Արաբկիրի ոստիկանները պարզել են միջադեպի մասնակից անձանց շրջանակը․ 7 անձ ձերբակալվել է

Սեպտեմբերի 25-ին՝ կեսգիշերն անց, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն մեկ տասնյակից ավելի ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Ավետիք Իսահակյան փողոցում ծեծկռտուք է և անհրաժեշտ է ոստիկանների օգնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

 

 

Ավելի ուշ մայրաքաղաքի բժշկական կենտրոններից հայտնել են, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են տեղափոխվել Երևանի բնակիչ 21 և 29-ամյա երկու երիտասարդ։

Ահազանգով մեկնած Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնի ծառայողները Օպերատիվ վերլուծական վարչության գործընկերների հետ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ նշված վայրում գտնվող ռեստորանում հիվանդանոց տեղափոխված երիտասարդները վիճաբանել են Երևանի 36-ամյա բնակչի հետ, հնչեցրել հայհոյանքներ, հարվածել միմյանց՝ դրսևորելով անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ։
Վիճաբանությունը շարունակվել է դրսում, որին միացած մի խումբ անձինք 36-ամյա տղամարդուն հարվածներ են հասցրել՝ պատճառելով մարմնական վնասվածք։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նույն օրը համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարմնական վնասվածք պատճառելու, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով 21 և 29-ամյա երիտասարդներին ձերբակալել և տեղափոխել են Արաբկիրի բաժին։ Հետագա միջոցառումներով՝ սեպտեմբերի 27-ին, վիճաբանության մասնակից 31-ամյա տղամարդը մայրաքաղաքի Դուրյան փողոցում հայտնաբերվել, սպանության փորձ և խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։

Վիճաբանության ևս չորս մասնակից ներկայացվել է նախաքննական մարմին։ Ձեռնարկվում են միջոցառումներ միջադեպին մասնակից այլ անձնանց հայտնաբերելու ուղղությամբ։
Հանգամանքները պարզվում են։

դիտվել է 169 անգամ
Լրահոս
Հրապարակվել է Առաջին ալիքի ներողության օրացույցը Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ է կալանավորվել. ՀՀ ՔԿ Եպիսկոպոսների ձերբակալությունը չի համապատասխանում ժողովրդավարության հիմնարար ազատություններին. Շոլտ Նեմեթ Հ1-ի երեկվա խայտառակությունն ուներ մեկ նպատակ, ստուգել՝ ինչքան է բթացել հասարակության զգացումը. Տիգրան Քոչարյան Ինչպե՞ս բարեփոխել Առաջին ալիքը Վանաձորի համայնքապետարանի պաշտոնյան՝ սեփական ընկերության շինթույլտվությունների համակարգող․ «Հետք» Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ «Էնքա՜ն բան կարող է լինել, իրականության հետ պետք է առերեսվել»․ Առաքել Սրբազան Արաբկիրի ոստիկանները պարզել են միջադեպի մասնակից անձանց շրջանակը․ 7 անձ ձերբակալվել է Նիկոլի երեկվա լռությունը պատահական չէր․ պատրաստվեք նոր զիջումների․ Սուրեն Սուրենյանց (video) Ավտոմեքենայի և մոպեդի բախում՝ Երևանում․ մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց Վեհափառի ընտրությունը պետք է տեղի ունենա միայն Եկեղեցու իրավասու մարմինների կողմից․ հայտարարություն Փաշինյանը Ալիևին նվեր է մատուցել․ թաքցնելու այլևս ոչինչ չունի․ Սուրեն Սուրենյանց (video) 6 տարի առաջ այդ «բալագանի» մասնակիցների հովանու ներքո Ադրբեջանը ծավալում էր ագրեսիան Արցախի դեմ Վլադիմիր Գասպարյանի որդին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան ընդդեմ ՊՆ-ի Վեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Կրակոցներ՝ Հրազդանի կիրճում․ կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ «Առանց հիմնավոր պատճառաբանության». ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողած ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումը ՆԳՆ-ն նոր տուգանքներ է առաջարկում. նախագիծ է ներկայացվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am