2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրել է․

6 տարի առաջ դարձյալ կիրակի էր, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա։Ի՞նչ էր 44–օրյա պատերազմը։ Դավադրությո՞ւն Հայաստանի ու Արցախի դեմ, Հայաստանի 2018 թվականի թավշյա հեղափոխություն–իշխանափոխության ուղիղ հետեւա՞նք, աշխարհաքաղաքական իրադարձությունների տարերային ընթա՞ցք։Մի բան կասկածից վեր է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ։

Ողբերգություն, որի թե մարդկային, թե սոցիալ–հոգեբանական, թե արժեքային ընթացքը դեռ շարունակվում է, ինչպես իրավացիրեն նկատել է 44–օրյա պատերազմի տարելիցի առիթով իր խոսում Սամվել Կարապետյանը։Ընթացքը շարունակվում է պարզապես «փափուկ ագրեսիայի» դրսեւորմամբ, օգտագործելով այն, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի պարտությունից հետո չի ցանկացել թողնել իշխանությունը, բայց պահելով իշխանությունը՝ չի կարողացել պահել Արցախի գոնե այն մասը, որը հայկական վերահսկողության տակ էր մնացել 44–օրյա պատերազմից հետո։Մեղավո՞ր է Փաշինյանը պատերազմի բռնկման համար։ Ըստ էության, Հայաստանի քաղաքական թիվ մեկ պաշտոնյան չի կարող չլինել պատասխանատու։ Բայց, ես ամենեւին վստահ չեմ, որ հենց Փաշինյանն է «հրահրել» այդ պատերազմը։

Իմ կարծիքով, նա պարզապես տանուլ է տվել այդ պատերազմը, բացարձակապես անկարող է գտնվել այն թե ռազմական, թե քաղաքական–դիվանագիտական, թե սոցիալ–հոգեբանական մակարդակով կառավարելու հարցում։Բայց, ես կողմնակից չեմ բոլոր հարցերի պատասխանը «Փաշինյանով» գտնելուն, որովհետեւ դա կարող է լինել «մխիթարական», բայց լինել նաեւ խաբկանք, թույլ չտալով մեզ հասունանալ եւ դառնալ առավել կենսունակ ու դիմադրունակ հասարակական–քաղաքական սուբյեկտ։Կրկնեմ, սա չեմ ասում «խեղճ հարիֆն ինչ աներ» տարածված տրամաբանության շրջանակում։ Փաշինյանը չի եղել այդպիսին ու այդպիսին չէ առավել եւս այսօր։ Բայց, կրկնեմ, ամեն ինչ «նրանով» բացատրելը, իմ խորին համոզմամբ, մեզ թույլ չի տա լայնորեն հասկանալ կատարվածը եւ կատարվողը։ Թեեւ, կատարվողի հարցում արդեն՝ իհարկե նրանով է բացատրվում հարցերի ճնշող մեծամասնությունը։Փառք Արցախի ու Հայաստանի համար կյանքը տվածներին։ Նրանց հոգիները լույսի մեջ են, հիշատակը՝ կլինի միշտ վառ։

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն Ենթակայանում բռնկված հրդեհի դեպքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Տեր Ռուբեն․ «Նրանց զոհողությունը մեր ներկայի պատասխանատվությունն է» Պատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Աբովյան Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայան է այրվել Էդուարդ Շարմազանով․ «Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը» Պատմական այս ծանրագույն փուլը մեզանից պահանջում է բացառիկ տոկունություն․ Թանդիլյան 2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել. «ՀայաՔվե» Այսօր շարունակվում է նույն վտանգավոր քաղաքականությունը․ զիջումները ներկայացվում են որպես խաղաղության միակ ճանապարհ․ Միքայելյան Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից մեկը եղել է խմած Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվեց Անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները. Դանիելյան «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին Կարող են փոխել դասագրքերի ձևակերպումները, բայց չեն կարող փոխել այն, ինչ ապրել ու տեսել է մի ամբողջ սերունդ․ Դանիելյան 53,5 մլն դրամ և 275 հազար դոլար հափշտակողները հայտնաբերվել են «Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրենյանց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ «Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է» Այս երեք տարիների ընթացքում Ռուբենը շարունակում է պայքարել հանուն հայկական արժանապատվության․ Առաքելյան «Պարտությունը քաղաքական պատմության ավարտը չէ». Վահե Դավթյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Ծառուկյան «Գույնզգույն թիթեռները» պատերազմ բերեցին ու մինչեւ էսօր էդ պատերազմը չի հեռանում մեր երկրից
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am