Սանկտ Պետերբուրգի իշխանությունները հոկտեմբերի 1-ից կչեղարկեն կորոնավիրուսի տարածման դեմ սահմանված սահմանափակումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Սանկտ Պետերբուրգի կառավարությունը։
Նշվում է, որ որոշումն ընդունվել է Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի գլխավոր պետական սանիտարական բժշկի կարգադրության հիման վրա։
«2026 թվականի հոկտեմբերի 1-ից չեղարկվում են 2020 թվականի մարտի 13-ի՝ «Սանկտ Պետերբուրգում կորոնավիրուսային նոր վարակի տարածմանը հակազդելու միջոցառումների մասին» թիվ 121 որոշումը և դրանում փոփոխություններ կատարելու վերաբերյալ իրավական ակտերը»,- ասված է քաղաքի կառավարության հաղորդագրության մեջ։
Թիվ 121 որոշմամբ, մասնավորապես, արգելվում էր ավելի քան 300 մասնակցով հանրային միջոցառումների անցկացումն առանց քաղաքային իշխանությունների համաձայնության։ Կազմակերպիչներից պահանջվում էր նաև ապահովել անհատական պաշտպանության միջոցների առկայությունը և հակահամաճարակային անվտանգության այլ միջոցներ։
Փաստաթղթով սահմանված էր նաև հասարակական վայրերում նարգիլե օգտագործելու արգելք, իսկ 60 տարեկանից բարձր քաղաքացիներին խորհուրդ էր տրվում անհատական պաշտպանության միջոցներ կրել։ Հոկտեմբերի 1-ից այդ կարգավորումները ևս ուժը կկորցնեն։
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը