«Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել»․ Առաքել Սրբազան

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից հրապարակված «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցի 2-րդ բաժնի 2․1 կետում անդրադարձ է կատարվում ենթադրյալ կուսակրոնության ուխտը խախտելու վերաբերյալ մի շարք անձանց, որոնց թվում են նաև Նիկոլ Փաշինյանին սատարած և նրա կողմից Եկեղեցու՝ այսպես կոչված բարենորոգության օրակարգին միացած Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը։

24News-ը կապ է հաստատել Առաքել Սրբազանի հետ և հետաքրքրվել՝ արդյոք կարդացե՞լ է զեկույցը, որտեղ նշված է նաև իր անունը։

«Ես հեռախոսով որևէ էսպես բանի չեմ պատասխանում։ Ես հոգևոր մարդ եմ, իմ ծառայության մեջ եմ։ Ես աղոթում եմ, որ մեր ազգը, եկեղեցին միասնական լինի, հանուն մեր ժողովրդի», – ասաց Կոտայքի թեմի առաջնորդը։

Մեր ուղիղ հարցին, որ զեկույցում իր անունն է նշված, Առաքել արքեպիսկոպոս Քարամյանն ասաց․
«Էնքա՜ն բան կարող է լինել։ Չէ, ես լրիվ չեմ կարդացել զեկույցը։ Մենք, իհարկե, պատրաստ ենք իրականության հետ առերեսվել, էսքան բան կարող եմ ասել ուրիշ ոչինչ»։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ հրապարակվել է զեկույց, որում ներկայացված է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների գործունեության արդյունքում Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին»։

Հրապարակված զեկույցը դատապարտել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։

«ՀՀ Կառավարության կողմից հրապարակված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասին այսպես կոչված զեկույցն իր բովանդակության և ձևի մեջ հակասահմանադրական է, հակականոնական և անօրինական։
Պետական միջոցների մսխմամբ՝ սոցցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված մեղադրանքների ու հերյուրանքների հիման վրա շարադրված «զեկույցը» դրսևորումն է քաղաքական հաշվեհարդարի, քինախնդրության և Եկեղեցու ներքին կյանքին դատապարտելի միջամտության», – ասված է հաղորդագրության մեջ։

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Հրապարակվել է Առաջին ալիքի ներողության օրացույցը Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ է կալանավորվել. ՀՀ ՔԿ Եպիսկոպոսների ձերբակալությունը չի համապատասխանում ժողովրդավարության հիմնարար ազատություններին. Շոլտ Նեմեթ Հ1-ի երեկվա խայտառակությունն ուներ մեկ նպատակ, ստուգել՝ ինչքան է բթացել հասարակության զգացումը. Տիգրան Քոչարյան Ինչպե՞ս բարեփոխել Առաջին ալիքը Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյան՝ սեփական ընկերության շինթույլտվությունների համակարգող․ «Հետք» Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել»․ Առաքել Սրբազան Արաբկիրի ոստիկանները պարզել են միջադեպի մասնակից անձանց շրջանակը․ 7 անձ ձերբակալվել է Նիկոլի երեկվա լռությունը պատահական չէր․ պատրաստվեք նոր զիջումների․ Սուրեն Սուրենյանց (video) Ավտոմեքենայի և մոպեդի բախում՝ Երևանում․ մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց Վեհափառի ընտրությունը պետք է տեղի ունենա միայն Եկեղեցու իրավասու մարմինների կողմից․ հայտարարություն Փաշինյանը Ալիևին նվեր է մատուցել․ թաքցնելու այլևս ոչինչ չունի․ Սուրեն Սուրենյանց (video) 6 տարի առաջ այդ «բալագանի» մասնակիցների հովանու ներքո Ադրբեջանը ծավալում էր ագրեսիան Արցախի դեմ Վլադիմիր Գասպարյանի որդին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-ի Վեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Կրակոցներ՝ Հրազդանի կիրճում․ կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ «Առանց հիմնավոր պատճառաբանության». ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողած ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումը ՆԳՆ-ն նոր տուգանքներ է առաջարկում. նախագիծ է ներկայացվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am