Ֆրանսուա Օլանդը խոսել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորության մասին

Ֆրանսիայի նախկին սոցիալիստ նախագահ Ֆրանսուա Օլանդը կարող է որոշել առաջադրվել 2027 թվականի նախագահական ընտրություններում, սակայն միայն այն դեպքում, եթե տեսնի հաղթելու իրական հնարավորություն։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա երկուշաբթի ասել է իտալական La Repubblica օրաթերթին տված հարցազրույցում։

«Նախագահի պաշտոնի համար առաջադրվելը որոշում չէ, որին կարելի է թեթև վերաբերվել, առավել ևս՝ երբ խոսքը պետության նախկին ղեկավարի մասին է, ինչպիսին ես եմ»,- ասել է Օլանդը։

Նա հավելել է, որ ընտրություններին մասնակցելու հնարավորությունը կքննարկի միայն բացառիկ հանգամանքների դեպքում և միայն այն ժամանակ, երբ իրական հնարավորություն լինի անցնելու ընտրությունների երկրորդ փուլ և, ի վերջո, հաղթելու։

72-ամյա Օլանդը Ֆրանսիայի նախագահն է եղել 2012-2017 թվականներին։ Ֆրանսիայի հաջորդ նախագահական ընտրությունները նախատեսված են 2027 թվականի գարնանը։

Երկու շաբաթ առաջ հրապարակված հարցման համաձայն՝ Ֆրանսիայի ծայրահեղ աջերի առաջնորդ Մարին Լը Պենը շարունակում է առաջատար լինել նախագահական ընտրությունների առաջին փուլում, իսկ ձախ արմատական Ժան-Լյուկ Մելանշոնը զբաղեցնում է երկրորդ տեղը։

«2027 թվականի Ֆրանսիան քիչ ընդհանրություններ ունի այն երկրի հետ, որը ես կառավարում էի։ Մենք բախվում ենք ավելի սպառնալից, ավելի վտանգավոր և ավելի կոշտ աշխարհի, իսկ եվրոպական մայրցամաքը դարձել է այնպիսի տերությունների թիրախ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Չինաստանը և Ռուսաստանը։ Եվրոպան կանգնած է գոյաբանական ճգնաժամի առաջ»,- ասել է նախկին նախագահ Օլանդը։

դիտվել է 89 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Մոսկվայից սպառնում են կտրել գազը․ Նիկոլին Էրդողանը չի օգնի․ Սուրեն Սուրենյանց (video) Հայտնի է՝ որ հասցեներում գազ չի լինի Հայրապետյան․ «Յան» ազգանունով ոմանք չգիտեն՝ ինչ է բարոյականությունը Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության զարգացումը. խորհուրդներ Սեպտեմբերի 27-ին հեռարձակված համերգը սխալ էր, և մենք ընդունում ենք դրա պատասխանատվությունը․ Հ1 #ՈՒՂԻՂ․ Անգամ հայատյաց Քյամրանը ցավակցեց հայ մայրերին․ Նաիրա Զոհրաբյան (video) ՔՊ-ի թեկնածուներ Էդիկ Չախալյանը և Ս․ Թումանյանը ընտրվել են Լերմոնտովոյի և Թումանյանի համայնքապետեր Ֆրանսուա Օլանդը խոսել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորության մասին Ողբերգական դեպք՝ Արագածոտնի մարզում. Աշտարակի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող ենթակայանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ ՇՏԱՊ․ Վտանգը շատանում է Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր ճնշումներ գործում․ Աղվան Վարդանյան (video) Սխալվել, պարտվել կամ կարծիք փոխել դեռևս չի նշանակում դավաճանել․ Հասրաթյան Եկեղեցու մասին խոսում են անկենսագիր ու անդաստիարակ մարդիկ. Տեր Երեմիա #ՈՒՂԻՂ․ Նիկո՛լ, քեզ մի ժամվա մեջ թռցնելու են, չես հասցնելու․․․ Հայկ Նահապետյան (video) Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել Փարիզի «World challenge cup»-ում Տավուշի քրեական ոստիկանները խողովակները գողանալիս ձերբակալել են 3 անձի․ պատճառվել է խոշոր չափի վնաս 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին․ կա վիրավոր Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել․ Տիգրան Դումիկյան Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը. Թաթա Սիմոնյան Ողբերգություն է․ մենք հիմա ընդամենը մի ելք ունենք այս իրավիճակից․ հերոսի հարազատ (video) Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին ՔՊ-ն ստացել է ամենաշատ ձայները ՆԳՆ-ը՝ ընտրությունների մասին Հայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am