Ավտոմեքենայի և մոպեդի բախում՝ Երևանում․ մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:20-ի սահմաններում Սայաթ-Նովա պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում՝ «Շախմատի տան» դիմաց, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 39-ամյա Արտյոմ Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և մոպեդը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հայկուհի Հակոբջանյանը և Տարոն Ներսիսյանը։Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մոպեդավարի ինքնությունը։
