Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․

«Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել։

2026 թ. սեպտեմբերի 27-ին ամեն ինչ արվել էր, որ մարդիկ չհիշեին Արցախը, մոռանային կորստի, արժեքների ու արժանապատվության մասին։ Այդ ստորությունը, որը սկսվել էր օրվա խորհրդի ու պատմական կարևորության ցուցադրական անտեսումով, հավելվեց ու իր վիզուալ գագաթնակետին հասավ պետական հեռուստատեսությամբ ժամանցային համերգի ցուցադրումով։

Պետք է հասկանալ, որ սա մոռացության մատնելու պարզ ակտ չէ, սա ցուցադրական արհամարհանք ու արգահատանք է Սեպտեմբեր 27-ը կարևորող հարյուր հազարավոր մարդկանց, քաղաքացիների ու սգավորների հանդեպ։ Այսպիսի վարքը գաղափարախոսության, քաղաքական ծրագրերի հետ կապ չունի։ Այն մարդկայինի ու անմարդկայինի, բարոյականի ու անբարոյականի տիրույթում է։ Որևէ նորմալ պետությունում ու հասարակությունում այսպիսի վարք ունեցողները որևէ պարագայում ոչ միայն պաշտոն, այլ հասարակական որևէ դերակատարում չէին կարող ունենալ։

Անձամբ ինձ համար, սակայն, սա միանգամայն սպասելի վարք է։ Ավելին, համոզված եմ, որ շուտով նույն ճակատագրին է արժանանալու ազգային ցանկացած խորհրդանիշ, նույնիսկ Երևանի փողոցներում դեռ հանդուրժվող ազգային պարերը։

Բայց այս գրառման բուն հասցեատերը բնավ դե-ֆակտո իշխանությունները չեն։ Ես գիտեմ, որ ինձ կարդում ու իրենց թաքուն խոհանոցներում քննարկում են բազմաթիվ լռակյաց «առաջնորդներ»՝ հանրային ու հասարակական գործիչներ, բլոգերներ, ինֆլուենսերներ։ Գիտեմ նաև, որ վախը ու հարմարվողականությունը նրանցից շատերին դարձրել է նույնիսկ չարիքն «արդարացնող»։ Բայց նույնիսկ այդպիսի կեցվածքում պետք է մնացած լինի մի քիչ մարդկություն ու բարոյականություն։ Լռել, ու այդպիսով անուղղակի մասնակցել այս ամենին, ձեզ դարձնում է նաև հանցակից։ Քաղաքականից անդին կա մարդկայինը. երեկ հարված է հասցվել մեր մարդկային արժեքին։

Ա. Սոլժենիցինը իր հայտնի էսսեներից մեկում՝ «Ապրել առանց ստի» գրում էր. «Մեր ազատագրության ամենահասանելի բանալին ստին մեր անձնական չմասնակցությունն է։ Ու թեև սուտն ամեն բան ծածկել է, ամեն ինչին տիրել է, բայց գոնե դիմադրենք ամենափոքր հարցում. թո՛ղ այդ սուտը չտիրի մեր միջոցով»։

Մասնակից մի դարձե՛ք այն մեծ ստին, որ մեզ համար Արցախն ու Հայաստանի ազատագրումը արժեքներ չեն եղել, որ մեր ժողովուրդը անդեմ է ու պատրաստ նվաստացման։ Ձեր լռությամբ մի նպաստեք այդ ստի հաստատմանը։ Ի վերջո, թույլ մի՛ տվեք ջնջել նրանց հիշատակը, ովքեր վերոնշյալ արժեքներին հավատալով՝ իրենց երկրային կյանքն են զոհաբերել։ Հարգե՛ք նրանց հիշատակը, պահե՛ք այն։ Դա ձեր պարտքն է, եթե կուզեք՝ առաքելությունը (Խոմսկու ասած՝ «ինտելլեկտուալների պատասխանատվությունը) այս դժնդակ օրերին ու մեր ներքին ու արտաքին ազատագրության միակ բանալին»։

դիտվել է 232 անգամ
Լրահոս
Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը. Թաթա Սիմոնյան Ողբերգություն է․ մենք հիմա ընդամենը մի ելք ունենք այս իրավիճակից․ հերոսի հարազատ (video) Իրանի գլխավոր օդանավակայանը շարունակում է լիարժեք գործել՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին ՔՊ-ն ստացել է ամենաշատ ձայները ՆԳՆ-ը՝ ընտրությունների մասին Հայրենիքը պահպանելու համար պետք է ունենալ այնպիսի մարդ, որն այդ հողին հավատարիմ մնա. Ռուբեն Սրբազան Հասարակությունը խոսում է զոհերի հիշատակը անարգելու մասին, իրենք դրան պատասխանում են համերգներով «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խմբի անդամ Սասունյանը երեխաներ է ունեցել՝ Արցախ և Շուշի (video) Վերադարձ դեպի ԽՍՀՄ․ Մամիկոն Ասլանյան #ՀԻՄԱ․ «Սրբապղծություն էր»․ մեր որդիները մինչև վերջին շունչը պայքարել են, որ․․․իրավիճակը Եռաբլուրում (video) Երևան-Մեղրի ավտոճանապարհին վարորդը «ՈւԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է թփերի մեջ․ կան վիրավորներ Նման բան անողը ինձ համար թուրքից ու ադրբեջանցուց վատն ա․էս պետությունը կդառնա իմ թշնամին․հերոսի հայր (video) Մարտի 1-ի գործի քննության կառուցվածքը փոխվել է․ Վարդապետյանը մանրամասներ է հայտնում Երեկ մենք բացառիկ ստորության ու ստի ականատես ենք եղել․ Վարուժան Գեղամյան Հուսամ՝ երկնքում կհանդիպենք, ու էս տարիների կարոտը կառնեմ․ Աստղ Գալեյանը հուզվեց որդու մասին խոսելիս (video) Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն Ենթակայանում բռնկված հրդեհի դեպքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Տեր Ռուբեն․ «Նրանց զոհողությունը մեր ներկայի պատասխանատվությունն է» Պատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Աբովյան Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայան է այրվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am