Նոր ինտրիգների սպասելիս․ ով է ՔԿՀ վարչության նոր պետը

Սերժ Սարգսյանի հրամանագրով, Ռաֆայել Հովհաննիսյանը նշանակվել Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ: Հովհաննիսյանը, ով համակարգի հնաբնակներից է, վերջապես դարձավ նշված հիմնարկի պետ, ինչի մասին ասում էին, որ երազում էր երկար տարիներ։ 57-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանը համակարգ է մտել դեռեւս 1990-ական թվականներից։ 1996-2000 թթ. աշխատել է որպես ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 2 ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետ, իսկ 2000-2001 թթ.՝ ՀՀ ՆԳՆ քրեական պատիժների իրականացման վարչության թիվ 2 ուղղիչ աշխատանքային հիմնարկի պետ:2001-2005 թթ. եղել է ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ, իսկ 2005-2009 թթ.՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի տեղակալ:2009 թ. նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ:2005 թվականից նա վեց պետ է փոխվել՝ Սամվել Հովհաննիսյան, Աշոտ Մարտիրոսյան, Աշոտ Գիզիրյան, Հայկ Հարությունյան և Արթուր Օսիկյան։ Մամուլի տեղեկությունների համաձայն՝ բոլոր պետերի ազատման գործում մեծ է եղել Հովհաննիսյանի դերակատարումը։ Պետ դառնալու երազանքով նա ոչ միայն ապրել է, այլ այդ ուղղությամբ ջանքեր գործադրել։ Մասնավորապես, 2001-2006թթ. քրեակատարողական վարչության պետ պաշտոնավարած Սամվել Հովհաննիսյանի դեպքում գործը պաշտոնանկությամբ չավարտվեց, նա ձերբակալվեց ։ Գործով առանցքային վկա էր անցնում նաեւ վարչության պետի առաջին տեղակալ Ռաֆայել Հովհաննիսյանը, ով սրանից հինգ տարի առաջ դատարանում հաստատեց վկա Ռոբերտ Տոնոյանի ցուցմունքներն, ըստ որոնց՝ վերջինս գնացել էր Ռաֆայել Հովհաննիսյանի մոտ և հայտնել, որ Սամվել Հովհաննիսյանը ցանկանում է կազմակերպել դատապարտյալ Ջամալ Սլոյանի սպանությունը: Ռաֆայել Հովհաննիսյանն սկզբնապես իր լսածն անհեթեթ է համարել ու չի հավատացել: Ռ.Տոնոյանն էլ առաջարկել է ձայնագրել իր հետ Սամվել Հովհաննիսյանի խոսակցությունն ու ներկայացնել Ռ.Հովհաննիսյանին, որպեսզի նա հավատա: Շուրջ երկու ամիս անց Ռ.Տոնոյանը բերել է Սամվել Հովհաննիսյանի, իր և «պրոֆեսոր» մականունով «հեղինակություն» Արթուր Խուրշուդյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը: Ռաֆայել Հովհաննիսյանը դատարանում հայտնեց, որ ճանաչել է Սամվել Հովհաննիսյանի ձայնը. շուրջ 10 տարի ճանաչել է վերջինիս. համատեղ աշխատել են, և Ռոբերտ Տոնոյանին խորհուրդ է տվել դիմել համապատասխան, այսինքն՝ իրավապահ մարմիններին: Աշոտ Մարտիրոսյանը եւ Հայկ Հարությունյանը պաշտոնաթողությունից հետո գործազուրկ են մինչ օրս։ Ռաֆայել Հովհաննիսյանն, ի դեպ, համարվում է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի «մարդը»։Հովհաննիսյանը «Նուբարաշեն» ՔԿՀ պետ է նշանակվել հենց Դավիթ Հարությունյանի կողմից՝ նրա նախարար աշխատելու առաջին փուլում․ 2005 թվականին։ Բնականաբար, «ինտելեկտուալ ոստիկանի» համարում ունեցող Արթուր Օսիկյանը չէր կարող երկար ձգել աշխատել ինտիգներ բանեցնելու հարցում վարպետ Ռաֆիկ Հովհաննիսյանի հետ։ Նրանց ոչ այնքան ջերմ հարաբերությունների մասին մամուլը բարձրաձայնում էր ավելի վաղ՝ Օսիկյանի նշանակումից ամիսներ հետո։ Ի դեպ, օրերս երբ Սամվել Հովհաննիսյանի թեկնածությունն առաջ եկավ որպես ՔԿՀ նոր պետի ամենառեալ հավակնորդի կրկին հիշեցինք իր մասին։ Մասնավորապես այն, որ նրա պաշտոնավարման տարիներին մի շարք ապօրինություններ էին գրանցվել, աղմկահարույց գործերով կալանքի տակ գտնվող անձանց ազատ դուրս էին հանել ՔԿՀ-ից, սպառնացել: «Փաստինֆոյի» տեղեկություններով՝ դեռևս այդ տարիներին ՔԿՀ-ում կատարված ապօրինությունների փաստով քրեական գործեր էին հարուցվել, պաշտոնյաներ են դատվել, բայց Հովհաննիսյանին հաջողվեց չոր դուրս գալ։ Կարելի է ենթադրել, թե ինչ է սպասվելու այդ խնդրահարույց ու բարդ համակարգին, այսուհետ ինտրիգների հասցեատերը ոչ թե մեկն է լինելու, այլ բոլոր նրանք, ովքեր կխոչընդոտեն նոր պետին։ Անի Սահակյան

դիտվել է 832 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am