Սերժ Սարգսյանի ներումից մինչեւ  Աստծո դատաստան

«Յուվեցի Կարո» մականվամբ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի՝ Գոռ Առաքելյանի դին հայնաբերել են հյուրանոցներից մեկում: Մասնավորապես Հրազդանի կիրճում գտնվող «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրում  հայտնաբերվել է Գոռ Առաքելյանի դին առանց բռնության հետքերի, որը տվել է դատաբժիշկը:  Վարկածներ են շրջանառվում, համաձայն որոնց նա կարող էր մահացած լինել թմրանյութի ազդեցությունից: Ի դեպ,  հյուրանոցը, որտեղից հայտնաբերել են տղայի դին,   պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին։ Այս հյուրանոցը հանրությանը հայտնի է որպես կարճաժամկետ հաճույքների անցկացման վայր: Ինչ խոսք, տեղի է ունեցել ցավալի ողբերգություն, կյանքից հեռացել է  երիտասարդ: Սակայն  դեպքն այս  թարմացրեց շատերի հիշողությունը և մարդիկ մտաբերեցին, որ Գոռ Առաքելյանը մինչ այս առավել հայտնի էր Վերնիսաժում կրակոցների գործով, ինչի համար մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել 6.5 տարվա ազատազրկման ու ազատվել Սերժ Սարգսյանի ներումով: 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում կրակոցներ  հնչեցին «Վերնիսաժի» տարածքում։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Գոռ Առաքելյանը Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ վեճի բռնվելով Վալերիկ Հովհաննիսյանի եւ Ներսես Մելքոնյանի հետ, փորձել էր ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել նրանց, ինչպես նաեւ անկանոն կրակ  բացել՝ ծանր մարմնական վնասվածքներ հասցնելով պատահական անցորդների։  Նա, իհարկե, կալանավորվեց, բայց 2017 թվականի մայիսին հայտնվեց ազատության մեջ: Սա ընկալվեց իբրեւ հատուցում Յուվեցուն, ով ապրիլյան ընտրություններին անձնվիարաբար աշխատել էր Սերժ Սարգսյանի իշխանության պահպանման համար: Իհարկե, մահացողի հետեւից միայն լավը, կամ ոչինչ չի կարելի ասել, բայց խնդիրն այստեղ ոչ թե լոկ Գոռն է, այլ մի ողջ խավի ամենաթողությոնը, որի մի մասնիկն էր Գոռը: Խոսքը հասկանալի է՝ պաշտոնյաների, օլիգարխների ու նրանց զավակ-փեսաների, հարազատների մասին է, որոնց ստվար զանգվածը պատուհաս  է դարձել հանրության գլխին: Նրանք կրակում են, վրաերթի ենթարկում, ծեծուջարդ սարքում, խախտում են օրենքն ու կարգը, բայց դրա հետ մեկտեղ կամ ընդհանրապես խուսափում են պատժից, կամ ստացած սիմվոլիկ պատժով թքում արդարադատության ճակատին, դառնում մի նոր սպառնալիք: Ողբերգությունն այս դաժան երանի թե դաս լինի բոլոր նրանց համար, ովքեր  մինչ երեկ Գոռի բախտակիցներն էին: Բայց այսօր գոնե  պետք է հասկանալ, որ չարիք ծնող անձը գուցեեւ կարող է ճողոպրել դատ ու դատաստանց, բայց   Աստծո դատաստանից  խուսափելն անհնար է լինելու: Անի Սահակյան

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am