխատանքի արդյունք է, թեկուզ նույն եվրակառույցների հետ: Նաև հուշում, որ այդ ուղղությամբ, անկախ ամեն ինչից, ակտիվությունը պետք է շարունակել: Եվրոպական կառույցներն ու եվրոպական ակտիվ հանրությունը պիտի տեղյակ լինեն, թե իրենց կառույցների աջակցությամբ ինչ համակենտրոնացման ճամբարի ու բացօթյա բանտի է վերածվել երբեմնի ազատ Հայաստանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 289 անգամ
Լրահոս
Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին․ «Հրապարակ» Որ հասցեներում են այսօր վթարային ջրանջատումներ սպասվում Երկակի ստանդարտներ են․ մենք հենց հիմա մեր առաջ կարևոր նպատակ ունենք դրած․ Քոչարյանը մանրամասնում է (video) Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» Վեհափառի դեմ նոր ալիք է նախապատրաստվում. «Իրավունք» Միջնորդությունը դատարանը վարույթ չի ընդունել․ «Հրապարակ» Փաշինյանի ժողովրդավարության բաստիոնն ավիրվել է․ ԵԽԽՎ զեկույցում ամեն ինչ արձանագրվել է․ Կարապետյան (video) Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Հանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերին Հայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնի Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» «Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները». «Հրապարակ» Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա․ «Ժողովուրդ» Վահագն Արսենյանը պատրաստվում է առաջադրվել Ջերմուկի համայնքապետի պաշտոնում․ «Ժողովուրդ» 12.9 մլն դրամ եկամուտ, 20.1 մլն դրամ վարկ․ ի՞նչ ունեցվածք ունի Արմավիրի ՔՊ-ական համայնքապետ Վարշամ Սարգսյանը․ «Ժողովուրդ» Վահագն Հովակիմյանի որոշումը դժգոհության առիթ է դարձել․ «Հրապարակ» ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է․ «Հրապարակ» Ուշագրավ ժողով է սպասվում․ «Հրապարակ» Թիրախում Գեւորգ Փարսյանն է․ «Հրապարակ» Հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել Նորին Սրբությունը կարևորեց ուխտագնացությունների դերը հավատքի զորացման գործում Ներողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր Գրիգորյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am