ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Առաջիկայում 46 համայնքում սպասվող ՏԻՄ ընտրություններին Հայաստանի հանրապետական կուսակցությունը եւս մասնակցելու է։ Կուսակցությունն արդեն թեկնածու է առաջադրել Մարտունի համայնքում։ Այստեղ թեժ պայքար է սպասվում։ Առաջադրվել է 4 ուժ` «Ապրելու երկիր» կուսակցությունը, ՀՅԴ-ն, ՔՊ-ն եւ «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը, որը կազմված է ՀՀԿ եւ «Ռեֆորմիստներ» կուսակցություններից, իսկ ցուցակը գլխավորում է ՀՀԿ-ի թեկնածուն՝ Արամ Կարապետյանը։ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցինք, թե ինչով է պայմանավորված, որ միայն այս համայնքում են առաջադրվել։

«Բացի Մարտունին, էլի համայնքներ կլինեն, որ Հանրապետականն առաջադրվելու է։ Մենք ինքնանպատակ չենք առաջադրվում, մեր նպատակը մի քանի մանդատ ունենալը չէ, այլ որտեղ տեսնում ենք, որ շանսերը մեծ են, այնտեղ առաջադրվում ենք, որտեղ տեսնում ենք, որ միգուցե մեր ընդդիմադիր գործընկերների շանսերը մեծ կլինեն` կպաշտպանենք նրանց։ Իհարկե, ՏԻՄ ընտրությունները կարեւոր են, բայց այս ռեժիմի պարագայում խոսել ընտրություններով իշխանափոխության մասին՝ մի քիչ բարդ է»։

դիտվել է 357 անգամ
Լրահոս
Իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ նման սադրանքներից «Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով՝ արտաքին և ներքին». Հակոբ Բադալյան Գեղարքունիքի մարզում երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. կա մեկ զոհ «Սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը». Կարեն Հեքիմյան Մեքենաները բախվել են ձիերի, կան ծանր վիրավորներ 18-ամյա աղջիկը մահացել է Ադրբեջանում հաստատում են իմ ասածը․ Տաթևիկ Հայրապետյան Պուտինի թոռանը մոր ազգանունն են տվել, քանի որ երեխայի հոր ազգանունը Զելենսկի է Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 230 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ռուսաստանի պատասխանը ԱՄՆ-ին Մոպեդավարն ու ուղևորը ԲԿ-ում են Հայաստանի և Լատվիայի հավաքականները չպարզեցին հաղթողին Ազատ են արձակել գերեվարված 600 եմենցի զինծառայողի Գավառում բախվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Էստոնիան կփակի Ռուսաստանի հետ սահմանը Լատվիա – Հայաստան․ Ֆուտբոլիստների գնահատականները «Կյանքը բումերանգ է». փաստաբանը հիշել է մի դրվագ Չեմ կարող չանդրադառնալ նաև հրեշավոր ընտրակեղծիքներին Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Հորմուզի նեղուցում երկու նավթատար նավ է խորտակվել Արտակարգ դեպք․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am