Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի
Սեպտեմբերի 28-ին Արարատյան դաշտում, Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևանում սեպտեմբերի 28-ի երեկոյան, 29-30-ին, հոկտեմբերի 1-3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 28-ին կեսօրից հետո, 30-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 29-ին, հոկտեմբերի 1-3-ին՝ ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-2-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։
Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-30-ին, հոկտեմբերի 1-3-ին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։
